Ռալֆն ընդդեմ ինտերնետի
«Ռալֆն ընդդեմ ինտերնետի» (անգլ.՝ Ralph Breaks the Internet: Wreck-It Ralph 2), 2018 թվականի ամերիկյան լիամետրաժ համակարգչային անիմացիոն ֆիլմ՝ ստեղծված Walt Disney Animation Studios-ի կողմից։ 2012 թվականին թողարկված էկրանավորման սիքվելն է։ Պրեմիերան նախատեսված է 2018 թվականի նոյեմբերի 21-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմի գործողություններն սկսվում են առաջին ֆիլմի իրադարձություններից վեց տարի անց[9]։ Այն պատմում է ինտերնետային տարածքում Ռալֆի արկածների մասին, երբ Wi-Fi երթուղիչը միանում է ցանցային զտիչին, որին միացած են բոլոր խաղային ավտոմատները[10]։
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոն Ռայլի — Ռալֆ[11]
- Սառա Սիլվերման — Վամիլոպա ֆոն Կեքս[12]
- Ջեք Մաքբրայեր — Մաստեր Ֆելիքս կրտսեր[13]
- Ջեյն Լինչ — սերժանտ Կալխուն[13]
- Թարաջի Հենսոն — Եսսս[14]
- Ալան Տուդիկ[15]
- Ջեյմս Կորդեն[13]
- Անա Օրտիս[16]
Ֆիլմում ներկայացվում են նաև Դիսնեյի բոլոր արքայադուստրերը[17][18], այդ թվում՝ Ջոդի Բենսոնը հնչյունավորում է Արիելին, Փեյջ Օ'Հարան՝ Բելլին, Լինդու Լարկինը՝ Արքայադուստր Ժասմինին, Իռեն Բեդարդը՝ Պոկահոնտասին, Մինգ Նա Վենը՝ Մուլանին, Անիկա Նոնի Ռոուզը՝ Տիանային, Մենդի Մուրը՝ Ռապունցելին, Քելլի Մաքդոնալդը՝ Մերիդային, Իդինա Մենզելն՝ Էլզային, Քրիստեն Բելը`Աննային, Աուլիի Կրավալիոն՝ Մոանային։ Մոխրոտիկին, Սպիտակաձյունիկին ու Ավրորային կհնչյունավորեն նոր դերասանուհիներ[17][18][19]։ Ֆիլմում կհայտնվեն նաև C-3PO և արքայադուստր Լեան «Աստղային պատերազմներից», ինչպես նաև Երկաթե մարդն ու Գամորան Marvel Comics հրատարակչության կոմիքսներից[20]։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հոկտեմբերին ռեժիսոր Ռիչ Մուրը հայտարարել է, որ ինքն ու Դիսնեյը գաղափարներ ունեն մուլտֆիլմի շարունակության վերաբերյալ[21]։ Մուրը ասել է, որ նկարահանող խմբի շատ անդամներ և հնչյունավորողներ պատրաստ են եղել շարունակել՝ ենթադրելով, որ իրենք «հազիվ քերծել են մակերեսը» խաղային աշխարհում։ Նա նաև հայտարարել է, որ սիքվելում ներառել Մարիոյի ու Տրոնի կերպարները[22][23]։ 2014 թվականին կոմպոզիտոր Հենրի Ջեքմանն ասել է, որ աշխատանք է տարվում սյուժեի վրա[24][25]։ 2015 թվականի հուլիսին Ջոն Ռայլին ասել է, որ կվերադառնա հնչյունավորելու Ռալֆին[11]։
2016 թվականի մարտի 24-ին Ռիչ Մուրն ասել է, որ սիքվելը դեռևս պլանավորվում է։ Նա նաև հույս է հայտնել, որ որոշակիորեն կներառի Մարիոյի կերպարը՝ նշելով, որ լավ հարաբերություններ ունի Nintendo-ի հետ[26]։ 2016 թվականի հունիսի 30-ին Walt Disney Animation Studios-ը հայտարարել է, որ սիքվելն էկրան կբարձրանա 2018 թվականի մարտի 9-ին և կստեղծվի Ռայլիի, Մուրի ու սցենարիստ Ֆիլ Ջոնսթոնի հետ, և ըստ սյուժեի՝ Ռալֆը խաղային ավտոմատներից կտեղափոխվի թվային աշխարհ[27][28]։
2017 թվականի մարտին ներկայացվել է սիքվելի վերնագիրը CinemaCon փառատոնում։ Հետագայում Disney-ը հաստատել է, որ Ռայլին, Ջեյն Լինչը, Ջեք Մաքբրայերն ու Սառա Սիլվերմանը նորից կհնչյունավորեն իրենց կերպարներին, Ռիչ Մուրը հանդես կգա որպես ռեժիսոր, և նրան կմիանա սցենարի համահեղինակ Ֆիլ Ջոնսթոնը, իսկ Քլարկ Սպենսերը կրկին հանդես կգա որպես պրոդյուսեր[29][30]։ Մուլտֆիլմի ենթավերնագիրը ենթադրում է, որ դա ակնարկ է Քիմ Քարդաշյանի կասկածելի լուսանկարներին, որոնք օգտագործվել են Paper ամսագրի կողմից 2014 թվականին. լուսանկարների ժողովրդականությունը շարքից հանել է Paper սերվերները, ինչի պատճառով ասվել է, թե Քարդաշյանը «կոտրել է ինտերնետը»[31]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունիսի 30-ին Walt Disney Animation Studios ստուդիան հայտարարել է, որ սիքվելը կթողարկվի 2018 թվականի մարտի 9-ին[27][28]։ Սակայն 2017 թվականի ապրիլին պրեմիերայի ամսաթիվը տեղափոխվել է 2018 թվականի նոյեմբերի 21[32][33]։ Մուլտֆիլմն էկրան կբարձրանա 3D, 2D և IMAX 3D ձևաչափերով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Snetiker M. Wreck-It Ralph 2 officially announced at Disney: John C. Reilly returns in the sequel, arriving March 9, 2018 // Entertainment Weekly — NYC: Meredith Corporation, 2016. — ISSN 1049-0434; 2169-3188
- ↑ 2,0 2,1 2,2 Sequel to ‘Wreck-It Ralph’ Hits Theaters on March 9, 2018 // thewaltdisneycompany.com — The Walt Disney Company, 2016.
- ↑ Ralph Breaks the Internet (2018): Technical Specifications — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 Ralph Breaks the Internet (2018): Release Info — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ https://www.boxofficemojo.com/movies/?id=wreckitralph2.htm
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «Exclusive: 'Wreck-It Ralph 2' Director Rich Moore Teases Internet Setting, Returning Characters, and More». Collider (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունիսի 30. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ Jon Lyus. «John Lasseter updates on Cars 3 and Wreck-it Raplh 2 | Pixar | Disney» (բրիտանական անգլերեն). www.heyuguys.com. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ 11,0 11,1 Otterson, Joe. «John C. Reilly Says He Will Star in 'Wreck-It Ralph' Sequel». TheWrap. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Sequel to "Wreck-It Ralph" Hits Theaters on March 9, 2018». The Walt Disney Company. 2016 թ․ հունիսի 30.
- ↑ 13,0 13,1 13,2 Radish, Christina (2016 թ․ հոկտեմբերի 31). «Jane Lynch on 'Mascots', Returning for 'Wreck-It Ralph 2' and More». Collider. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «TherealTaraji is voicing a new character in Ralph Breaks the Internet: Wreck-It Ralph 2 named Yesss (that's three s)». Twitter. Disney D23: The Official Disney Fan Club. 2017 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Fischer, Russ. «Alan Tudyk Will Be Back for 'Frozen 2' and 'Wreck-It Ralph 2', Wants In On Marvel's 'Guardians of the Galaxy'». /Film. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Ana Ortiz has joined the voice cast of Disney's Wreck-It Ralph 2». tracking-board.com. 2017 թ․ փետրվարի 28.
- ↑ 17,0 17,1 Holmes, Adam (2017 թ․ հուլիսի 14). «Wreck-It Ralph 2 Is Bringing The Original Disney Princesses Back». CinemaBlend. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ 18,0 18,1 Breznican, Anthony (2017 թ․ հուլիսի 14). «Wreck-It Ralph sequel will unite the Disney princesses — and Star Wars!». Entertainment Weekly. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «'Wreck-It Ralph 2' Bringing Back Original Disney Princess Voice Actresses». WWG.
- ↑ Carbone, Gina (2017 թ․ հուլիսի 14). «'Wreck-It Ralph 2' Brings All of the Disney Princesses Together (With C-3PO)». Moviefone.
- ↑ Disney Wreck-It Ralph Director Rich Moore Is a Huge Gamer. GamerHub Videos. 2012 թ․ հոկտեմբերի 25. Event occurs at 4:22. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Dekel-Daks, Tal (2013 թ․ փետրվարի 8). «'Wreck-It Ralph' director Rich Moore wants Nintendo's Mario for sequel». Digital Spy. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Vejvoda, Jim (2013 թ․ փետրվարի 4). «Wreck-It Ralph Director Wants Tron in the Sequel». IGN. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Roberts, Sheila (2014 թ․ ապրիլի 1). «Composer Henry Jackman Talks Captain America: The Winter Soldier, His Influences, Wreck-It Ralph 2, The Interview, and More». Collider.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին. «I can't tell you more, not because I'm being coy, but I believe that it is officially on the cards. I don't know any more other than a story is indeed being written.»
- ↑ «Disney планирует сиквел «Ральфа»». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Tilly, Chris (2016 թ․ մարտի 24). «Wreck-It Ralph 2 Still Happening, Might Feature Mario». IGN. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
- ↑ 27,0 27,1 «Сиквел «Ральфа» анонсирован официально» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ 28,0 28,1 Snetiker, Marc (2016 թ․ հունիսի 30). «Wreck-It Ralph 2 officially announced at Disney». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «У сиквела мультфильма «Ральф» появилось отличное название» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ O'Brien, Lucy (2017 թ․ մարտի 28). «Wreck-It Ralph 2 is Called Ralph Breaks the Internet». IGN. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ «The Wreck-It Ralph sequel's title is an awkward goof on Kim Kardashian». The Verge. 2017 թ․ մարտի 29. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Обнародованы даты премьер «Холодного сердца 2» и новых «Звездных войн»». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «'Star Wars: Episode IX' Sets Summer 2019 Release Date». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռալֆն ընդդեմ ինտերնետի» հոդվածին։ |
|
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների սիքվել ֆիլմեր
- 2018 մուլտֆիլմեր
- 3D մուլտֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Walt Disney Pictures ֆիլմեր
- Ամերիկյան մուլտֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Անգլերեն մուլտֆիլմեր
- Արկածային մուլտֆիլմեր
- Ընտանեկան մուլտֆիլմեր
- Ուոլթ Դիսնեյ ստուդիայի մուլտֆիլմեր
- Ֆիլմեր սոցիալական մեդիայի մասին
- 4DX ֆիլմեր
- 2018 ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր