(Translated by https://www.hiragana.jp/)
Ռաֆայել (անձնանուն) - Վիքիպեդիա Jump to content

Ռաֆայել (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերածնության շրջանի նշանավոր նկարչի համար տե՛ս Ռաֆայել Սանտի

Ռաֆայել (եբրայերեն՝ רפאל‎), եբրայական ծագում ունեցող անձնանուն։ Կազմված է ռֆա (բժշկել) և էլ (Աստված) բառերից. նշանակում է «բժշկություն Աստուծո»։ Իբրև անձնանուն տարածվել է կրոնի ազդեցությամբ։ Գործածված է հայերի մեջ 7-րդ դարից։ Ավելի տարածված է այս անվան եվրոպական ձևը (Ռաֆայել)։ Կա նաև Ռափայել կամ կրճատ՝ Ռափ ձևը, որից ստեղծվել է Ռափայելյան և Ռափյան ազգանունները։ Լայնորեն տարածված է Ռաֆայելյան ազգանունը։