(Translated by https://www.hiragana.jp/)
Ռիչարդ Դոքինզ - Վիքիպեդիա Jump to content

Ռիչարդ Դոքինզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Դոքինզ
անգլ.՝ Clinton Richard Dawkins
Ծնվել էմարտի 26, 1941(1941-03-26)[1][2][3][…] (83 տարեկան)
Նայրոբի, Բրիտանական Քենիա[4][1]
Բնակության վայր(եր)Նայրոբի և Օքսֆորդ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Դավանանքաթեիզմ
Ուղղությունաթեիզմ[5][6], աշխարհականություն[7] և ագնոստիցիզմ[8]
Մասնագիտությունէվոլյուցիոնիստ, էթոլոգ, գիտական գրող, գիտության մասսայականացնող, ակնարկագիր, տեսական կենսաբան, իմացաբան, սոցիոկենսաբան, սցենարիստ, կենսաբան, համալսարանի դասախոս, գրող, կենդանաբան, դերասան, հեղինակ, գենետիկ և կինոդերասան
Հաստատություն(ներ)Օքսֆորդի համալսարան[4], Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Օքսֆորդի համալսարան և Northeastern University London?
Գործունեության ոլորտԷթոլոգիա[9], Էվոլյուցիոն կենսաբանություն, կենդանաբանություն[9], կենսաբանություն[9], կրոնականություն[9], եկեղեցի[9] և evolutionary theory?[9]
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Թագավորական գրական ընկերություն
Ալմա մատերԲալիոլ քոլեջ (1962)[4], Օքսֆորդի համալսարան (1966)[10], Oundle School? (1959) և Chafyn Grove School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[9][11]
Գիտական ղեկավարՆիկոլաե Թինբերգեն
Եղել է գիտական ղեկավարMark Ridley? և Alan Grafen?
Հայտնի աշակերտներAlan Grafen? և Mark Ridley?
Ազդվել էՉարլզ Դարվին, Ռոնալդ Ֆիշեր, Բերտրան Ռասել, Դենիել Դենեթ, Նիկոլաե Թինբերգեն, Robert Trivers?, Դուգլաս Ադամս, Ուիլյամ Դոնալդ Համիլթոն, John Maynard Smith?, Քրիստոֆեր Հիթչենզ և George Christopher Williams?
Պարգևներ

Լոնդոնի թագավորական ընկերության անդամ

[12]

Քիստլերի մրցանակ

Մայքլ Ֆարադեյի մրցանակ

[13]

Միջազգային Տիեզերքի մրցանակ

Լյուս Թոմասի մրցանակ

Շեքսպիրի մրցանակ

Իտալիայի հանրապետության նախագահության մեդալ

Նիերենբերգի մրցանակ

Silver Medal of the Zoological Society of London?

Բրյուսելի ազատ համալսարանի պատվավոր դոկտոր

[14]

Դարեմի համալսարանի պատվավոր դոկտոր

Թագավորական գրական միության անդամ

Վալենսիայի համալսարանի պատվավոր դոկտոր

[15]

Սկեպտիկական հարցախույզի կոմիտեի անդամ

Tinbergen Lecture?

Emperor Has No Clothes Award?

և

Հայնեմանի մրցանակ

Ամուսին(ներ)Լալա Ուորդ[4]
ՀայրClinton John Dawkins?
ՄայրJean Mary Vyvyan Ladner?[3]
Կայքricharddawkins.net(անգլ.) և richarddawkins.com(անգլ.)
Ստորագրություն
Изображение автографа
 Richard Dawkins Վիքիպահեստում

Քլինթոն Ռիչարդ Դոքինզ (անգլ.՝ Richard Dawkins, ծնվել է մարտի 26, 1941(1941-03-26)[1][2][3][…], Նայրոբի, Բրիտանական Քենիա[4][1]), անգլիացի էվոլյուցիոն կենսաբան, գիտնական։ 1995-2008 թվականներին եղել է պրոֆեսոր Օքսֆորդի համալսարանում։ Հանրահայտ է դարձել 1976 թվականին, երբ լույս տեսավ նրա «Էգոիստական գենը» (The Selfish Gene) գիրքը։ Գրքում լուսաբանվում է գենետիկան էվոլյուցիոն տեսանկյունից։ Դոկինզը աթեիստ է։ Նա նաև Բրիտանական Հումանիստական Կազմակերպության փոխնախարարն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոքինզը ծնվել է 1941 թվականի մարտի 26-ին Բրիտանական Քենյայի Նայրոբի քաղաքում։ Նա Ժան Մերի Վիվիանի և Քլինթոն Ջոն Դոքինզի որդին է, որը Նյուասալանդի (ներկայումս Մալավի) բրիտանական գաղութային ծառայությունում գյուղատնտեսական ծառայող էր։ Հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայել է King's African Rifles-ի բանակում և 1949 թվականին վերադարձել է Անգլիա, երբ Դոքինզը ութ տարեկան էր։ Նրա հայրը ժառանգել է գյուղական տարածք, Norton Park-ում որը գտնվում է Օքսվորդշիր-ում, որը օգտագործում էր առևտրային նպատակներով։ Դոքինզը իրեն համարում է անգլիացի և ապրում է Անգլիայի Օքսֆորդ քաղաքում։ Դոքինզը կրտսեր քույր ունի։ Նրա ծնողները հետաքրքրված էին բնական գիտություններով, և Դոքինզի հարցերին պատասխանում էին գիտականորեն։ Դոքինզը նկարագրում է իր մանկությունը որպես «սովորական անգլիական դաստիարակություն»։ Նա ընդունեեց քրիստոնեությունը մինչև պատանեկան տարիների կեսը, որի ժամանակ նա եկավ այն եզրահանգման, որ էվոլյուցիոն տեսությունը ավելի լավ բացատրություն է կյանքի բարդության մասին և դադարեցրեց հավատալ Աստծուն։ Դոքինզը նշում է. «Հիմնական պատճառը, որ ես հավատացյալ էի այն էր, որ ես տպավորված էի կյանքի բարդությունով և կարծում էի, որ կյանքը պետք է արարիչ ունենա։ Ես կարծում եմ, որ այն ժամանակ երբ ես հասկացա, որ դարվինիզմն հոյակապ բացատրություն է, այդ փաստը ավարտեց քննարկումը»։

1954 թվականից մինչև 1959 թվականը Դոքինզը հաճախել է Northamptonshire-ի Անդլ դպրոցը, որը եկեղեցու ազդեցության տակ գտնվող հանրային դպրոց է, որտեղ նա գտնվում էր Լոնդիմերի տանը։ Երբ որ սովորում էր Անդլ-ում առաջին անգամ կարդաց Բերտրան Ռասել-ի «Ինչու ես քրիստոնյա չեմ» գիրքը։ 1962-ին ավարտել է Օքսֆորդի Բալլիոլի քոլեջի կենդանաբանության ֆակուլտետը։ Իսկ այնտեղ, նա սովորել է Նոբելյան մրցանակակիր էթոլոգ Նիկոլաե Թինբերգենի մոտ։ Նա շարունակել է որպես Թիրենբերգ-ի հսկողության տակ գտնվող հետազոտական աշակերտ, ստանալով իր մագիստրոսական և դոկտորական աստիճանները 1966 թվականինին և մեկ տարի մնացել է, որպես հետազոտող օգնական։ Թինբերգենը պիոներ էր կենդանիների վարքագծի ուսումնասիրության մեջ, հատկապես բնազդի, սովորելու և ընտրելու հարցերի բնագավառում։ Դոքինզի հետազոտությունը այս ժամանակահատվածում վերաբերում էր կենդանական որոշումների կայացման մոդելներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Դոքինզ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Դոքինզ» հոդվածին։