(Translated by https://www.hiragana.jp/)
ՍԵԱՏՕ - Վիքիպեդիա Jump to content

ՍԵԱՏՕ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՍԵԱՏՕ
ՍԵԱՏՕ-ի դրոշը

ՍԵԱՏՕ-ի անդամ երկրենրի քարտեզը
Տեսակմիջկառավարական կազմակերպություն և Ռազմաքաղաքական դաշինք
Երկիր Թաիլանդ
ՀապավումՍԵԱՏՕ
Հիմնադրված1954, սեպտեմբերի 8
Լուծարված1977, հունիսի 30
Գլխադասային գրասենյակԲանգկոկ, Թայլանդ
ՏարածաշրջանՀարավարևլյան Ասիա

Հարավ-Արևելյան Ասիայի պայմանագրի կազմակերպություն, ՍԵԱՏՕ (անգլ.՝ South-East Asia Treaty Organizationմ, SEATO), Հարավարևելյան Ասիայի հավաքական պաշտպանության լուծարված միջազգային կազմակերպություն, որը ստեղծվել էր Հարավարևելյան Ասիայի Հավաքական պաշտպանության պայմանագրով կամ Մանիլայի դաշնագրով։

Ձևավորվել էր 1954 թ. սեպտեմբերի 8-ին Մանիլայում կնքված պայմանագրով, որին մասնակցում էին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան (մինչև 1974 թ.), Ավստրալիան, Նոր Զելանդիան, Թաիլանդը, Ֆիլիպինները և Պակիստանը (մինչև 1973 թվականը)։

Սկզբնապես ստեղծված լինելով հարավարևելյան Ասիայում կոմունիստական ռեժիմների հետագա տարածումն արգելափակելու համար, ՍԵԱՏՕ-ն, ընդհանուր առմամբ, համարվում է ձախողված նախաձեռնություն, քանի որ ներքին հակամարտությունն ու վեճերը մեծապես խոչընդոտում էին ՍԵԱՏՕ-ի զինված ուժերի ընդհանուր օգտագործմանը։ Այնուամենայնիվ, ՍԵԱՏՕ-ի կողմից ֆինանսավորված մշակութային և կրթական ծրագրերը երկարատև ազդեցություն թողեցին Հարավարևելյան Ասիայում։

Կազմակերպությունն ինքնալուծարվել է 1977 թվականի հունիսի 30-ին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 257