(Translated by https://www.hiragana.jp/)
Սայմոն Պեգ - Վիքիպեդիա Jump to content

Սայմոն Պեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սայմոն Պեգ
անգլ.՝ Simon Jonathan Pegg
Ծնվել էփետրվարի 14, 1970(1970-02-14)[1][2] (54 տարեկան)
ԾննդավայրԲլոքուրրս, Tewkesbury, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲրիստոլի համալսարան, The King's School, Gloucester? և Stratford-upon-Avon College?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, գրող, սցենարիստ, հնչյունավորող, կատակերգու և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան1995-ից մինչ այժմ
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա
simonpegg.net

Սայմեն Պեգ (անգլ.՝ Simon Pegg, ծնունդով` Սայմոն Ջոն Բեքինհեմ, անգլ.՝ Simon John Beckingham, փետրվարի 14, 1970(1970-02-14)[1][2], Բլոքուրրս, Tewkesbury, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, կինոկատակերգու, սցենարիստ, գրող, պրոդյուսեր և ռեժիսոր։ Առավել հայտնի է «Շոն անունով զոմբին», «Իբրև լավ խուզարկու», «Աշխարհի վերջը», «Աստղային ճանապարհ», «Անհնարին առաքելություն 3», «Անհնարին առաքելություն։ Հոգու արձանագրությունը», և «Անհնարին առաքելություն։ Իզոգոյների ցեղը» ֆիլմերից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրը` Ջիլիան Ռոզմարին, քաղաքացիական ծառայող է, իսկ հայրը` Ջոն Հենրին, ջազային երաժիշտ և ստեղնաշարային գործիքների վաճառող[3]։ Նրա ծնողները բաժանվել են, երբ Սայմոնը 7 տարեկան էր, և նա վերցրել է մոր ազգանունը նրա երկրորդ ամուսնությունից հետո[4][5] Բրիստոլում աշխատել է բրիտանական Դեբենհամս խանութում` տղամարդկանց բաժնում։ Պեգը սովորել է Բրիստոլի` դրամայի համալսարանում, և նրա առաջին դիսերտացիան կոչվել է «Մարքսիստական սեղմ ակնարկ յոթանասունականների հայտնի ֆիլմերի և գերիշխան տրամասության մասին»[4]։ 1993 թվականին Սայմոնը տեղափոխվել է Լոնդոն և սկսել հանդես գալ տարբեր դերերով` կոմեդիաներում[6]։ 1995 թվականին հայտնվել է հեռուստատեսությունում, որտեղ նկարահանվել է «Վեց զույգ տաբատ» սկետչ շոուի մեջ։ Նկարահանումենրի ժամանակ ծանոթացել է Էդգար Ռայթի և Ջեսիկա Սթիվենսոնի հետ[6]։ 1998-ից մինչև 2004 թվականը Պեգը պարբերաբար հայտնվել է BBC Radio ռադիոկայանի 99p Challenge ծրագրում։ 1999 թվականին եղել է «Spaced» սիթքոմի ստեղծողներից մեկը, որի համար նրան անվանակոչել են որպես British Comedy Awards-ի լավագույն կատակերգու։ Այդ ծրագրում Պեգն ընդգրկեց նաև իր լավագույն ընկերոջը` Նիկ Ֆրոսթին։ 2002 թվականին մասնակցել է «Իսկական սեր» ֆիլմի քասթինգին, սակայն դերի համար ընտրվել է Ռոուեն Ատկինսոնը։ Պեգը և Ֆրոսթը միասին հաջողություն են ունեցել 2004 թվականին նկարահանված «Շոն անունով զոմբին» ռոմանտիկ կատակերգությունում, որի սցենարիստն էր Սայմոնը, իսկ ռեժիսորը` Էդգար Ռայթը։ Ֆիլմի նկարահանումների ավարտից հետո Սայմոնն ասել է, որ նրան դուր էր գալիս խաղալ որպես Շոն, և նրանք միմյանցից այդքան էլ չեն տարբերվում։ 2006 թվականին Սայմոնը «Անհնարին առաքելություն» ֆիլմում խաղացել է Բենջի Դանի դերը` գլխավոր հերոս Թոմ Կրուզի օգնականը։ Նույն թվականին Պեգը և Ռայթը կրկին միասին խաղացել են արդեն «Իբրև լավ խուզարկու» ֆիլմում, որը ցուցադրության է հանձնվել 2007 թվականի փետրվարին։ Այդ ֆիլմում նույնպես Նիկ Ֆրոսթն ուներ իր մասնակցությունը։ 2007 թվականին Սայմոնը նկարահանվել է «Բարի գիշեր» և «Վազիր, գիրուկ, վազիր» ֆիլմերում։ 2008 թվականին Կիրստեն Դանստի և Մեգան Ֆոքսի հետ միասին մասնակցել է «Ինչպես կորցնել ընկերներին և ստիպել բոլորին ատել քեզ» ռոմանտիկ կատակերգությանը։ 2009 թվականին Սայմոնը «Աստղային ճանապարհ» ֆիլմում խաղացել է ինժեներ Մոնթգոմերի Սքոթի դերը։ Սայմոն Պեգը և Նիկ Ֆրոսթը գրել են «Սեռ։ Գաղտնի նյութ» ֆիլմի սցենարը և խաղացել այդ ֆիլմի գլխավոր դերերը։ 2012 թվականին Պեգը, Ֆրոսթը և Ռայթը նկարահանել էն «Աշխարհի վերջը» ֆիլմը, որը էկրան է դուրս եկել 2013 թվականի օգոստոսի 23-ին։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայմոն Պեգն ամուսնացած է Մորին Մակկանի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել 2005 թվականի հուլիսի 23-ին Գլազգոյում։ Նրանց կնքահայրը եղել է Նիկ Ֆրոսթը։ 2009 թվականի հուլիսի 6-ին Սայմոնն իր պաշտոնական էջում հայտարարել է, որ նրանք ունեցել են աղջիկ, անունը` Մաթիլդա։ Պեգը իր թվիթթերի անձնական էջում հայտարարել է, որ նա աթեիստ է։ Ընկերանալով Քրիս Մարտինի հետ` Սայմոնը դարձել է Coldplay խմբի անդամ, և համերգների ժամանակ երբեմն նվագում է հարմոնիկա։ Պեգը Մարտինա և Գվինետ Պելտրոուների առաջնեկի` Էպպլի կնքահայրն է։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1995 ֆ Վեց զույգ տաբատ Six Pairs of Pants Տարբեր դերեր
1996-1998 ֆ Հավատ դեպի ապագա Faith in the Future Ջուլս
1997 ֆ Մենք գիտենք, թե որտեղ ես ապրում դու We Know Where You Live Տարբեր դերեր
1997 ֆ Ես Ալան Պարտրիջն եմ I'm Alan Partridge Սթիվ Բենետ
1998-2002 ֆ Մեծ իրարանցում Big Train Տարբեր դերեր
1998 ֆ Սա Բիլլ Բեիլին է? Is It Bill Bailey? Տարբեր Դերեր
1999 ֆ Հոթել Պարադիսո Guest House Paradiso Պարոն Նայս
2001 ֆ Հսկիչ The Parole Officer Ամուսին
2001 ֆ Բժիշկ Սարսափազդուի սարսափելի տունը Dr. Terrible's House of Horrible
2003 ֆ Հաշվարկ The Reckoning բանտապետ
2003 ֆ Վերջնական պահանջարկ Final Demand
2004 ֆ Բլեքի գրախանութը Black Books Էվան
2004 ֆ Շոն անունով զոմբին Shaun of the Dead Շոն
2005 ֆ Մահացածների մոլորակ Land of the Dead Զոմբի
2006 ֆ Մեծ ոչինչ Big Nothing Գաս Դիկինսոն
2007 ֆ Վազիր, գիրուկ, վազիր Run Fatboy Run Դենիս Դոիլ
2008 ֆ Ինչպես կորցնել ընկերներին և ստիպել բոլորին ատել քեզ How to Lose Friends & Alienate People Սիդնի Յանգ
2010 ֆ Առակ 3 Fable III Բեն Ֆին
2012 ֆ Անհավատալի վախ ամեն ինչից A Fantastic Fear of Everything Ջեք
2013 ֆ Աշխարհի վերջը The World's End Գերի Կինգ
2015 ֆ Լինել տղամարդ Man Up Ջեք

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Barratt, Nick (2007 թ․ հունիսի 2). «Family detective» (անգլերեն). The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  4. 4,0 4,1 Cadwalladr, Carole (2007 թ․ փետրվարի 4). «A fair cop». The Guardian (անգլերեն). London. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  5. «10 Questions for Simon Pegg» (անգլերեն). Time. 2008 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  6. 6,0 6,1 «BBC - Comedy - Simon Pegg Profile» (անգլերեն). BBC. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սայմոն Պեգ» հոդվածին։