Սանտա Պուդենցիանա բազիլիկ
Սանտա Պուդենցիանա բազիլիկ Basilica di Santa Pudenziana | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | cardinal title? և փոքր բազիլիկ |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Հռոմ[1] |
Հասցե | via Urbana, 160 - Roma[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Նվիրված | Pudentiana? |
Անվանված | Pudentiana? |
Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | վաղքրիստոնեական ճարտարապետություն |
Շինանյութ | աղյուս, բետոն |
Santa Pudenziana (Rome) Վիքիպահեստում | |
stpudenziana.org |
Սանտա Պուդենցիանա բազիլիկ (իտալ.՝ Basilica di Santa Pudenziana), 4-րդ դարի եկեղեցի Հռոմում՝ նվիրված Սուրբ Պուդենցիանային, որը Սուրբ Պրակսեդայի քույրն էր և Սուրբ Պուդենսի դուստրը։ Բազիլիկը գտնվում է Սանտա Պրեսսեդե բազիլիկի կողքին։ Եկեղեցու զանգակատունը կառուցվել է 13-րդ դարում։ Սանտա Պուդենցիանա բազիլիկը Ֆիլիպինների ազգային եկեղեցին է։ Ենթադրվում է, որ Պուդենցիանա անունով անհատ չի եղել, այլ անունը գործածվել է, որպեսզի նկարագրվի Պուդենսների տունը՝ Domus Pudentiana: Պողոս առաքյալը, այնուամենայնիվ, ակնարկում է Պուդենսին (Տիմոթեոս 2 4:21), այսպիսով պարզվում է, որ այդ անունով անձ իսկապես եղել է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանտա Պուդենցիանա եկեղեցին ճանաչվել է որպես Հռոմի քրիստոնեական պաշտամունքի ամենահին վայր։ Կառուցվել է 2-րդ դարում կառուցված տան տեղում, հավանաբար Պիոս I Պապի ժամանակաշրջանում 140-155 թվականներին և բաղնիքի վերփոխված մասերը դեռևս տեսանելի են աբսիդի հատվածում։ Եկեղեցին մինչև 313 թվականը պապի նստավայրն է եղել։ Կոստանդիանոս կայսրը առաջարկեց Լատերանյան պալատը նրա փոխարեն։ 4-րդ դարում Սիրիկիոս Պապի ժամանակաշրջանում կառույցը վերածվեց եռանավ եկեղեցու։
Եկեղեցին ցածրադիր է։ Ներս կարելի է մտնել երկաթե դարբասների միջով։ Աստիճանները ավելացվել են 19-րդ դարում։ Խունացած ճակատամասի վրա (1870) մարմարե եզրազարդ կա, որից, 11-րդ դարից սկսած, արվում էր շքամուտքերի վրա։ Դա միջնադարյան քանդակագործության կարևոր աշխատանքներից էր։ Նրանում (ձախից աջ) պատկերված են Պաստորը, Պուդենցիանան, Պրակսեդան և իրենց հայրը՝ Պուդենսը։ Նավի սյուները սկզբնական բազիլիկի մասն են եղել։
Ռոմանական ոճով կառուցված զանգակատունը ավելացվել է 13-րդ դարի սկզբին։ 1588 թվականին Ֆրանչեսկո դե Վոլտերրայի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքների ժամանակ եռանավը փոխարինվեց նավով, և գմբեթ ավելացվեց։ Գմբեթի Ֆրեսկոն նկարիչ Պոմարանչիոյի աշխատանքն է։ Այս վերջին վերականգնողական աշխատանքների ժամանակ «Լաոկոոնի և նրա որդիների» քանդակի որոշ հատվածներ հայտնաբերվեցին, որոնք ավելի մեծ էին քան Վատիկանինը։ Քանի որ ոչ ոք չցանկացավ վճարել հավելյալ գումար այդ գտածոյի համար, դրանք այդպես էլ չվերականգնվեցին։ Ճակատամասը թարմացվել է 1870 թվականին, իսկ ֆրեսկոները ավելացվել են Պիետրո Գաջլիարդիի կողմից։ Ներկայիս բազիլիկի աջ կողմը հռոմեական բաղնիքի մի մասն է, որը թվագրվում է Հադրիանոս (117–138) կայսեր կառավարման ժամանակաշրջանին։
Ներսակողմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձր խորանի ետևում, պատի վրա կա երեք գեղանկարներ, որոնք 1803 թվականին պատկերել է Բերնարդինո Նոքկին։ Ձախից աջ պատկերվված են Սուրբ Տիմոթեոսը, Սուրբ Պուդենցիանա Լուսապսակը և Սուրբ Նովատուսը։
Աբսիդի խճանկարները ուշ հռոմեական արվեստի նմուշներ են։ Թվագրվում են մոտավորապես 4-րդ դարի վերջին։ Տարբեր գիտնականների խմբեր համարում են, որ դրանք թվագրվում են Սիրիկիոս (384-99) կամ Իննոկենտիոս I պապերի ժամանակաշրջանին[2]։ Դրանք դժվարությամբ վերականգնվեցին 16-րդ դարում։ Համարվում են Հռոմի ամենահին քրիստոնեական խճանկարներից։ Պատմաբան Ֆերդինանտ Գրեգորովիուսը դրանք համարել է Հռոմի ամենագեղեցիկ խճանարներ։
Խճանկարը աչքի է ընկնում սրբապատկերներով։ Քրիստոսը ներկայացված է որպես անհատ, այլ ոչ թե խորհրդանիշ, այնպիսին, ինչպիսին լինում էր վաղ քրիստոնեական պատկերներում։ Նա նստած է ակնեղենով պատված գահին, հագին՝ մանուշակագույն նախշերով ոսկե պատմուճան (կայսերական հեղինակության խորհրդանիշ, որով շեշտվում է Քրիստոսի հեղինակությունը իր եկեղեցում)։ Հիսուսի գլխին լուսապսակ կա, իսկ ձախ ձեռքին հետևյալ տողերով տեքստ՝ "Dominus conservator ecclesiae Pudentianae" (Տերը պահապանն է Պուդենցիանա եկեղեցու)։ Նա նստած է առաքյալների հետ, որոնցից երկուսին խճանկարի վերականգնման ժամանակ հեռացրել են։ 16-րդ դարի վերջին վերականգնման ժամանակ խճանկարի ստորին հատվածը հեռացվել է։ Առաքյալների խճանկարների աջակողմյան հատվածը ժամանակի ընթացքում փոխարինվել է նոր, բայց բավականին դատարկ խճանկարով։ Երկու կանայք ծաղկեպսակներ են պահել Սուրբ Պետրոս և Պողոս առաքյալների գլխավերևում։ Նրանցից վեր պատկերված են երկնային Երուսաղեմի գմբեթներն ու տանիքները (կամ, մեկ այլ մեկնաբանությամբ Կոստանդիանոս կայսեր Երուսաղեմում կառուցած եկեղեցիները)։ Քրիստոսի գլխավերևում բլրի վրա կագնեցված է ակնեղենով պատված խաչ, որպես նրա հաղթանակի խորհրդանիշ, «չորս Ավետարանիչներ» քրիստոնեական խորհրդանիշների մեջտեղում։ Դրանք (հրեշտակ, առյուծ, ցուլ and արծիվ) ամենահին սրբապատկերային խորհրդանիշներն են, որոնք դեռևս ներկայացնում են Ավետարանիչներին[3]։ Մի գիտնական ենթադրել է, թե աբսիդի խճանկարի կենտրոնում գահին նստած կերպարանքը, որը որպես կանոն համարվել է Քրիստոսը, իրականում Հայր Աստվածն է[4], ինչը Հայր Աստծո չափազանց անսովոր պատկերում պետք է լիներ այդ ժամանակաշրջանում։
- Սուրբ Պետրոսի աղոթարան
Աբսիդի ձախ կողմում Պետրոսի կապելլան է, որում պահվում է այն սեղանի մասը, որի վրա Պետրոս առաքյալը Պուդենսների տանը Հաղորդության արարողություն պետք է արած լիներ։ Սեղանի մյուս մասը պահվում է Լատերանյան բազիլիկի պապական խորանում։ Խորանում Հիսուսի և Սուրբ Պետրոսի արձանն է; Քրիստոսը մեկնել է Երկնքի արքայության բանալիները Պետրոս առաքյալին։ Արձանը ճարտարապետ և քանդակագործ Ջակոմո դելլա Պորտայի աշխատանքն է (1594)։ Նույն կապելլայում պատի վրա կա երկու բրոնզե սալաքար՝ վրան բացատրություն, որ այնտեղ Սուրբ Պետրոսն է հյուրընկալվել, և Սուրբ Պողոսը Հռոմում առաջին անգամ հաց և գինի է մատուցել որպես հաղորդության նվիրաբերում»։
- Խաչելության աղոթարան
- Ողորմության տիրամոր աղոթարան
- Սուրբ Բեռնարդի աղոթարան
-
Հիսուսի և Սուրբ Պետրոսի արձանը
-
Caetani աղոթարան
-
"Santa Prassede e santa Pudenziana raccolgono il sangue dei martiri" Ջիովանի Պաոլո Ռոսսետի
- Caetani աղոթարան
Վերջինս Caetani ընտանիքի (Բոնիփակիոս VIII ընտանիքը) աղոթարանն է եղել։ Ձևավորել է Կապրիանո դա Վոլտերրան 1588 թվականին, իսկ նրա մահից հետո, 1601 թվականին, ավարտել է Կառլո Մադեռնան։ Աղոթարանում աչքի են ընկնում հատակի խճանկարները։ Սյուները ամոլիտիապատ են։ Ջիովանի Պաոլո Ռոսսետին 1621 թվականին նկարել է "Santa Prassede e santa Pudenziana raccolgono il sangue dei martiri" նկարը, ինչպես նաև առաստաղի Ավետարանչականների ֆրեսկոն։ Որմնախորշում կանգնեցված Սուրբ Պուդենցիանայի արձանը Քլոդ Ադամի աշխատանքն է։
1969 թվականին Պուդենցիանայի և Պրակսեդայի անունները հեռացվել են Հռոմեական օրացույցից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 dati.beniculturali.it — 2014.
- ↑ Kleinbauer, 940
- ↑ Some Recent Finds at Alahan (Koja Kalessi), Michael Gough, Anatolian Studies, Vol. 5, (1955), 121.JSTOR
- ↑ Review by W. Eugene Kleinbauer of The Clash of Gods: A Reinterpretation of Early Christian Art, by Thomas F. Mathews, Speculum, Vol. 70, No. 4 (Oct., 1995), pp. 937–941, Medieval Academy of America, JSTOR
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Santa Pudenziana", katolsk.no.
- Fredric W. Schlatter, The Text in the Mosaic of Santa Pudenziana, Vigiliae Christianae, Vol. 43, No. 2 (Jun., 1989), pp. 155–165
- Review by W. Eugene Kleinbauer of The Clash of Gods: A Reinterpretation of Early Christian Art, by Thomas F. Mathews, Speculum, Vol. 70, No. 4 (Oct., 1995), pp. 937–941, Medieval Academy of America, JSTOR
- (իտալերեն) Antonietta Cozzi Beccarini, "La cappella Caetani nella basilica di Santa Pudenziana in Roma", Quaderni dell'Istituto di Storia dell'Architettura, 22, 1975, pp. 143–158
- Matilda Webb, The churches and catacombs of early Christian Rome: a comprehensive guide, Sussex Academic Press (February 2002), ISBN 1-902210-58-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kunsthistorie.com Արխիվացված 2012-07-16 Wayback Machine, photogallery.
- Santa Pudenziana Mosaics and Roman Origins Արխիվացված 2017-08-10 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Պուդենցիանա բազիլիկ» հոդվածին։ |
|