Սեդա Մարության
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարության ազգանունով այլ մարդկանց մասին։
Սեդա Մարության | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1925 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 31, 1991 (66 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Սեդա Արշակի Մարության (փետրվարի 21, 1925, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 31, 1991, Երևան, Հայաստան), այգեգործության, կենսաքիմիայի և ֆիզիոլոգիայի բնագավառի հայ գիտնական։ Կենսբանական գիտությունների դոկտոր (1976)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեդա Մարությանը ծնվել է 1925 թվականի փետրվարի 21-ին, Երևանում։ 1945 թվականին ընդգրկվել է ԽՄԿԿ շարքերը[1]
1946 թվականին ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։ 1963-1991 ին եղել է ՀԽՍՀ Գյուղատնտեսության նախարարության խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի (այժմ՝ գիտական կենտրոն) կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ։
Գիտնականի աշխատանքները վերաբերում են զարգացման վաղ փուլում խաղողի վազի հիբրիդների ցրտադիմացկունության որոշման և գնահատման եղանակների մշակմանը, կենսաքիմիական շարժընթացներում պարարտանյութերի չափաքանակի ազդեցության, խաղողի վազի տարիքային կենսաքիմիայի հարցերին։ Սեդա Մարությանի աշխատաությունները ներառված են քիմիայի դասագրքերում, «Գյուղատնտեսական բույսերի ֆիզիոլոգիա» (հ. 9-ում) և «Խաղողի վազի ֆիզիոլոգիան և մշակության հիմունքները» (Սոֆիա, հ. 1-3, 1981-89, երկուսն էլ՝ ռուսերեն)։
Սեդա Մարությանը մահացել է Երևանում, 1991 թվականի հոկտեմբերի 31-ին, հուղարկավորված է Թոխմախի գերեզմանատանը[2]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биохилические аспекты формирования и диа-Что носпики морозоустойчивости винограбного растения, а E, 1978.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |