(Translated by https://www.hiragana.jp/)
Սելիմիե մզկիթ (Էդիրնե) - Վիքիպեդիա Jump to content

Սելիմիե մզկիթ (Էդիրնե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սելիմիե մզկիթ
թուրքերեն՝ Selimiye Camii
Տեսակմզկիթ
Երկիր Թուրքիա[1]
ՎարչատարածքԱդրիանապոլիս[1]
Հիմնվել է1575
Կառուցման սկիզբ1569
Կառուցման ավարտ1574
Բացվեց1574
Ճյուղ/ավանդույթսուննի իսլամ
Կարգավիճակգործող մզկիթ
ՊատվիրողՍելիմ II
Անվանված էՍելիմ II
Ճարտարապետություն
ՃարտարապետՄիմար Սինան
Ոճօսմանյան ճարտարապետական ոճ
Բարձրություն71 մետր
Ընդհանուր տարածք2,5 հեկտար և 37,5 հեկտար
Արտաքին գմբեթի
բարձրություն
43
Մինարեթներ4
Մինարեթի բարձրություն83[2]
Շինանյութքար, մարմար
Քարտեզ
Քարտեզ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1366
ռուս..անգլ..ֆր.

Սելիմիե մզկիթ (թուրքերեն՝ Selimiye Camii), օսմանյան ճարտարապետական ոճով կառուցված մզկիթ, որը գտնվում է Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Էդիրնե քաղաքում։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Սելիմիե մզկիթը, որը կառուցվել է 1569- 1574 թվականներին ճարտարապետ Միմար Սինանի կողմից[3], համարվում է իսլամական մշակույթի գլուխգործոցներից մեկը և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[4]։ Համարվում է Թուրքիայի ամենահարմոնիկ մզկիթներից մեկը։ Մզկիթի համալիրի մեջ մտել է ավանդական ուղղանկյուն բակը, որը կորցրել է իր նշանակությունը՝ դառնալով վայր, որը նախապատրաստում է հավատացյալներին՝ «կապ հաստատելու Ալլահի հետ»։ Բաց հրապարակի կենտրոնում գտնվում է ութանկյուն շատրվանը, որի շուրջը գործում է պատկերասրահ։ Այստեղ է գտնվում մզկիթի գլխավոր մուտքը։ Բակը և մզկիթի շենքը առանձին կառույցներ չեն, այլ մեկ ամբողջություն։ Շենքերի համալիրի այս տեսակը թուրքերեն կոչվում է külliye և ներառում է հիվանդանոց, դպրոց, գրադարան, բաղնիքներ, որոնք գտնվում են մզկիթի տարբեր կողմերում, մեդրեսե, հադիսների տուն (թուրքերեն՝ Dar-ül hadis), ժամասենյակ և հուշանվերների մի շարք խանութներ։ Համալիրի մեջ է մտնում նաև Բայեզիդ II-ի մզկիթը (թուրքերեն՝ İkinci Beyazıt Külliyesi), որտեղ ներկայումս տեղակայված է առողջապահության թանգարանը։ Սինանը կառուցել է ութ հատվածներից բաղկացած սրահ, որոնք բաժանված են ութ սյուներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Architecture, Jonathan Glancey, page 207, 2006
  3. Kiuiper, Kathleen (2009). Islamic Art, Literature, and Culture. Rosen Education Service. pp. 201. ISBN 978-1-61530-019-8.
  4. http://whc.unesco.org/en/news/774

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելիմիե մզկիթ (Էդիրնե)» հոդվածին։