Սեյսմիկ կայան
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Սեյսմիկ կայան, սեյսմիկ հատուկ սարքերի և օժանդակ սարքավորումների ամբողջություն, որն ապահովում է երկրաշարժերի գրանցումն ու հետագա վերլուծությունը։
Սեյսմիկ կայանները բաժանվում են երեք խմբի՝ ա․ հեռու ու մոտավոր, ուժեղ և թույլ երկրաշարժերը գրանցող առաջին կարգի հենակետային կայաններ, բ․ հեռավոր, ուժեղ և տեղական բոլոր տեսակի երկրաշարժերը գրանցող երկրորդ կարգի հենակետային կայաններ, գ․ տեղական երկրաշարժերը գրանցող ռեգիոնալ կայաններ։ Առաջին և երկրորդ կարգի սեյսմիկ կայանները հանդերձված են բարձր զգայնություն և կարճ պարբերություն ունեցող սեյսմոգրաֆներով։
Համաշխարհային սեյսմիկ ցանցը ընդգրկում է մոտ 2000 սեյսմիկ կայաններ։ Հայաստանի տարածքում տեղաբաշխված են 11 սեյսմիկ կայաններ, որոնցից 2-ը՝ առաջին, 3-ը՝ 2-րդ կարգի հենակետային, իսկ 6-ը՝ տարածաշրջանային։ Բոլոր սեյսմիկ կայանները երկրաշարժերը գրանցում են ըստ միևնույն ժամանակի և աշխատում են ինչպես ազգային սեյսմիկ ծառայության, այնպես էլ միջազգային սեյսմոլոգիական կազմակերպության հաստատած հրահանգներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 285)։ |