Սողոմոն Գուգենհայմի թանգարան
Սողոմոն Գուգենհայմի թանգարան | |
---|---|
Տեսակ | Արվեստի թանգարան |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Նյու Յորք շրջան |
Վայր | Վերին Իսթ Սայդ |
Մասն է | The 20th-Century Architecture of Frank Lloyd Wright? |
Հասցե | 10128Հինգերորդ պողոտա (1071) |
Հիմնադրվել է | 1937[1][2] |
Հիմնադիր | Սոլոմոն Գուգենհայմ[3] |
Մակերես | 6 հեկտար |
Այցելուներ | 1 199 123 (2013)[4] |
Տնօրեն | Ռիչարդ Արմստրոնգ[5] |
Կայք | guggenheim.org(անգլ.) |
Սողոմոն Գուգենհայմի թանգարան (անգլ.՝ Solomon R. Guggenheim Museum), արվեստի թանգարան ԱՄՆ-ում, որը աշխարհում ժամանակակից արվեստի հավաքածուներով առաջիններից մեկն է։ Այն հիմնադրվել է 1937 թվականին Գուգենհայմի հիմնադրամի շնորհիվ։ Թանգարանի հիմնադիրն է բարերար Սողոմոն Գուգենհայմը։
Թանգարանի կառուցման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1943 թվականի հունիսին հիմնադրամն ամերիկացի ճարտարապետ Ֆրենկ Լլոյդ Ռայթին պատվիրեց թանգարանի նոր շենքի կառուցման ճարտարապետական գործը։
Թանգարանի շենքի ճարտարապետության մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճարտարապետ Ֆրենկ Լլոյդ Ռայթը ապրել է 92 տարի։ Նա իր 72 տարվա ստեղծագործական գործունեության ժամանակ նախագծել է 800 շենք և կառուցել 400-ը։ Բացի թանգարանից, նրա առավել հայտնի փայլուն նախագծերն են. «Ջեկոբայի տունը» Մեդիսոնում (Վիսկոնսինի նահանգ), «Ջոնսոն — Ուեյքս» Ռասինում (Վիսկոնսինի նահանգ, հինությունը առանց պատուհանների է)։ «Տուն ջրվեժի տակ» շքեղ ամառանոցը (Ֆոլլինգ-Ուոթեր) Բեր Ռանեում (Փենսիլվանիայի նահանգ), որը քննադատների կողմից անվանվել է 20-րդ դարի հիանալի շինությունը։ Школа-мастерская в Սքոթթսդեյլում գտնվող դպրոց-արվեստանոց (Արիզոնայի նահանգ), ստացել է «Թեյլիզին Ուեյթս» անվանումը։
Որպես Գուգգենհայմի թանգարանի կառուցման վայր ընտրվեց Հինգերորդ պողոտայի 88-րդ և 89-րդ փողոցների միջև գտնվող Կենտրոնական այգու կանաչ տարածքը։ Նախագծելով կառույցը՝ ճարտարապետը հեռացավ արդեն գոյություն ունեցող մոդելից, առաջարկեց վերելակով բարձրանալ վերջին հարկ և շարունակական պարույրներով իջնել ներքև՝ ճանապարհին ուսումնասիրելով էքսպոզիցիան։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն արտաքնապես նման է շրջված բրգանման ամրոցի։ Այս շենքը համարվում է 20-րդ դարի ճարտարապետության ամենավառ ստեղծագործություններից մեկը։ Թանգարանի շինարարությունը ավարտվել է 1959 թվականին, երբ Սողոմոն Գուգենհայմը և Ֆրենկ Լլոյդ Ռայթը արդեն ողջ չէին։
Տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1961-1988 թթ. — Թոմաս Մեսսեր (1920-2013 թթ.)
Թանգարանի մասնաճյուղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- մասնաճյուղ Վենետիկում
- մասնաճյուղ Լաս Վեգասում (2001-2008 թթ.)[6]
- մասնաճյուղ Բեռլինում[7]
- Սողոմոն Գուգենհայմի թանգարան Իսպանիայում
- Սողոմոն Գուգենհայմի թանգարան ԱՄԷ-ում (կառուցվում է)
- Սողոմոն Գուգենհայմի թանգարան Մեքսիկայում (կառուցվում է)
- Սողոմոն Գուգենհայմի թանգարան Լիդտվիայում (նախագծվում է)[8]
- Սողոմոն Գուգենհայմի թանգարան Ֆինլանդիայում (նախագծում)[9]
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սողոմոն Գուգենհայմի թանգարանը օգտագործվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ինթերնեյշնլ», (The International), «Սևազգեստ մարդիկ» (Men in Black), «Մի անգամ Հռոմում» (When in Rome), «Միստեր Պոպերի պինգվինները» (Mr. Popper’s Penguins)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.guggenheim.org/history
- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ https://www.guggenheim.org/history/solomon-r-guggenheim
- ↑ Рейтинг посещаемости музеев и выставок // The Art Newspaper Russia № 4 (23). — 2014. — май.
- ↑ Richard Armstrong Named New Director of Solomon R. Guggenheim Foundation — Solomon R. Guggenheim Museum, 2008.
- ↑ «Отчёт музея за 2008 год» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Собств. корр. В Европе закроют сразу два известных музея Արխիվացված 2016-03-10 Wayback Machine // Сноб. — 2012. — 9 февр.
- ↑ Водо В. Вильнюс попал в сеть Гуггенхайма // Коммерсантъ. — 2008. — 9 апр.
- ↑ Собств. корр. Музей Гуггенхайма в Хельсинки // www.artukraine.com.ua. — 2012. — 11 янв.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի պաշտոնական կայքը (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սողոմոն Գուգենհայմի թանգարան» հոդվածին։ |
|