Սուքիաս Էփրիկյանը ծնվել է Ախալցխայում։ Կրթությունը ստացել է Վենետիկում՝ Մխիթարյանների Սուրբ Ղազար վանքում։ Սիրահարվել և ամուսնացել է մի իտալուհու հետ՝ թողնելով վանքը[1]։ Մահացել է Իտալիայի Վենետիկ քաղաքում[2]։
Գրել է պատկերազարդ «Բնաշխարհիկ բառարան» երկու հատորանոց (4000 տերմին-հոդված) աշխատությունը։ Առաջին հատորն (1902-1905)[3] ընդգրկում է Ա-Ը, երկրորդը (1907)՝ Թ-Կ տառերով սկսվող տեղանունները։ Աշխատությունն ունի հանրագիտական բնույթ՝ տեղեկություններ է տալիս Հայաստանի նահանգների, քաղաքների, գյուղերի, Ռուսաստանի և այլ երկրների հայաբնակ վայրերի աշխարհագրության վերաբերյալ, պարունակում է վիճակագրական նյութեր, քարտեզներ, պատկերներ։ Կազմել է «Գրպանի ատլաս» (1901)[4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 98)։