Ստեֆանի Կվոլեկ
Ստեֆանի Կվոլեկ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 31, 1923[1] New Kensington, Վեստմորլենդ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 18, 2014[1] (90 տարեկան) Ուիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Լեհաստան |
Մասնագիտություն | քիմիկոս և գյուտարար |
Հաստատություն(ներ) | DuPont? |
Գործունեության ոլորտ | օրգանական քիմիա |
Անդամակցություն | Ճարտարագիտական ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Margaret Morrison Carnegie College? և Քարնեգի Մելոն համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լեհերեն |
Պարգևներ | |
Stephanie Kwolek Վիքիպահեստում |
Ստեֆանի Կվոլեկ (անգլ.՝ Stephanie Kwolek, հուլիսի 31, 1923[1], New Kensington, Վեստմորլենդ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունիսի 18, 2014[1], Ուիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ[2][14]), լեհական ծագում ունեցող ամերիկացի քիմիկոս, ով հայտնագործել է պոլիպարաֆենիլեն-տերեֆտալամիդը, որն ավելի հայտնի է որպես քևլար[15]։ Կվոլեկը բազմաթիվ պարգևների է արժանացել պոլիմերային քիմիայի ոլորտում իր աշխատանքի համար։
Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կվոլեկը ծնվել է լեհ էմիգրանտների ընտանիքում Նյու Քենսինգթոնում (Փենսիլվանիա), 1923 թվականին[16]. Её отец, Джон Кволек[16]։ Նրա հայրը՝ Ջոն Կվոլեկը[16] (լեհ.՝ Jan Chwałek), մահացել է, երբ նա տասը տարեկան էր[17]։ Կվոլեկը նրանից հետաքրքրվել է գիտության հանդեպ, իսկ մորից՝ Նելլի Զայդել Կվոլեկից, նորաձևության հանդեպ[16][17]։ 1946 թվականին Կարնեգի Մելոն համալսարանի Մարգարետ Մորիսոն Կարնեգի քոլեջում Կվոլեկը քիմիայի բնագավառում աստիճան է ստացել[17]։ Կվոլեկը ծրագրել էր բժիշկ դառնալ և հույս ուներ, որ կկարողանա գումար կուտակել բժշկական կրթության համար քիմիական ոլորտում կատարված աշխատանքի հաշվին[17]։
Կարիերան DuPont-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 թվականին Ուիլյամ Հեյլ Չարչը՝ Կվոլեկի ապագա մարզիչը, նրան առաջարկել է աշխատել DuPont մասնաճյուղում, որը գտնվում էր Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում[18]։ Չնայած Կվոլեկը մտածում էր միայն աշխատանքի մասին, ժամանակի ընթացքում նա բավականին հետաքրքիր աշխատանք է գտել DuPont-ում և հրաժարվել բժշկական կարիերայից։ Կվոլեկը տեղափոխվել է Դելավեր նահանգի Ուիլմինգթոն և շարունակել աշխատանքը DuPont-ում[18]։ 1959 թվականին նա արժանացել է Ամերիկյան քիմիական ընկերության (ACS) մրցանակի[19]։
Քևլար
[խմբագրել | խմբագրել կոդը]Կվոլեկը DuPont ընկերությունում աշխատելու ժամանակ հորինել է քևլարը[17]։ 1964 թվականին, նավթային դեֆիցիտի սպասումով, նրա խումբը սկսել է փնտրել թեթև, բայց ամուր մանրաթել,որը կօգտագործվեր անվադողերում[17][20]։ Ստացված մանրաթելերը, ի տարբերություն նեյլոնի, դյուրաբեկ չեն եղել։ Լաբորատորիայի ղեկավարը և տնօրենը հասկանում էին այս բացահայտման նշանակությունը, պոլիմերների քիմիայի այս նոր տարածքը սկսեց արագ զարգանալ։ 1971 թվականին ստացվել է ժամանակակից քևլարը[17]։ Կվոլեկը, սակայն, ակտիվ մասնակցություն չի ունեցել քևլարի և դրանից պատրաստված արտադրանքի օգտագործման մեթոդների մշակմանը[21]։
Վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականին Կվոլեկը հեռացել է DuPont ընկերության գիտաշխատողի պաշտոնից։ Այնուամենայնիվ, նա մինչև իր տարիների վերջը խորհրդակցել է DuPont ընկերությանը, ինչպես նաև եղել է ազգային հետազոտական խորհրդում և Գիտությունների ազգային ակադեմիայում[18]։ Գիտնական-հետազոտողի 40 տարիների ընթացքում նա տարբեր տվյալներով ստացել է 17-ից[21] մինչև 28 արտոնագիր[22]։ 1995 թվականին[18][22] նա դարձել է չորրորդ կինը, որն ընդունվել է գյուտարարների փառքի ազգային սրահ[23]։ 1996 թվականին նա ստացել է տեխնոլոգիայի ազգային մեդալ, իսկ 2003 թվականին ընդունվել է կանանց փառքի ազգային սրահ[16]։ 1997 թվականին նա ստացել է Պերկինի մեդալը ամերիկյան քիմիական ընկերությունից[24], իսկ 1980 թվականին նրա կողմից պարգևը՝ «ստեղծագործական գյուտի» համար[20]։
Կվոլեկը մահացել է 2014 թվականի հունիսի 18-ին Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում՝ կարճ հիվանդությունից հետո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1052969046 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.fi.edu/en/laureates/stephanie-l-kwolek
- ↑ https://sci-america.org/awards/
- ↑ http://www.nndb.com/people/847/000165352/
- ↑ https://www.nationalmedals.org/laureates
- ↑ Stephanie L. Kwolek — National Women's Hall of Fame.
- ↑ https://www.artworkarchive.com/profile/owaa/artwork/stephanie-louise-kwolek
- ↑ http://www.invent.org/honor/inductees/inductee-detail/?IID=90
- ↑ https://web.archive.org/web/20140707204931/http://www.dupont.com/content/dam/assets/corporate-functions/our-approach/science/awards-and%20-recognition/articles/documents/Lavoisier%20Academy.pdf
- ↑ http://www.theaic.org/award_winners/chem_pioneer.html#cpa60s
- ↑ https://www.witi.com/halloffame/
- ↑ https://www.acs.org/funding/awards/acs-award-for-creative-invention/past-recipients.html
- ↑ DuPont Kevlar inventor Stephanie Kwolek dies at 90
- ↑ Wholly Aromatic Carbocyclic Polycarbonamide Fiber (անգլ.)
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 «Stephanie Kwolek». Soylent Communications. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 «Inventing Modern America: Insight — Stephanie Kwolek:». Lemelson-MIT program. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 «Invent Now». National Inventors Hall of Fame
- ↑ Rossiter, Margaret W. Women Scientists in America. — Baltimore, Maryland: Johns Hopkins University Press[en], 1998. — С. 267. — ISBN 0801857112
- ↑ 20,0 20,1 «Stephanie Louise Kwolek Biography». Bookrags. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|unused_data=
ignored (օգնություն) - ↑ 21,0 21,1 Quinn, Jim. «"I was able to be Creative and work as hard as I wanted."». American Heritage Publishing. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
- ↑ 22,0 22,1 «The History of Kevlar — Stephanie Kwolek:». The New York Times Company. About.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Citation conferring an Honorary Doctor of Science degree on Stephanie Louise Kwolek:». University of Delaware. UDaily. 2008 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «JCE Online: Biographical Snapshots: Snapshot». American Chemical Society. Journal of Chemical Education. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանի Կվոլեկ» հոդվածին։ |
|