(Translated by https://www.hiragana.jp/)
Վահագն Գրիգորյան (արձակագիր) - Վիքիպեդիա Jump to content

Վահագն Գրիգորյան (արձակագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահագն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահագն Գրիգորյան
Ծնվել էմարտի 27, 1942(1942-03-27)[1] (82 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ և արձակագիր
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Ուշագրավ աշխատանքներ2009 թվականի «Ժամանակի գետը» վեպի համար արժանացել է ՀՀ պետական մրցանակի։
2009 թվականի «Ժամանակի գետը» վեպի համար արժանացել է Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի 2002 թվականի «Թռչունի հոգին» ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ արձակի ամենամյա մրցանակի։
1984 թվականի «Ադամամութ» վեպի համար արժանացել է Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի։
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
Վահագն Գրիգորյան Վիքիդարանում
 Vahagn Grigoryan Վիքիպահեստում

Վահագն Վահանի Գրիգորյան (մարտի 27, 1942(1942-03-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ, 1972 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։ ԽՄԿԿ անդան 1979 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1942 թվականի մարտի 27-ին, Երևանում։

Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի միջնակարգ դպրոցում (1964-1965), աշխատել է նաև «Հայաստան» հրատարակչությունում (1966-1968), եղել է «Պիոներ» (այժմ՝ «Աղբյուր») ամսագրի պատասխանատու քարտուղար (1968-1974 և 1978-1982), Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար (1986-1994)[2]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա վեպերի և վիպակների հիման վրա «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է ֆիլմեր, ինչպես նաև մուլտիպլիկացիոն ֆիլմեր՝ նրա գրած սցենարներով։ Գրիգորյանի ստեղծագործությունները գրական մամուլում և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, էստոներեն, լիտվերեն, բուլղարերեն, լեհերեն, սլովակերեն, իտալերեն, ռումիներեն։

Հեղինակ է 26 գրքի։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թռչունի հոգին, Երևան, 2023։
  • Ոստանի վերջին Ճամփորդությունը, Երևան, 2023։
  • Ադամամութ, Երևան, 2022։
  • Տեղատվություն, Երևան, 2021։
  • Պողոս-Պետրոս, Երևան, 2019։
  • Ժամանակի գետը, Երևան, 2018։
  • Կշեռքը, Երևան, 2017։
  • Զարմանալի իրադարձություններ 5-րդ փողոցում, Երևան, 2012։
  • Ոստանի վերջին ճամփորդությունը, Երևան, 2009։
  • Անտառային հեքիաթներ, Երևան, 2009։
  • Ժամանակի գետը, Երևան, 2008։
  • Հեքիաթների գիրք, Երևան, 2007։
  • Առաջնորդի կյանքն ու մահը, Երևան, 2006։
  • Թռչունի հոգին, Երևան, 2002։
  • 5-րդ փողոց, Երևան, 1989։
  • Ադամամութ, Երևան, 1984։
  • Հեքիաթների հովիտը, Երևան, 1983։
  • Հեքիաթների քաղաքը, Երևան, 1982։
  • Սպիտակ ագռավ, Երևան, 1981։
  • Հեքիաթների անտառը, Երևան, 1979։
  • Տեղատվություն, Երևան, 1976։
  • Թագավորի փոքր որդին, Կարմիր ձյունը, Երևան, 1974։
  • Կատակասեր աստվածները, Երևան, 1970։
  • Բոլոր օրերի ոտնաձայները, Երևան, 1966։
  • Թղթե աղավնիներ, Երևան, 1964։

Թարգմանություններ ռուսերենից և լիտվերենից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Միլն, Վինի Թուխը և բոլորը-բոլորը, Երևան, 1988, 1972։
  • Յուզոաս Բալտաշիս, Ասք Յուզայի մասին (վեպ, թարգմանություն հեղինակակից Նորա Գրիգալավիչյուտե), Երևան, 1987։
  • Յոնաս Ավիժյուս, Կորուսյալ օթևան (վեպ, թարգմանության համահեղինակ Նորա Գրիգալավիչյուտե), Երևան, 1981։
  • Վասիլ Բիկով, Ապրեինք մինչև լուսաբաց։ Կոթող (վիպակներ), Երևան, 1976։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մովսես Խորենացու մեդալ, 2019[3]
  • 2009 թվականի «Ժամանակի գետը» վեպի համար արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի[4]։
  • 2009 թվականի «Ժամանակի գետը» վեպի համար արժանացել է Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի։
  • 2002 թվականի «Թռչունի հոգին» ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ արձակի ամենամյա մրցանակի։
  • 1984 թվականի «Ադամամութ» վեպի համար արժանացել է Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի։
  • 1977 թվականի «Տեղատվություն» վեպի համար արժանացել է ՀԼԿՄ Կենտկոմի մրցանակի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9473
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  3. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
  4. Գրականության եւ արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահագն Գրիգորյան (արձակագիր)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահագն Գրիգորյան (արձակագիր)» հոդվածին։