(Translated by https://www.hiragana.jp/)
Վաղարշ Վաղարշյան - Վիքիպեդիա Jump to content

Վաղարշ Վաղարշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղարշ Վաղարշյան
Ծնվել էփետրվարի 2 (14), 1894
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 6, 1959(1959-05-06)[1] (65 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, քաղաքական գործիչ, թատերական ռեժիսոր, թատերական ուսուցիչ և դրամատուրգ
ԱշխատավայրԳաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Վաղարշ Վաղարշյան (Վաղարշակ Բոգդանի Տեր-Պողոսյան, փետրվարի 2 (14), 1894, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 6, 1959(1959-05-06)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1941 և 1952ԽՍՀՄ գրողների միության անդամ (1939

Գրական և բեմական անուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձակագիր Արազու խորհրդով իր Վաղարշակ անունը բարեհնչունության համար դարձրել է Վաղարշ, այս Վաղարշ-ից էլ նոր ազգանուն է սարքել և ընդունել Վաղարշ Վաղարշյան գրական անունը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շուշի քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի թեմական դպրոցում։

1906 թվականին[2] երկու դասընկերների հետ գնում է Թիֆլիս։ Ապագա դերասանին չի հաջողվում Ներսիսյան դպրոց ընդունվել, և դա փոխարինվում է առևտրական ուսումնարանով։ 1911-1912 թվականներին գրում է իր առաջին պիեսները՝ «Բարեգործությունից հետո» և «Փող և տաղանդ»։ Նույն ժամանակաշրջանում կիսապրոֆեսիոնալ հայ դերասանների խմբերի հետ մեկնում է Գանձակ, որտեղ խաղում է իր առաջին դերերը։

Ամո Խարազյանի խումբը 1912 թվականին ներկայացնում է պատանի թատերագրի հեղինակած առաջին՝ «Փող և տաղանդ» պիեսը։ Հեղինակը դիտում է այդ ներկայացումը Հովհաննես Թումանյանի և դերասան Կ. Գալֆայանի հետ միևնույն օթյակում նստած։ Նույն թվականին Մայսուրյանի, Միրաղյանի, Հասմիկի և այլոց հետ Վաղարշյանը հյուրախաղերի է մեկնում Գանձակ։ Աննշան է լինում նրա մասնակցությունն այդ ներկայացումներին (ավելի շատ հուշարար էր Վաղարշյանը, քան դերասան)։ 1913 թվականին Հովհաննես Թումանյանի հիմնադրած Կովկասյան հայ գրողների ընկերության առընթեր ստեղծվում է սկսնակ գրողների ընկերություն, որի անդամն է դառնում Վաղարշյանը։ Ապագա դերասանի կենսափորձը հարստացնում են նրա կյանքի հաջորդ դրվագները՝ ուսուցչություն հեռավոր Արտանուջի շրջանի Տանձուտ գյուղում, որ դրանից մի տարի չանցած, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, թուրքական հարձակմանը ենթարկվեց, ապա նաև ծառայությունը Բաքվի նավթարդյունաբերողների խորհրդում։ Սակայն նրա ծառայությունը Բաքվում երկար չի տևում։ Բաքվում կազմակերպված մի թատերախմբի հետ նա մեկնում է հյուրախաղերի Հյուսիսային Կովկաս՝ Ղզլար, Ղուբա, Մոզդոկ, ապա Կրասնոդար, Ռոստով, Արմավիր և այլուր։ Շրջագայող այս և ուրիշ խմբերում Վաղարշյանն անում է դերասանական առաջին քայլերը՝ դրամաներ, մելոդրամաներ, կոմեդիաներ, վոդևիլներ, օպերետներ։ Եթե սկզբում երիտասարդ դերասանը խաղում է համեմատաբար աննշան դերեր, ապա հաջորդ տարին նրան վիճակվում է հանդես գալ խոշոր դերերով՝ Սեյրան, Օթարյան, Կրեչինսկի, Ֆերդինանդ։ Առաջին դրամաները գրել է 1918-1920 թվականներին («Ղողանջ», «Սուլթան Աբդուլ Համիդ», «Գագիկ Երկրորդ»)։

1-ին շարք` Գուրգեն Ջանիբեկյան, Բագրատ Մուրադյան, Մկրտիչ Ջանան: 2-րդ շարք` Ավետ Ավետիսյան, Վաղարշ Վաղարշյան, Արուս Ոսկանյան, Հրաչյա Ներսիսյան: 3-րդ շարք` Օրի Բունիաթյան, Համբարձում Խաչանյան, 1925 թվական

Վաղարշյանի գործունեության առաջին շրջանը (1914-1923 թվականներ) Հյուսիսային Կովկասում որոշիչ եղավ Վաղարշյանի նաև քաղաքացիական նկարագրի ձևավորման համար, որը և հետագայում պայմանավորեց նրա արվեստի ուղղությունն ու բովանդակությունը։ Այդ տասնամյակում տեղի ունեցավ Հոկտեմբերյան Մեծ հեղափոխությունը, բռնկվեցին քաղաքացիական կռիվներ։ Երիտասարդ դերասանը հեղափոխական ժողովրդի հետ էր։ 1923 թվականից Վաղարշյանը հաստատվում է Երևանում, դառնում Առաջին պետական թատրոնի դերասան. սկսվում է նրա գործունեության հասուն շրջանը՝ ամեն ինչով տարբերվող նախորդից։ Ամենից առաջ՝ խաղացանկով։

Հյուսիսային Կովկասում առաջին դերասանի դիրքի և առաջնակարգ դերի սովոր Վաղարշյանը Առաջին պետական թատրոնում մերվում է ընդհանուր դերասաններին։ Այստեղ անցկացրած առաջին տասնամյակը նրա համար դառնում է ստեղծագործական կատարելության հասնելու տասնամյակ։ Ամենատարբեր բնույթի ու ծավալի չորս տասնյակից ավելի դերակատարությունները հղկում, փայլ են տալիս դերասանի տաղանդին, և նա դառնում է թատրոնի առաջին անուններից մեկը[3]։ 1941-1949 թվականներին եղել է Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ 1944-ից դասախոսել է Երևանի թատերական ինստիտուտում։

Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Բ. Ռոմանշովի «Հրե կամուրջ»-ը, Տիգրան Հախումյանի «Թշնամին» և Ալեքսանդր Ֆադեևի «Ջարդը» (1931-1932), Մաքսիմ Գորկու «Դոստիգաև և ուրիշներ» (1934), «Վասա Ժելեզնովա» (1937) և այլ դրամաներ։ Նկարահանվել է նաև կինոյում։ ԽՍՀՄ առաջին գումարման Գերագույն սովետի դեպուտատ է։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է Մոսկվայում, աճյունը տեղափոխվել է Երևան[4]։

Վաղարշ Վաղարշյանի հուշարձանը գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում՝ թիվ 80 համանուն դպրոցի առջև։

Վաղարշ Վաղարշյանի հուշարձան (Երևան)
Վաղարշ Վաղարշյանի հուշատախտակը Երևանում
Արա Սարգսյան, Մարտիրոս Սարյան, Հայկանուշ Դանիելյան, Ս. Մարտիրոսյան, Ավետիք Իսահակյան, Վաղարշ Վաղարշյան, 1945 թվական

Դերերը թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լենին՝ Պոգոդինի «Հրացանավոր մարդը», 1938 թվական
  • Սուրեն՝ Շիրվանզադեի «Պատվի համար»
  • Գագիկ՝ Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի»
  • Ասլան-ամի՝ Վ.Վաղարշյանի «Օղակում», 1930 թվական
  • Խլեստակով՝ Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», 1925 թվական
  • Արբենին՝ Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»
  • Պրոստոսով՝ Լև Տոլստոյի «Կենդանի դիակ», 1951 թվական
  • Համլետ, Ռուզենկրանց՝ Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ», 1942 թվական
  • Եգոր Բուլըչով՝ Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլըչով», 1933 թվական
  • Ելիսատով՝ «Լյուբով Յարովայա»
  • Գուլյաչկին՝ «Մանդատ»
  • Տրանիո՝ «Կամակոր կնոջ սանձահարումը»
  • Բորոդին՝ «Ահը»
  • Ֆոն Շտուբե՝ «Բեկում», 1928 թվական
  • Բելոգուբով՝ «Արդյունավետ պաշտոն», 1929 թվական
  • Տիխըն՝ «Ամպրոպ»
  • Պոլեժաև՝ «Անհանգիստ ծերություն», 1938 թվական
  • Պրոտասով՝ «Արևի զավակները», 1953 թվական
  • Ֆիրս՝ «Բալենու այգին», 1951 թվական
  • Միրոն Գոռլով՝ «Ռազմաճակատ»
  • պաստոր Յուլիան՝ «Սերը լուսաբացին»
  • Տրուբնիկով՝ «Օտար ստվեր»
  • Հարրի Սմիթ՝ Կ. Սիմոնովի «Ռուսական հարց», 1947 թվական

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օղակում, Երևան, Պետհրատ, 1935, 99 էջ։
  • Սասունցի Դավիթ, Երևան, Պետհրատ, 1938, 231 էջ։
  • Վանքաձոր, Երևան, Հայպետհրատ, 1946, 83 էջ։
  • Պիեսների ժողովածու, Երևան, Հայպետհրատ, 1954, 468 էջ։
  • Ընկերներս, բարեկամներս և ես, Երևան, Հայպետհրատ, 1959, 502 էջ։
  • Երկերի ժողովածու 2 հատորով, հատոր 1, Երևան, «Հայաստան», 1972, 375 էջ։
  • Երկերի ժողովածու 2 հատորով, հատոր 2, Երևան, «Հայաստան», 1975, 261 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆրիդրիխ Շիլլեր, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Սեր և Խարդավանք» դրաման թարգմանել է Վ. Վաղարշյանը), Երևան, Հայպետհրատ, 1952, 916 էջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լաերտ Վաղարշյան, Ուզում եմ պատմել Ձեզ (հուշագրություն), Երևան, 1993, 261 էջ։
  • Ս. Ռիզաև, Մաքսիմ Գորկու դրամատուրգիան հայ բեմում, 1956 թվական
  • «Սովետական արվեստ», 1956 թվական
  • Ս. Հարությունյան, Անկրկնելի կերպարներ, «Վաղարշ Վաղարշյան» ժողովածու, 1960 թվական
  • Եղիշե Չարենց, Գրականության մասին, 1957 թվական

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Вагаршян Вагарш Богданович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Վաղարշ Վաղարշյան, ՀԹԸ, Եր., 1960 թվական,էջ 124
  3. Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967 թվական
  4. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 431-432.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղարշ Վաղարշյան» հոդվածին։