Վաչիան (վրաց.՝ ვაჩიანი), հայաբնակ գյուղ Վրաստանի Ախալքալաքի մունիցիպալիտետում, Ախալքալաք քաղաքից 6 կմ հարավ։ Վաչիանով է անցնում Ախալքալաք- Կարծախ խճուղին։
Վաչիանը հիմնադրել են էրզրումի նահանգի Թվանջ գյուղից գաղթած հայերը, 1830 թվականին։ Գյուղում պահպանվել են եկեղեցու (19-րդ դար) ավերակներ։
2014 թվականի մարդահամարի տվյալներով գյուղում ապրում է 1801 մարդ[1]։