Վարդան Արղության-Երկայնաբազուկ
Վարդան (Վլադիմիր) Արղության-Երկայնաբազուկ | |||
| |||
---|---|---|---|
Կրթություն՝ | Քեմբրիջի համալսարան[1] և Սանկտ Պետերբուրգի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | արվեստի կոլեկցիոներ | ||
Ազգություն | Հայ | ||
Դավանանք | Քրիստոնեություն | ||
Ծննդյան օր | մարտի 24 (ապրիլի 5), 1874[2] | ||
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն | ||
Վախճանի օր | դեկտեմբերի 9, 1941[3] (67 տարեկան) | ||
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա | ||
Թաղված | Սենտ-Ժենևիև-դե-Բուա | ||
Դինաստիա | Արղության-Երկայնաբազուկներ | ||
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն | ||
Հայր | Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկ | ||
Մայր | Մարիամ Հովհաննիսյան-Արղությանց | ||
Ամուսին | Եվգենիա Նիկոդիմովնա Արղության-Երկայնաբազուկ | ||
Զավակներ | Նիկողայոս Վլադիիմիրի Արղության-Երկայնաբազուկ | ||
Վարդան (Վլադիմիր) Նիկողայոսի Արղության-Երկայնաբազուկ (մարտի 24 (ապրիլի 5), 1874[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 9, 1941[3], Փարիզ, Ֆրանսիա), հայազգի իշխան Ռուսական Կայսրությունում, Ռուսական կայսրության դիվանագետ, արվեստագետ, նմուշահավաք և ազգային բարերար։
Երիտասարդ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Արղության-Երկայնաբազուկը սերում է Արղության-Երկայնաբազուկների հայկական իշխանական տոհմից։ Որդին է՝ իշխան, Թիֆլիսի քաղաքագլուխ Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկի։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի Համալսարանի Իրավագիտության ամբիոնում, ապա Քեմբրիջի համալսարանում։ Ուսման տարիներին ծանոթ է եղել Պյոտր Չայկովսկիի և նրա եղբոր Մոդեստի հետ, ում տան էր մնում ուսման տարիներին։ Սովորելու տարիներին ծանոթանում է Անտոն Չեխովի հետ, ում նա ուղարկում էր իր պատմվածքները՝ լսելու նրա հեղինակավոր կարծիքը դրանց վերաբերյալ։
Դիվանագետ և նմուշահավաք
[խմբագրել | խմբագրել կոդը]1898-1912 թվականներին, դիվանագիտական ծառայության ժամանակ, որպես դեսպանատան քարտուղար, Փարիզում նպաստել է Սերգեյ Դյագիլևի «Русские сезоны» ներկայացումների ցուցադրմանը։
Ընկերացել է «Մշակույթի աշխարհ» միավորման անդամների հետ։ Հավաքել է կտավների, գծանկարների, ճենապակյա իրերի և այլ հնությունների մեծաքանակ հավաքածու։
1907 թվականից համագործակցել է Հին Պետերբուրգի թանգարանի հետ, լինելով՝ Ճարտարապետ-նկարիչների միության անդամ, միառժամանակ ղեկավարել է հատուկ հանձնախումբը, որը ուսումնասիրելու և նկարագրելու էր Սանկտ Պետերբուրգը։ Հանձնաժողովի մեջ մտնում էին՝ Ալեքսանդր Բենուան, Իվան Ֆոմինը, Վլադիմիր Պոկրովսկին, Նիկոլայ Վրանգելը, Նիկոլայ Լանսերեն, Վլադիմիր Կուրբատովը, Վլադիմիր Շչուկոն, Պ. Վեյերը և Ալեքսանդր Գաուշը։
1910 թվականին նա դարձել է Ռուսաստանի հնությունների և հուշարձանների պահպանության միության անդամ։ Ռուսական թանգարանի խորհրդի անդամ, 1918-1919 թվականներին եղել է էրմիտաժի նկարների և փորագրանկարների բաժնի հսկիչը։ 1918 թվականին իր անձնական հավքածուից բազմաթիվ գործեր նվիրել է էրմիտաժին և Ռուսական թանգարանին։
Արտագաղթի տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1921 թվականին արտագաղթել է Ֆրանսիա, որտեղ շարունակել է զբաղվել իր հավաքածուների հարստացմամբ։ Եղել է Ռուսական թանգարանի միության հիմնադիր անդամ (1930), Պուշկինի Կենտրոնական հանձնաժողովի անդամ` Փարիզում (1935-1937), 1937 թվականին Փարիզում կազմակերպել է «Պուշկինը և իր ժամանակաշրջանը» ցուցահանդեսը։ 1934 թվականին Լուվրի Թանագարանին է նվիրաբերել 17-րդ դարի նկարիչ Գեյերոյի նկարները, որոնք իր անձնական հավաքածուից էին։
Վարդան Արղության-Երկայնաբազուկը մահացել է 1941 թվականին Փարիզում, հուղարկավորվել է Սենտ-Ժենևիև-դե-Բուա գերեզմանատանը[4].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://culture.wikireading.ru/60582
- ↑ 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Ի.Ի.Գրեզին Սենտ-Ժենևիև-դե-Բուա գերեզմանատան ռուսական գերեզմանների այբբենական ցանկ։ «Ռուսական դամբարանադաշտ» շարք։ Թիվ 9 / Խմբ. Անդրեյ Շումակով — М.: ООО «Ստառայա Բասմաննայա», 2009։ — С. 30:
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նինա Բերբերովա. Չայկովսկի
- Ա.Չեխովի նամակները Արղության-Երկայնաբազուկին
- Իշխան Վլադիմիր Արղության-Երկայնաբազուկ(չաշխատող հղում)
- http://www.rgali.ru/object/10879459?lc=ru Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- http://libinfo.org/index/index.php?id=112944
- РГАЛИ ф. 1900, 500 ед. хр., 1871—1919
- ГРМ, ф. 90, 6 ед. хр., 1813—1845
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Արղության-Երկայնաբազուկ» հոդվածին։ |
|
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ապրիլի 5 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 9 մահեր
- 1941 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Արղության-Երկայնաբազուկներ
- Ռուսական կայսրության քննադատներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Հավաքորդություն
- Սենտ-Ժենևիև-դե-Բուա գերեզմանատանը մահացածներ
- Հայ դիվանագետներ
- Հայ արվեստագետներ
- Հայ իշխաններ
- Հայ բարերարներ