Վարդան Հովհաննիսյան (ճարտարապետ)
Վարդան Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | 1895 |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Մահացել է | 1982 |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Երկեր | Girls' Vocational School (Tehran)?[1], Tehran Officers' Club?[2], Rudaki Cinema?[3], Sepideh Cinema?[4] և Darband Hotel (Tehran)?[4] |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Vartan Hovanessian Վիքիպահեստում |
Վարդան Հովհաննիսյան (պարսկերեն՝ وارطان هوانسیان, 1895, Թավրիզ, Իրան - 1982, Թեհրան, Իրան), իրանահայ ճարտարապետ, ճարտարապետական պրակտիկայի և փիլիսոփայության առաջատար գործիչ[5]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննիսյանը ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում։ Ավագ դպրոցը ավարտելուց հետո նա սկսել է զարգացնել իր հետաքրքրությունը դիզայնի ասպարեզում և աշխատել է Թավրիզի գերմանական գորգագործական ընկերությունում՝ որպես գորգերի դիզայներ՝ նախքան Թեհրան տեղափոխվելը։ Թեհրանում նա սկսել է իր դասախոսի կարիերան։ Առաջին աշխարհամարտից հետո Հովհաննսիսյանը մեկնել էր Փարիզ՝ այնտեղի արվեստի դպրոցում գծանկարչություն սովորելու, սակայն մտափոխվել և սկսել էր ճարտարապետություն սովորել։ Նա ճարտարապետություն է սովորել Փարիզի École Spéciale d'Architecture համալսարանում[6]։ Ստանալով ճարտարապետի գիտական աստիճան՝ 17 տարեկանում վերադարձել է տուն և հիմնականում աշխատել է շինարարության և ճարտարապետության ոլորտում։
Նա նախընտրում էր, որ իրեն անվանեն «Ճարտարապես Վարդան»։ Ճարտարապետ Վարդանը եղել է իր ժամանակների ճանաչված և բեղմնավոր ժառանգություն թողած դիզայներ։ Նրան են պատկանում այնպիսի նշանավոր շինություններ, ինչպիսիք են «Ֆիրդուս» հյուրանոցը, Սեպահ բանկի կենտրոնական մասնաշենքը և Sa'ad Abad Royal Palace-ը։ Նրա ճարտարապետական նվաճումներից է մի քանի կինոդահլիճների, այդ տվում նաև «Մետրոպոլ» և «Դիանա» կինոթատրոնների կառուցումը։
Հովհաննիսյանը մահացել է 1982 թվականին[7][8][9][10]։
Նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա նշանավոր գործերից մի քանիսը ներկայացված են ներքևում․[6]
- «Մետրոպոլ» կինոթատրոն
- «Դիանա» կինոթատրոն
- «Ֆիրդուս »հյուրանոց
- «Դարբանդ» հյուրանոց
- Թեհրանի երկաթուղու հյուրատուն
- Սեպահ բանկի կենտրոնական մասնաշենք և նրա Սպահանի մասնտաճյուղ
- Շահրեզա բնակարաններ
- Sa'ad Abad Royal Palace
- Ջիփի շենք
- Թեհրանում աղջիկների արհեստագործական դպրոց
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննիսյանի անունը վերջերս հայտնվել էր մի շարք տարբեր ամսագրերում, այդ թվում՝ իրանական «The Architect»-ում։ Ավելի ուշ՝ Թեհրանում, նա հիմնադրել է իր «The New Architecture» ամսագիրը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.caoi.ir/en/projects/item/783
- ↑ https://architects.ir/وارطان-هوانسیان/
- ↑ https://aftabnews.ir/fa/news/203823
- ↑ 4,0 4,1 http://www.caoi.ir/en/architects/item/636-vartan-hovanesian
- ↑ Bianca Devos and Christoph Werner, ed. (2014). Culture and Cultural Politics Under Reza Shah: The Pahlavi State, New Bourgeoisie and the Creation of a Modern Society in Iran (Iranian Studies). Routledge. էջ 106. ISBN 978-0415824194.
- ↑ 6,0 6,1 6,2 «Vartan Hovanessian, The Legacy of Modern Iranian Architects». World Architecture Community (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
- ↑ Armenians And Iranian Cinema. Tehran: Film Museum Of Iran. Summer 2004. էջ 115. ISBN 964-6728-44-8.
- ↑ Janet D. Lazarian (2003). Encyclopedia of Iranian Armenians. Tehran: Hirmand Publisher. էջեր 269–270. ISBN 964-6974-50-3.
- ↑ سعدی, سينا (2002 թ․ նոյեմբերի 20). «زندگينامه سه معمار ايرانی». بیبیسی فارسی.
- ↑ «وارطان هوانسیان». موسسه تاریخ شفاهی معماری و شهرسازی اندیشه معاصر. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «رونمایی و معرفی کتاب معماری وارطان هوانسیان». فصلنامه فرهنگی پیمان. 2012 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.