Վարվարին
Քաղաք | |||
---|---|---|---|
Վարվարին | |||
սերբ.՝ Варварин, Varvarin | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Երկրամաս | Սերբական Հանրապետություն | ||
Շրջան | Ռասինի շրջան | ||
Համայնք | Վարվարին (համայնք) | ||
Մակերես | 297 կմ² կմ² | ||
ԲԾՄ | 142 մ | ||
Կլիմայի տեսակ | մայրցամաքային | ||
Խոսվող լեզուներ | բոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն | ||
Բնակչություն | ![]() | ||
Ազգային կազմ | բոսնիացիներ, խորվաթներ, սերբեր | ||
Հեռախոսային կոդ | 387 037 | ||
Փոստային ինդեքս | 37260 | ||
Փոստային դասիչ | 37260 | ||
Ավտոմոբիլային կոդ | KŠ | ||
Պաշտոնական կայք | varvarin.ls.gov.rs | ||
| |||
Վարվարին (սերբ.՝ Варварин, Varvarin), քաղաք և Ռասինի շրջանի համանուն համայնքի կենտրոնակայանը։ Գտնվում է Մորավայի ձախ ափին, բարձրություն ծովի մակարդակից 144 մետր է։ 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքում ապրում են 2169 բնակիչ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![](https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8d/Velika_Morava_Varvarin.jpg/300px-Velika_Morava_Varvarin.jpg)
Վարվարինը տեղակայված է Կենտրոնական Սերբիայում՝ Տեմնիչ շջանում՝ Մորավա գետի վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքային շրջան Վարվարինի անունը ծագում է գյուղի անունից, որը ի հայտ է եկել ժամանակակից քաղաքի տեղում շատ ավելի վաղ, չնայած քաղաքը երկար ժամանակ հայտնի է եղել Սպիտակ Եկեղեցի (18-19 դար) անվամբ։ Վարվարինը հայտնի է դարձել Հին Սերբիայի և Հունաստանի առումինների միգրացիայի ժամանակ, որոնք եկել էին այս շրջանի զարգացման համար։ 1882 թվականի սեպտեմբերի 29-ին Միխայիլ Օբրենովիչ թագավորի հրամանով Վարվարինը ստացել է ավանի կարգավիճակ։ Վարվարին անվան ծագման մասին շատ գոյություն ունեն շատ լեգենդներ։
![](https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4e/Varvarinska_crkva.jpg/300px-Varvarinska_crkva.jpg)
Հնագիտական պեղումները վկայում են այն մասին, որ հին ժամանակներից այս շրջանում կյանքը զարգանում էր արագացրած տեմպով։ Վարվարինի տեղում, պեղումների ժամանակ, գտնվել են հռոմեական շրջանի 4000-ամյա հետքեր։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարվարինի մեծահասակ բնակչությունը կազմում է 1761 մարդ, իսկ միջին տարիքը կազմում է 39,7 տարեկան (37,7 տղամարդկանց միջև և 41,5 կանանց միջև)։ Ընտանիքների թիվը՝ 735, իսկ ընտանիքի անդամների միջին քանակը՝ 2,99։ Բնակչության մեծամասնությունը կազմում են սերբերը։
Ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության էթնիկ կազմը[1]՝
- սերբեր - 2149 մարդ (97,77 %)
- չեռնոգորցիներ - 6 մարդ (0,27 %)
- մակեդոնացիներ - 6 մարդ (0,27 %)
- բուլղարներ - 6 մարդ (0,27 %)
- խորվաթներ - 4 մարդ (0,18 %)
- գերմանացիներ - 2 մարդ (0,09 %)
- հարավսլավներ - 1 մարդ (0,04 %)
- անհայտ - 20 մարդ (0,80 %)
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
![](https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7a/Dom_Varvarin.jpg/200px-Dom_Varvarin.jpg)
Վարվարինի մշակութային հուշարձաններից են՝
- Իշխանական ջրաղաց,
- Սուրբ Աստվածածնի եկեղեցի՝ Միլետա Օբրենովիչ իշխանի գերեզմանով,
- Յովա Կուրսուլայի հուշարձանը։
Վարվարինում որոշ ժամանակ գտնվել է Պրիշտիի գեղարվեստական համալսարանի մասնաճյուղը, որը տեղափոխվել էր մինչև 1999 թվականի Կոսովոյի պատերազմը։
Այստեղ է գտնվում Վարվարինի համայնքային գրադարանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «РЗС». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Попович, Любодраг. Зоран Маркович (ed.). Ягодинская нахия, книга первая 1815 —1823 (PDF) (сербский). Ягодина: Исторический архив Ягодины. 86-902609-5-1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 12.07.2012-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Արխիվացված է Սեպտեմբեր 27, 2013 Wayback Machine-ի միջոցով:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Дирекција за урбанизам и изградњу Варварин
- Расински округ
- Званично мрежно место општине Варварин Արխիվացված 2017-09-25 Wayback Machine
- Незванично мрежно место Варварина
- Извештај BBC-ја о бомбардовању моста у Варварину
- Фотографије последица бомбардовања моста у Варварину
- Мапе, аеродроми и временска ситуација локација
- Сателитска мапа
- Гугл сателитска мапа
- План насеља на мапи
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարվարին» հոդվածին։ |
|