Տաբին Բողդո Օլա, լեռնազանգված Ալթայի հարավ-արևելքում, Ռուսաստանի, Մոնղոլիայի և Չինաստանի սահմանում։ Բաղկացած է մետամորֆային թերթաքարերից և գրանիտներից։ Առավելագույն բարձրությունը 4356 մ է (Նայրամդալ լեռ)։ Կան սառցադաշտեր (ընդհանուր տարածությունը՝ 160 կմ², Պոտանինի, Պրժևալսկու և այլն)։ Ստորոտները ծածկված են գաճաճ կեչու մացառուտներով։ Բարձրում ալպյան մարգագետիններ են, լեռնային տունդրա։ Կան քարացրոններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։