Տակամացու
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Տակամացու | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Հիմնադրված է | փետրվարի 15, 1890 թ. | ||||
Մակերես | 375,41 կմ² | ||||
Բնակչություն | ▼417 814 մարդ (սեպտեմբերի 1, 2020)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Փոստային դասիչ | 760-8571 | ||||
Պաշտոնական կայք | city.takamatsu.kagawa.jp(ճապոներեն) | ||||
| |||||
Տակամացու (ճապ.՝
Պատմություն և զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրը պաշտոնապես ստացել է քաղաքի կարգավիճակ 1890 թվականի փետրվարի 15-ին։ Տակամացուն Էդոյի ժամանակաշրջանից սկսած կար և մնում է շրջանի քաղաքական և տնտեսական կենտրոն, երբ Մացուդայրա դինաստիայի կառավարիչները վերջինիս հռչակեցին իրենց տերությունների մայրաքաղաք։
Սետոյի մեծ կամուրջի բացումից հետո գնացքները Տակամացուից երթևեկում են դեպի Ունո (Տամանո, Օկայամա)։
Տակամացուի գլխավոր տեսարժան վայրը կարելի է համարել Ռիցուրին զբոսայգին՝ հիանալի այգի՝ հիմնադրված Էդոյի ժամանակաշրջանում։ Տակամացուում են գտնվում մի քանի թանգարաններ՝ Կագավայի պրեֆեկտուրայի թանգարանը և նրա մասնաճյուղ Ճապոնական ծովի ժողովրդական պատմության թանգարանը։ Տակամացուում է գտնվում Գոկեն լեռը (Յակուրի), որտեղ էլ գտնվում է Յակուրի-ձի վանքը։ Յասիմա շրջանում գտնվում է Յասիմա- ձի վանքը և բաց երկնքի տակ թանգարան հանդիսացող Սիկոկու-մուրան։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տակամացուն ծովային նավահանգիստ է։ Տակամացուի նավահանգիստը լաստուղիներով կապված է Ճապոնական ծովի տարբեր նավահանգիստների հետ։ Կան JR. երկաթգծերի կայարաններ։ Տակամացուն հանդիսանում է նաև տեղական Կոտոդեն երկաթգծային ընկերության կենտրոն, որի ուղիները քաղաքին կապում են Կոտոխիրա և Սանուկի քաղաքների հետ։ Գոկեն լեռան վրա գործում է տուրիստական թեք վերելքով լարային երկաթուղի։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում հիմնադրվել է «Կատամատարե Սանուկի» ֆուտբոլային ակումբը։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականից Տակամացուն հանդիսանում է մեկը տասնչորս տեղանքներից (տասներկու կղզի և երկու մերձծովյան քաղաք), որտեղ անցկացվում է Տրիեննալե Սետոուտի ժամանակակից մշակույթի միջազգային փառատոնը։
Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սենտ-Պիտերսբերգ, ԱՄՆ (1961)
- Հիկոնե, Ճապոնիա (1966)
- Միտո, Ճապոնիա (1974)
- Տուր, Ֆրանսիա (1988)
- Նանչան, Չինաստան (1990)
- Յուրիխոնձյո, Ճապոնիա (1999)
Հիշատակումներ գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տակամացուն այն քաղաքներից մեկն է, որտեղ տեղի է ունենում Հարուկի Մուրակամիի «Կաֆկան լողափին» վեպի իրադարձությունները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑
人口 統計 |香川 県 (яп.) - ↑
平成 30年 全国 都道府県 市区 町村 別 面積 調 (平成 30年 10月 1日 時点 ) - ↑ «ページが
見 つかりませんでした». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- * Պաշտոնական կայք(ճապոներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակամացու» հոդվածին։ |
|