Տիա Բանգա
Տիա Բանգա լատիշ․՝ Tija Banga | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1882 |
Ծննդավայր | Ռիգա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 1, 1957 (74 տարեկան) |
Մահվան վայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Ռայնիսի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Լատվիա և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի և դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Տիա Բանգա (լատիշ․՝ Tija Banga, իսկական անուն ազգանունը՝ Տիա Կոպշտալե, մայիսի 19, 1882, Ռիգա, Ռուսական կայսրություն - հունվարի 1, 1957, Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի լատիշ արտիստուհի, Լատվիական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1947)։ Բանաստեղծ և դրամատուրգ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռ վաղ տարիքից եղել է սիրողական թատրոնում, 1902-1904 թվականներին եղել է Ռիգայի Նոր թատրոնի դերասանուհի, 1906-1907 թվականներին հանդես է եկել «Ապոլլո» թատրոնի բեմում, աշխատել Ալֆրեդ Ամտման-Բրիենդիտի հետ։ Նոր թատրոնում եղել է թատրոնի առաջատար դերասանուհիներից մեկը։
Հետագայում՝ 1915-1917 թվականներին, աշխատել է Պետրոգրադի և Մոսկվայի լատիշական թատրոններում։ 1919 թվականից եղել է Խորհրդային Լատվիայի Բանվորական թատրոնի, այնուհետև՝ Լատվիայի այլ թատրոնների (Ելգավա քաղաքի թատրոն «Դայլես» թատրոն) դերասանուհի։
1934 թվականից անցնում է թոշակի, Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականից, վերսկսում է բեմական գործունեությունը Ռիգայի Գեղարվեստական թատրոնում։ Լայն պլանի դերասանուհի է, խաղացել է ինչպես դրամատիկ, այնպես էլ կոմիկական դերեր։ Մարմնավորել է Սպիդոլայի կերպարը Ռայնիսի «Կրակներ և գիշերներ»-ի առաջին բեմականացմանը (1911 թվական, Ռիգայի Նոր թատրոն)։
Բանաստեղծական ժողովածուների, պատմվածքների, մի քանի պիեսների («Հայր» և այլն) և հուշագրությունների հեղինակ է։ Տիա Բանգայի մահից հետո տպագրվել են նրա «Իմ կյանքը» հուշագրությունները։
Մահացել է 1966 թվականին Ռիգայում։ Թաղված է Ռիգայի Ռայնիսի գերեզմանատանը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Театральная энциклопедия. / Глав. ред. С. С. Мокульский. - Т. 1 - М.: Советская энциклопедия, 1961.
|
- Մայիսի 19 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Ռիգա քաղաքում ծնվածներ
- Հունվարի 1 մահեր
- 1957 մահեր
- Ռիգա քաղաքում մահացածներ
- Լատվիական ԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Լատիշ դերասանուհիներ
- Խորհրդային բանաստեղծուհիներ
- Լատիշ դրամատուրգներ
- Խորհրդային դերասանուհիներ
- Խորհրդային հուշագիրներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով