Տիրան Մարության
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարության ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիրան Մարության | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24 (դեկտեմբերի 7), 1911[1] |
Ծննդավայր | Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 8, 2007 (95 տարեկան) |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան (1937)[1] |
Պարգևներ | |
Tiran Marutyan Վիքիպահեստում |
Տիրան Հարությունի Մարության (նոյեմբերի 24 (դեկտեմբերի 7), 1911[1], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 8, 2007)), հայ խորհրդային ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1961)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը (1937)։ 1939 թվականից աշխատել է «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտում (1952 թվականից՝ գլխավոր ճարտարապետ)։
Հեղինակ է Սևանի (վերերկրյա մասի), Աթարբեկյանի, Գյումուշի, Արզնու, Երևանի, Տաթևի ու Բուի (Գանա, Աֆրիկա, վերջին երկուսը՝ Ռ․ Ա․ Յագուբովի և Ս․ Բ․ Պետրոսյանի հետ), Շամբի, Սպանդարյանի, Զարամագի I, II (Հյուսիսային Օսեթիա), նաև գյուղական շուրջ 10 ՀԷԿ-երի համալիրների ճարտարապետական մասի։
Մարությանի նախագծերով ստեղծվել են 250-ից ավելի կառույցներ, այդ թվում՝ մշակույթի տներ և ակումբներ, աղբյուր-հուշարձաններ, ուսումնական մանկական և առողջական հաստատություններ, բնակելի տներ (Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասը, Մոսկովյան և Դեմիրճյան փողոցներում), մեծ թվով գյուղական և ավանային բնակավայրեր՝ Լուսավան (այժմ՝ Չարենցավան), Լուսակերտ, Արզնի (այժմ՝ Առողջաբան N1), Գագարին, Գառնի և այլն։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասը
-
Ճարտարապետ Տիրան Մարությանի նախագծով է կառուցվել 1-12 շենքերի համալիրը, 1955 թ.-1965 թ., Ազատության պողոտա, Երևան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճարտարապետ Տիրան Մարության Արխիվացված 2014-12-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրան Մարության» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 354)։ |