(Translated by https://www.hiragana.jp/)
Ցավ - Վիքիպեդիա Jump to content

Ցավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցավ
Կնոջ դեմքի արտահայտությունը արյուն վերցնելու ժամանակ
Տեսակnegative emotion?, biomedical measurand type?, առողջական խնդիր, կլինիկական նշան, symptom type?, բժշկական եզրակացություն և Q126034916?
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն, primary care?, անեսթեզիոլոգիա, անհետաձգելի բժշկություն և Պալիատիվ օգնություն
ՀՄԴ-9338
ՀՄԴ-10R52.9
 Pain Վիքիպահեստում

Ցավ, անհանգստացնող զգացողություն, որը հաճախ առաջանում է ուժգին կամ վնասող ազդակներից։ Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիայի կողմից լայնորեն կիրառվող սահմանումը բնութագրում է ցավը որպես «տհաճ զգայական և հուզական ապրում, որոնք ասոցացվում են իրական կամ հնարավոր հյուսվածքի վնասման հետ կամ բնութագրվում են նման վնասվածքի շրջանակներում»[1]։ Այնուամենայնիվ, հանդես գալով որպես համալիր, սուբյեկտիվ երևույթ, ցավի սահմանումը բավականին խնդրահարույց է։ Բժշկական ախտորոշմամբ ցավը համարվում է որևէ վիճակի հիմքում ընկած ախտանիշ։

Ցավը նպաստում է, որ անհատը դուրս գա վնասող իրավիճակներից, պաշտպանում է վնասված մարմնի մասը ապաքինման ընթացքում և օգնում է ապագայում  խուսափել նման փորձառություններից[2]։ Մեծ մասամբ ցավը անցնում է, երբ վնասակար ազդակը հեռացվում է և մարմինը ապաքինվում է, բայց որոշ դեպքերում այն կարող է պահպանվել անկախ ազդակի հեռացումից և մարմնի թվացյալ ապաքինումից։ Երբեմն ցավն առաջանում է որևէ նկատելի ազդակի, վնասվածքի կամ հիվանդության բացակայության դեպքում[3]։ Շատ զարգացած երկրներում՝ ցավը  բժշկի խորհրդատվությանը դիմելու ամենատարածված պատճառն է[4][5]։ Բազում բժշկական խնդիրների դեպքում այն հանդիսանում է հիմնական ախտանիշ և կարող է ազդել  հիվանդի կյանքի որակի և ընդհանուր ֆունկցիաների վրա[6]։ Հասարակ ցավազրկող դեղամիջոցները արդյունավետ են 20-70 տոկոս դեպքերում[7]։ Հոգեբանական գործոնները, ինչպիսիք են սոցիալական աջակցությունը, հիպնոսային ներշնչանքը, հուզմունքը կամ ցրվածությունը կարող են նշանակելիորեն ազդել ցավի ուժգնության կամ տհաճության վրա[8][9]։ Բժշկի օգնությամբ կատարվող սուիցիդների, կամ էվթանազիային վերաբերվող որոշ բանավեճերում՝ ցավը օգտագործվել է որպես փաստարկ, անբուժելի հիվանդ մարդկանց կողմից իրենց կյանքը ընդհատելու թույլտվություն ստանալու համար[10]։

Ցավը սովորաբար անցողիկ է, տևում է այնքան մինչև վնասող ազդակը չի հեռացվում կամ հիմքում ընկած վնասվածքը կամ ախտահարումը ապաքինվում է։ Սակայն որոշ ախտաբանական վիճակների դեպքում, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը, ծայրամասային նեյրոպաթիան, քաղցկեղը կամ ինքնածին(իդեոպաթիկ) ցավը կարող է պահպանվել տարիներ շարունակ։ Ցավը, որը տևում է երկար ժամանակ կոչվում է քրոնիկ կամ մշտական, և ցավը, որը կարճ է տևում կոչվում է սուր։ Սովորաբար քրոնիկ և սուր ցավի տարբերակումը հիմնվում է ժամանակի կամայական ինտերվալին՝ սկսած գրոհի սկզբից։ Երկու ամենահաճախ օգտագործվող ցուցանիշները համարվում են 3 ամիսը և 6 ամիսը՝ սկսած ցավի սկզբից, թեպետ որոշ տեսաբաններ և հետազոտողներ փոխել են սուր ցավից քրոնիկի անցումը 12 ամսի[11][12]։ «Սուր» տերմինը երբեմն կիրառվում է մինչև 30 օր, «քրոնիկ»-ը՝ ավելի քան 6 ամիս և «ենթասուր»-ը՝ 1-ից 6 ամիս տևողությամբ ցավի դեպքում[13]։ Քրոնիկ ցավի հայտնի այլընտրանքային բնորոշումը՝ չհստակեցված ֆիքսված տևողություններ ունեցող ցավն է, որը երկարաձգվում է ակնկալվող ապաքինման ժամկետից ավելի[11]։

Նոցիցեպտիվ ցավը առաջանում է զգացող նյարդային թելիկների (նոցիցեպտորների) խթանումից, որոնք արձագանքում են վնասակար ուժգնությանը մոտեցող կամ գերազանցող ազդակներին և կարող է դասակարգվել ըստ վնասող խթանման ձևի։ Ամենատարածված դասերն են՝ «ջերմային»-ը (օրինակ՝ տաք կամ սառը), «մեխանիկական»-ը (օրինակ՝ ճմլվածքը, պատռվածքը, կտրվածքը) և «քիմիական»-ը (օրինակ՝ կտրվածքի վրա յոդը կամ բորբոքման արդյունքում  արտազատված քիմիական նյութերը)։ Որոշ նոցիցեպտորներ պատասխանում են այս եղանակներից մեկից ավելիին և հետևաբար բնութագրվում են որպես պոլիմոդալ։

Նոցիցեպտիվ ցավը կարող է նաև բաժանվել «ընդերային», «խորը մարմնական» և «մակերեսային մարմնական» ցավերի։ Ընդերային կառույցները չափազանց զգայնություն են լարման, իշեմիայի և բորբոքման հանդեպ, բայց համեմատաբար քիչ զգայուն են այլ ազդակների հանդեպ, որոնք նորմայում  հարուցում են ցավ այլ կառույցներով, ինչպիսիք են այրվածքը կամ կտրվածքը։ Ընդերային ցավը տարածուն է, դժվար տեղայնացվող և հաճախ նշվում է որպես հեռավոր, սովորաբար մակերեսային կառույց։ Այն կարող է ուղեկցվել սրտխառնոցով ու փսխումով և կարող է նկարագրվել որպես նողկալի, խորը, սեղմող և բութ ցավ[14]։ Խորը մարմնական ցավը  առաջանում է կապանների, ջլերի, ոսկրերի, արյունատար անոթների, փակեղների և մկանների նոցիցեպտորների խթանման արդյունքում։ Այն բութ է, նվացող և վատ տեղայնացվող։ Օրինակները ներառում են գերձգումները և կոտրված ոսկրերը։ Մակերեսային ցավը առաջանում է  մաշկի կամ այլ մակերեսային հյուսվածքների նոցիցեպտորների ակտիվացմամբ և այն սուր է, լավ տարբերակված և հստակ տեղակայված։ Վնասվածքի օրինակները որոնք առաջացնում են  մակերեսային մարմնական ցավը ներառում են փոքր վերքերը և փոքր (առաջին աստիճանի) այրվածքները[12]։

Նեյրոպաթիկ ցավը առաջանում է նյարդային համակարգի՝ մարմնական զգացողությունները (սոմատոսենսոր համակարգը) ներառող որևէ հատվածը ախտահարող վնասվածքից կամ հիվանդությունից[15]։ Ծայրամասային նեյրոպաթիկ ցավը հաճախ նկարագրվում է որպես « այրող», «ծակծկող», «էլեկտրական», «խոցող» կամ «քորոցի և ասեղի ծակոց»-ի տիպի[16]։ Արմունկոսկրին հարվածելը առաջանում է սուր ծայրամասային նեյրոպաթիկ ցավ։

Ալոդինիան՝ նորմայում անցավ ազդակին ի պատասխան զգացած ցավն է[17]։ Այն չունի կենսաբանական գործառույթ և դասակարգվում է ըստ դիմամիկ, մեխանիկական, կետային և ստատիկ ազդակների[17][18]։ Պարզվել է, որ օստեոարթրիտի պարագայում ՆԱԳ-ը (նյարդի աճի գործոն) ներգրավված է ալոդինիայի առաջացման մեջ[18]։ Զգացողության աստիճանը և ուժգնությունը կարող են գնահատվել խթանող կետերի և զգացողության շրջանի տեղակայման, ինչպես նաև ֆանտոմային քարտեզների կիրառման միջոցով[17]։

Ֆանտոմային ցավը՝ ցավ է, որը զգացվում է անդամահատված (ամպուտացված) մարմնի հատվածում կամ մարմնի այն հատվածից՝ որից գլխուղեղը այլևս ազդանշան չի ստանում։ Այն նեյրոպաթիկ ցավի տեսակ է[19]։ Ֆանտոմային ցավի տարածվածությունը վերին վերջույթի ամպուտացվածների շրջանում շուրջ 82 տոկոս է, ստորին վերջույթի ամպուտացվածների շրջանում՝ 54 տոկոս[19]։ Հետազոտություններից մեկը հայտնաբերել է, որ ամպուտացիայից 8 օր անց հիվանդների 72 տոկոսի մոտ եղել է ֆանտոմային վերջույթի ցավ, որից 67 տոկոսը վեց ամիս անց հաղորդել է այդ մասին[20][21]։ Որոշ անդամահատվածներ զգում են շարունակական ցավ, որը տարբերվում է ուժգնությամբ և որակով, ուրիշների մոտ օրվա ընթացքում դիտվում են ցավի մի քանի գրոհներ կամ այն կարող է կրկնվել ավելի հազվադեպ։ Այն հաճախ նկարագրվում է որպես կրակող, ճմլող, այրող կամ ջղաձգման տիպի։ Եթե ցավը երկար ժամանակ շարունակական է, ապա մարմնի ինտակտ հատվածները կարող են դառնալ սենսիտիզացված, այսինքն այնքան զգայուն, որ նրանց նույնիսկ նրանց դիպչելը կարող է հարուցնել ցավ ֆանտոմային վերջույթում։ Ֆանտոմային վերջույթի ցավը կարող է ուղեկցվել միզարձակմամբ և կղազատմամբ։

Անդամահատված վերջույթի նյարդերի կամ զգայուն շրջանների մեջ տեղային անզգայացնողի ներարկումները կարող են ունենալ ցավը պակասեցնող ազդեցություն, որը կտևի օրեր, շաբաթներ շարունակ կամ երբեմն մշտապես, չնայած այն փաստին, որ դեղը դուրս է բերվում օրգանիզմից ժամերի ընթացքում։ Հիպերտոնիկ լուծույթի փոքր ներարկումները ողների միջև առկա փափուկ հյուսվածքների մեջ առաջացնում է տեղային ցավ, որը ճառագայթում է դեպի ֆանտոմային վերջույթ շուրջ 10 րոպե կամ գրեթե այդքան, և դրան կարող է հաջորդել ֆանտոմային ցավի՝ ժամեր, շաբաթներ կամ նույնիսկ ավել պահպանվող, մասնակի կամ ամբողջական ամոքում։ Ամպուտացված վերջույթի ուժեղ վիբրացիան կամ էլեկտրական խթանումը կամ ողնուղեղի վրա վիրաբուժական եղանակով իմպլանտավորված էլեկտրոդների հոսանքը, որոշ հիվանդների մոտ առաջացնում են ցավի մեղմացում[22]։

Հայելային արկղի թերապիան ֆանտոմային վերջույթում առաջացնում է շարժման և հպման պատրանք, ինչն իր հերթին կարող է առաջացնել ցավի նվազում[23]։

Պարապլեգիան՝ ողնուղեղի ծանր վնասվածքից հետո զգայունության և կամային շարժողական կառավարման կորուստն է։ Կարող է ուղեկցվել  ողնուղեղի վնասվածքի մակարդակի գոտու ցավով։ Ընդերային ցավը հարուցվում է միզապարկը կամ աղիքը լցվելուց, կամ պարապլեգիայով հիվանդների՝ հինգից տաս տոկոս մոտ՝ ֆանտոմային ցավի ամբողջական զգայական կորստով հատվածներում։ Այս տեսակի ֆանտոմային ցավը ի սկզբանե նկարագրվում է որպես այրող կամ ծակծկող, սակայն կարող է զարգանալ ծանր ճմլող կամ ճզմելու տիպի ցավ, կամ ոտքով ներքև սլացող կրակի կամ «մսի մեջ պտտվող դանակի» զգացողություն։ Ցավը կարող է սկսվել հաշմանդամեցնող վնասվածքից հետո անմիջապես կամ տարիներ անց։ Վիրաբուժական բուժումը հազվադեպ է ապահովում տևական ապաքինում[22]։

Հոգեծին ցավը նաև՝ փսիխալգիա կամ սոմատոֆորմ ցավ, ցավն է առաջացած՝ ավելացած կամ երկարաձգված հոգեկան, զգացմունքային կամ վարքային գործոններից[24]։ Գլխացավը, մեջքի ցավը և ստամոքսի ցավը հաճախ ախտորոշվում են որպես հոգեծին ցավ[24]։ Ցավից տառապողները հաճախ  խտրական վերամբերմունքի են արժանանում, քանի որ թե՛ բժշկական մասնագետները, թե՛ հանրությունը հակված են կարծելու, որ հոգեծին աղբյուրի ցավը «իրական» չէ։ Այնուամենայնիվ, մասնագետները համարում են, որ այն պակաս իրական կամ վնասակար չէ քան այլ աղբյուրի ցավը[25]։

Տևական ցավ ունեցող մարդիկ հաճախ են ունենում հոգեբանական խանգարումներ և Մինեսոտայի անձնային տիպի գնահատման բազմափուլային հարցարանի հիստերիայի, դեպրեսիայի և հիպոխոնդրիայի սանդղակներով («նևրոտիկ եռյակ») ավելի բարձր միավորներ։ Որոշ ուսումնասիրողներ վիճում են, որ նևրոտիզմն է առաջացնում սուր ցավի անցմանը քրոնիկի, սակայն կլինիկական փաստերը նշում են այլ ուղղություն. քրոնիկ ցավն է առաջացնում նևրոտիզմ։ Երբ երկարատև ցավը պակասում է բուժական միջամտությունից հետո, նևրոտիկ եռյակի և տագնապայնության միավորները նվազում են՝ հաճախ նորմալ մակարդակների։ Ինքնագնահատականը հաճախ ցածր է քրոնիկ ցավով հիվանդների մոտ, այն նաև բարելավվում է երբ ցավը վերանում է[22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «International Association for the Study of Pain: Pain Definitions». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին. «Pain is an unpleasant sensory and emotional experience associated with actual or potential tissue damage, or described in terms of such damage» Derived from The need of a taxonomy. Pain. 1979;6(3):247–8. doi:10.1016/0304-3959(79)90046-0. PMID 460931.
  2. Կաղապար:Vcite book
  3. Կաղապար:Vcite book
  4. Debono DJ, Hoeksema LJ, Hobbs RD (August 2013). «Caring for patients with chronic pain: pearls and pitfalls». The Journal of the American Osteopathic Association. 113 (8): 620–7. doi:10.7556/jaoa.2013.023. PMID 23918913.
  5. Turk DC, Dworkin RH (2004). «What should be the core outcomes in chronic pain clinical trials?». Arthritis Research & Therapy. 6 (4): 151–4. doi:10.1186/ar1196. PMC 464897. PMID 15225358.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  6. Breivik H, Borchgrevink PC, Allen SM, Rosseland LA, Romundstad L, Hals EK, Kvarstein G, Stubhaug A (July 2008). «Assessment of pain». British Journal of Anaesthesia. 101 (1): 17–24. doi:10.1093/bja/aen103. PMID 18487245.
  7. Moore, R. Andrew; Wiffen, Philip J.; Derry, Sheena; Maguire, Terry; Roy, Yvonne M.; Tyrrell, Laila (2015 թ․ նոյեմբերի 4). «Non-prescription (OTC) oral analgesics for acute pain - an overview of Cochrane reviews». The Cochrane Database of Systematic Reviews (11): CD010794. doi:10.1002/14651858.CD010794.pub2. ISSN 1469-493X. PMID 26544675.
  8. Կաղապար:Vcite book
  9. Կաղապար:Vcite book
  10. Weyers, H (September 2006). «Explaining the emergence of euthanasia law in the Netherlands: how the sociology of law can help the sociology of bioethics». Sociology of Health & Illness. 28 (6): 802–16. doi:10.1111/j.1467-9566.2006.00543.x. PMID 17184419.
  11. 11,0 11,1 Կաղապար:Vcite book
  12. 12,0 12,1 Կաղապար:Vcite book
  13. Կաղապար:Vcite book
  14. Կաղապար:Vcite book
  15. Neuropathic pain: redefinition and a grading system for clinical and research purposes. Neurology. 2008 [archived 2008 թ․ նոյեմբերի 20];70(18):1630–5. doi:10.1212/01.wnl.0000282763.29778.59. PMID 18003941.
  16. Mechanisms and management of neuropathic pain in cancer. J. Support Oncol.. 2003 [archived 2010 թ․ հունվարի 7];1(2):107–20. PMID 15352654.
  17. 17,0 17,1 17,2 Jensen, Troels S; Finnerup, Nanna B (2014). «Allodynia and hyperalgesia in neuropathic pain: clinical manifestations and mechanisms». The Lancet Neurology. 13 (9): 924–935. doi:10.1016/s1474-4422(14)70102-4. PMID 25142459.
  18. 18,0 18,1 Lolignier, Stéphane; Eijkelkamp, Niels; Wood, John N. (2015 թ․ հունվարի 1). «Mechanical allodynia». Pflügers Archiv: European Journal of Physiology (անգլերեն). 467 (1): 133–139. doi:10.1007/s00424-014-1532-0. ISSN 0031-6768. PMC 4281368. PMID 24846747.
  19. 19,0 19,1 Phantom pain and phantom sensations in upper limb amputees: an epidemiological study. Pain. 2000;87(1):33–41. doi:10.1016/S0304-3959(00)00264-5. PMID 10863043.
  20. Phantom limb, phantom pain and stump pain in amputees during the first 6 months following limb amputation. Pain. 1983;17(3):243–56. doi:10.1016/0304-3959(83)90097-0. PMID 6657285.
  21. Immediate and long-term phantom limb pain in amputees: incidence, clinical characteristics and relationship to pre-amputation limb pain. Pain. 1985;21(3):267–78. doi:10.1016/0304-3959(85)90090-9. PMID 3991231.
  22. 22,0 22,1 22,2 Կաղապար:Vcite book
  23. Synaesthesia in phantom limbs induced with mirrors. Proc. Biol. Sci.. 1996;263(1369):377–86. doi:10.1098/rspb.1996.0058. PMID 8637922.
  24. 24,0 24,1 «Psychogenic Pain». Cleveland Clinic. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  25. "International Association for the Study of Pain | Pain Definitions".. Retrieved 12 October 2010.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ցավ հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
  • Pain Stanford Encyclopedia of Philosophy
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցավ» հոդվածին։