Ցիանամիդ
Արտաքին տեսք
Ցիանամիդ, , ցիանական թթվի ամիդը, ջրում լուծելի, թունավոր բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը 46 °C է։ Ցիանամիդը և նրա լուծույթները գրգռում են մաշկը, առաջացնում դժվար բուժվող խոցեր։ Տաքացնելիս (46 °C) դիմերվում է՝ առաջացնելով երկցիաներկամիդ։ Ցիանամիդի աղերից կարևոր է կալցիումի ցիանամիդի՝ (անգույն, ջրում լուծելի, թունավոր բյուրեղներ), այն դեֆոլիանտ է, հերբիցիդ և ազոտական պարարտանյութ։ Տեխնիկական կալցիումի ցիանամիդը ստացվում է կալցիումի կարբիդը ազոտի հոսանքում շիկացնելով (1000 °C)՝ և պարունակում է 57–60% կալցիումի ցիանամիդ (18–22% ազոտ)։ Օգտագործվում է բամբակենին տերևաթափ անելու և մոլախոտերը ոչնչացնելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 155)։ |