Օսվալդ Ռայներ
Օսվալդ Ռայներ անգլ.՝ Oswald Theodore Rayner | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1888 |
Ծննդավայր | Սմեթուիք, Սենդուել, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մարտի 6, 1961 (72 տարեկան) |
Մահվան վայր | Բոթլի, Նորթ Հինքսի, Botley and North Hinksey, Vale of White Horse, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Օրիել քոլեջ |
Մասնագիտություն | U.S. Secret Service agent և լրագրող |
Օսվալդ Թեոդոր Ռայներ (անգլ.՝ Oswald Theodore Rayner, նոյեմբերի 29, 1888, Սմեթուիք, Սենդուել, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 6, 1961, Բոթլի, Նորթ Հինքսի, Botley and North Hinksey, Vale of White Horse, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Ռուսական կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական գաղտնի հետախուզական ծառայության (SIS) գործակալ։ Վարկածներից մեկի համաձայն եղել է Գրիգորի Ռասպուտինի սպանության մասնակիցներից մեկը[1]։ Ավելի ուշ դարձել է Ֆինլանդիայում The Daily Telegraph թերթի թղթակից (1920 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մեծ Բրիտանիայի Սթաֆորդշիր կոմսության Սմեթուիք ավանում՝ կտորի առևտրական Թոմաս Ռայների ու նրա կնոջ՝ Ֆլորենսի ընտանիքում[2]։ Օքսֆորդի Oriel College-ում սովորել է ժամանակակից օտար լեզուներ։ 1907-1910 թվականներին այնտեղ էլ ծանոթացել է իշխան Ֆելիքս Յուսուպովի հետ, որը համարվում է Ռասպուտինի սպանության կազմակերպիչը։ Ռայներին ու Յուսուպովին որոշ պատմաբաններ վերագրում են միասեռական հարաբերություններ[3]։
1910 թվականից Ռայները եղել է Inner Temple-ում փաստաբան, ընդունվել փաստաբանների կոլեգիա։ Ռայներն ազատորեն տիրապետել է ֆրանսերենին, գերմաներենին ու ռուսերենին։ Հավաքագրվել է բրիտանական գաղտնի հետախուզական ծառայության (SIS) կողմից և Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին որպես սպա ծառայության անցել բրիտանական հետախուզությունում՝ Մենսֆիլդ Սմիթ Քամինգի հրամանատարության ներքո։
Ծառայությունը գաղտնի հետախուզական ծառայությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականի դեկտեմբերի 15-ին զորակոչվել է բանակ և լեյտենանտի կոչումով ուղարկվել Պետրոգրադում SIS-ի ռեզիդենտություն, որտեղ սկզբում ծառայել է փոխգնդապետ Սեմյուել Հորի ղեկավարությամբ[4]։ Ռայներից բացի SIS-ի ռեզիդենտությունում աշխատել են նաև Ջոն Սքեյլը[5], Քադբերթ Թորնհիլը[6] և Սթեֆեն Էլեյը[7]։
Վարկածներից մեկի համաձայն՝ Ռայները 1916 թվականի դեկտեմբերի 17-ի գիշերը մասնակցություն է ունեցել Գրիգորի Ռասպուտինի սպանությանը։ Նշվում էր, որ սպանությունն իրականացվել է բրիտանական հետախուզության հանձնարարությամբ։ Դա պայմանավորված էր Ռասպուտինի կողմից՝ ռուսական կայսերական կառավարությունից բրիտանամետ նախարարների հեռացմամբ ու Առաջին համաշխարհային պատերազմից ռուսական զորքերի դուրսբերման պահանջով[8]։ Բրիտանացի մի շարք հետազոտողների կարծիքով՝ հենց Ռեյներն է կրակել Ռասպուտինի գլխին[9][10][11]։
1917 թվականին Օսվալդ Ռայները ստացել է կապիտանի կոչում։ 1918 թվականին ուղարկվել է SIS-ի Ստոկհոլմի ռեզիդենտություն, որտեղ ծառայել է Ջոն Սքեյլի ղեկավարության ներքո։ Այնտեղ նա զբաղվում էր ռուսախոսների հավաքագրմամբ՝ Ռուսաստան հետագայում ուղարկման համար։ Ռայները 1919 թվականին վերադարձել է Ռուսաստան, ծառայել Վլադիվոստոկում։ 1920 թվականին զորացրվել է բրիտանական բանակից, սակայն 1921 թվականին առևտրային պատվիրակության կազմում այցելել Մոսկվա։
1927 թվականին Ռայները, Ֆելիքս Յուսուպովի հետ համատեղ ջանքերով, անգլերեն է թարգմանել Յուսուպովի «Ռասպուտին՝ նրա կործանարար ազդեցությունն ու սպանությունը»[12]։
Իր որդուն Ռայներն անվանել է Ֆելիքս Յուսուպովի պատվին՝ Ջոն Ֆելիքս Ռայներ։ Օսվալդ Ռայների մահվանից հետո նրա որդին ապրեց ընդամենը չորս տարի։ Կյանքի վերջին տարիներին Ռայներն ապրել է Օքսֆորդշիր կոմսության Բոթլի տեղանքում, որտեղ ընդհուպ մինչև մահն օգնել է տեղական եկեղեցուն գումարի հավաքման հարցում[13]։ Օսվալդ Ռայները մահացել է 1961 թվականին Բոթլիում[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mickael Smith, Central Intelligence Agency, Six: a History of Britain’s Secret Intelligence Service, Part 1 : " Murder and Mayhem, 1909—1939 " éditeur London, Dialogue, 2010, [1] Արխիվացված 2016-12-29 Wayback Machine
- ↑ 1891 Census of Kings Norton, RG12/2363, Folio 42, Page 27, Oswald Theodore Rayner, aged two, 89 Soho Street, Smethwick.
- ↑ «Контрольный выстрел». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Michael Smith. Six: A History of Britain’s Secret Intelligence Service, Part 1: Murder and Mayhem 1909—1939 (2010)
- ↑ «Джон Скейл на сайте spartacus-educational». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Кадберт Торнхилл на сайте spartacus-educational». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Стефен Эллей на сайте spartacus-educational». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Giles Milton, Russian Roulette: A Deadly Game: How British Spies Thwarted Lenin’s Global Plot, Hachette UK, 2013, p. 29.
- ↑ 9,0 9,1 «Oswald Rayner на сайте spartacus-educational.com». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ To Kill Rasputin : the life and death of Grigori Rasputin, by Andrew Cook. Stroud: Tempus, 2005 ISBN 0-7524-3409-8
- ↑ To Kill Rasputin, by Andrew Cook. A review by Greg King
- ↑ Rasputin — His Malignant Influence and his Assassination. Hardcover — by Feliks Feliksovich Yusupov (Author) Translated by Oswald Rayner (1927)
- ↑ «Контрольный выстрел. Журнал «Итоги» № 41/2004». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
|