Օֆսեթ (ռեփեր)
Օֆսեթ | |
---|---|
Offset, 2024 | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Offset |
Ի ծնե անուն | Կիարի Քենդրել Սիֆուս |
Նաև հայտնի է որպես | Offset |
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1991 (32 տարեկան) Ատլանտա, Ջորջիա |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2009-ներկա |
Լեյբլ | Quality Control Music, Motown, Capitol Records |
Կրթություն | Riverside Military Academy? |
Անդամակցություն | Migos |
Կապված | Migos, Քարդի Բի, Մետրո Բումին, 21 Savage |
Ամուսին | Քարդի Բի |
Կայք | yungrichnation.com |
Offset (rapper) Վիքիպահեստում |
Կիարի Քենդրել Սիֆուս (անգլ.՝ Kiari Kendrell Cephus, դեկտեմբերի 14, 1991, Lawrenceville, Ջորջիա), ամերիկացի ռեփեր, ով ավելի հայտնի է Օֆսեթ (անգլ.՝ Offset) բեմական անվամբ։ Նա հանդիսանում է Migos հիփ հոփ խմբի անդամ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Migos
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին իր մանկության ընկերներ Քուեյվոյի և Թեյքոֆի հետ ստեղծել է Migos խումբը[1]։ Նրանք համաշխարհային ճանաչման հասան 2016 թվականին «Bad and Boujee» սինգլի շնորհիվ, որը գլխավորել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ շքերթը[2]։
Անհատական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի Migos-ի անդամ հանդիսանալուց, Օֆսեթն նաև հանդես է գալիս որպես անհատ արտիստ։ 2017 թվականի հոկտեմբերին ռեփեր 21 Savage-ի և պրոդյուսեր Մետրո Բումինի հետ թողարկել է «Without Warning» համատեղ ալբոմը, որն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում[3]։ Օֆսեթը նաև զբաղվում է մոդելինգով և նկարահանվել է այնպիսի ապրանքանիշների գովազդներում, որոնցից են՝ Gosha Rubchinskiy[4], Bryce Barnes[5], և Lavati[6]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Migos: Young, Rich and Outrunning Trouble». Rolling Stone. 2015 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Migos' 'Bad and Boujee,' Featuring Lil Uzi Vert, Tops Hot 100». Billboard. 2017 թ․ հունվարի 9. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Offset - Chart History: Billboard 200». Billboard. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Migos's Offset Flaunts His Ink and Style in 2016 Fall/Winter Gosha Rubchinskiy Editorial». Hypebeast. 2016 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Migos' Offset Features in Bryce Barnes' 2016 Fall/Winter Editorial». Hypebeast. 2016 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Offset Is The Face Of Footwear Brand Lavati's Second Footwear Campaign». The Source. 2017 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2017-05-11 Wayback Machine