(Translated by https://www.hiragana.jp/)
Ֆիլիկի Էթերիա - Վիքիպեդիա Jump to content

Ֆիլիկի Էթերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիկի Էթերիա
Տեսակգաղտնի ընկերություններ և քաղաքական կազմակերպություն
ԿարգախոսԱզատություն կամ մահ (Ελευθερία ή θάνατος)
Հիմնադրվածսեպտեմբերի 14, 1814
Լուծարված1822
ՆպատակներՀունաստանի անկախացումն Օսմանյան կայսրությունից
Գլխադասային գրասենյակՕդեսսա, Ուկրաինա
Պաշտ. լեզու(ներ)հունարեն
ՀիմնադիրԱթանասիոս Ցակալով, Nikolaos Skoufas? և Էմանուիլ Քսանթոս

Ֆիլիկի էթերիա կամ Ընկերների միություն (հուն․՝ Φιλική Εταιρεία կամ հուն․՝ Εταιρεία τたうωおめがνにゅー Φιλικών), 19-րդ դարի հունական գաղտնի կազմակերպություն, որը նպատակ ուներ տապալել Հունաստանի օսմանյան լուծը և ստեղծել անկախ հունական պետություն[1]։ Կազմակերպության անդամները հիմնականում երիտասարդ ֆանարիոտներն էին, ինչպես նաև հույներ Ռուսաստանից, Սերբիայից և Հունաստանի այլ երկրամասերից (այդ թվում և Կիպրոսից

Հիմնադիրն ու առաջին ղեկավարը եղել է հունական ազգային-ազատագրական շարժման գործիչ Ալեքսանդր Իփսիլանտիսը[2]։ Այս կազմակերպության նախաձեռնությամբ 1821 թվականի գարնանը սկսվել է հույն ժողովրդի ազգային-ազատագրական պայքարն անկախության ու Օսմանյան Հունաստանի կործանման համար։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆիլիկի» բառը հունարենից բառացի թարգմանությամբ նշանակում է «բարեկամ», իսկ բառի մյուս արմատը՝ «էթերիա», նշանակում է «հասարակություն» (կամ «ասոցիացիա» կամ «ընկերակցություն»)։

«Ֆիլիկի Էթերիայի» անդամի անձնագիր

Թուրքական վարչակարգից ազատման համար եվրոպական նմանատիպ այլ գաղտնի կազմակերպությունների օրինակով, 1814 թվականին ժամանակակից Ուկրաինայի Օդեսա քաղաքում երեք հույներ հիմնադրում են գաղտնի կազմակերպություն, որը կոչված էր երաշխավորելու հույների անվտանգությունն իրենց պատմական հայրենիքում։ Կազմակերպության գլխավոր նպատակներից էր միավորել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հույներին՝ թուրքական տիրապետության դեմ պայքարելու նպատակով։ Ֆիլիկի էթերիայի երեք հիմնադիրներն էին Նիկոլաոս Սկուֆասը, Էմանուիլ Քսանթոսը և Աթանասիոս Ցակալոֆը։ Շուտով նրանց միացավ նաև Պանայոտիս Անագնոստոպուլոսը։ Սկուֆասը ծանոթ էր կարբոնար Կոստանդինոս Ռադոսին։ Քսանթոսը Լևադայում մասոնական օթյակի անդամ էր, իսկ Ցակալոֆը «Հունախոս հյուրանոց» կազմակերպության հիմնադիրներից էր։ Կազմակերպությունը հաջողություն չունեցավ։

1814-1816 թվականների միջև ընկած ժամանակահատվածում «Ֆիլիկի Էթերիայի» շարքերը համալրվում են ևս քսան նոր անդամներով։ 1817 թվականին կազմակերպության անմիջական օժանդակությամբ Ռուսաստանի հունական համայնքի ներկայացուցիչները ապստամբության փորձեր են անում Դանուբյան ավազանի տարածքներում՝ Մոլդովայում և Վալախիայում։ Կազմակերպությունը ակտիվորեն նոր նախաձեռնություններով հանդես եկավ 1818-1821 թվականներին, այն ժամանակ, երբ վերջինիս հեղինակությունը տարածվեց Հունաստանի գրեթե բոլոր շրջաններում և օտարերկրյա երկրների հունական համայնքներում։ Այդ տարիներին միավորմանը սկսեցին անդամակցել հազարավոր նոր անձինք։ Այդ անդամների թվում էին արհեստավորներ, հոգևորականներ, ռուս հյուպատոսներ, օսմանցի ֆանարյոտներ և հեղափոխական սերբեր։ Կազմակերպությունն ազդեցություն է ունեցել Հունաստանի պատմական շատ շրջաններում և այլ երկրների հունական սփյուռքում։

Սկզբնական շրջանում Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում էր Օդեսայում, այնուհետև տեղափոխվել է Կոստանդնուպոլիս։ Կենտրոնը Պելիոն լեռ, այնուհետև Մանի թերակղզի տեղափոխելու առաջարկը, որտեղ թուրքերը երբեք չէին հասել, չի իրականացել։

«Ֆիլիկի Էթերիա» ընդունվելու երդումը

«Էթերիայի» կառուցվածքը նման էր մասոնների և կարբոնարների կառուցվածքին։ Գլխամասում էր «Անտեսանելի իշխանությունը» (հուն․՝ Αόρατος Αρχή), որի կազմը խիստ գաղտնի էր, ինչը թույլ էր տալիս ակնարկել շատ կարևոր անձանց անդամակցությունը, ինչպիսին էր Ալեքսանդր I կայսրը։ Փաստորեն, սրանք ընդամենը երեք հիմնադիրներ էին, 1815-1818 թվականներին այնտեղ ավելացավ հինգը, իսկ Սկուֆասի մահից հետո՝ ևս երեք հոգի։ 1818 թվականին «Անտեսանելի իշխանությունը» վերանվանվեց «12 առաքյալների իշխանություն», յուրաքանչյուր «առաքյալ» պատասխանատու էր որոշակի շրջանի համար։

«Էթերիայի» ամբողջ կառուցվածքը բրգաձև էր։ Վերևում «Անտեսանելի իշխանությունն» էր։ Ոչ ոք չգիտեր և չէր կարող հարցնել նրա մասին։ Նրա հրամանները չէին քննարկվում, անդամները չէին կարող ինքնուրույն որոշումներ կայացնել։ Կազմակերպությունը կոչվում էր «տաճար» և ուներ ձեռնադրության չորս մակարդակ. αあるふぁ) Եղբայրներ (հուն․՝ αδελφοποιητοί) կամ Վլամիդներ (հուն․՝ βλάμηδες), βべーた) Առաջարկվող (հուն․՝ συστημένοι), γがんま) Քրմեր (հուն․՝ ιερείς), δでるた) Հովիվներ (հուն․՝ ποιμένες):

Ապստամբության նախապատրաստություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1817 թվականին սերբ ապստամբ առաջնորդ Կարագեորգին միացավ Կազմակերպությանը, բայց շուտով նա սպանվեց իր մրցակից Միլոշ Օբրենովիչի կողմից։

1818 թվականին «Էթերիա» ժողովի նստավայրը Օդեսայից տեղափոխվեց Կոստանդնուպոլիս։ Սկուֆասի մահը մեծ կորուստ էր կազմակերպության համար։ Մասնակիցների մնացած մասը փորձեց գտնել հզոր անձնավորություն՝ կառավարումը վստահելու, կազմակերպության հեղինակությունը պահպանելու և «մաքուր օդ թողնելու» համար։ 1818 թվականի սկզբին նրանք հրավիրեցին Իոանիս Կապոդիստրիային, բայց նա ոչ միայն մերժեց, այլև գրեց, որ «Ֆիլիկի Էթերիան» մեղավոր է Հունաստանում տեղի ունեցած անկարգությունների համար։ Հրաժարվեց նաև Կազմակերպությանը անդամակցելու առաջարկից։

1820 թվականի ապրիլին Ալեքսանդրոս Իփսիլադիսը ընտրվեց ղեկավար (գեներալ-կապիտան)։ Սկսվեց ապստամբության նախապատրաստությունը, ստեղծվեցին ռազմական միություններ՝ ի թիվս այլ կամավորական կորպուսների, հիմնականում Ռուսաստանից եկած հույն ուսանողներից, որոնք կոչվում էին «Սրբազան կորպուս»։

Կազմակերպության նշանավոր անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ալիսոն, Ֆիլիպս Ու. (1897). Հույն ժողովրդի ազգային-ազատագրական պայքարն անկախության համար, 1821-1833. Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն. էջեր 20, 21. (Կալիֆոռնիայի համալսարանի գրադարան)
  2. Հունաստանի անկախության պատերազմ. Աշխարհի պատմության բացատրական բառարան. 2000. վերցված է 9 մայիսի, 2009 Encyclopedia.com