(Translated by https://www.hiragana.jp/)
Ֆուկույամա - Վիքիպեդիա Jump to content

Ֆուկույամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ֆուկույամա
ճապ.՝ 福山ふくやま
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ՀամայնքՀերոսիմա (պրեֆեկտուրա)
Հիմնադրված էմայիսի 1, 1966 թ.
Մակերես518,14 կմ²
Բնակչություն459 576 մարդ (փետրվարի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+9
Պաշտոնական կայքcity.fukuyama.hiroshima.jp(ճապոներեն)
Ֆուկույամա (Ճապոնիա)##
Ֆուկույամա (Ճապոնիա)

Ֆուկույամա (ճապ.՝ 福山ふくやま Fukuyama-shi), քաղաք Ճապոնիայում՝ Հիրոսիմա պրեֆեկտուրայում։

2010 թվականի հունվարի 31-ի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 465 238 մարդ, իսկ բնակչության խտությունը՝ 898,02 մարդ/կմ2։ Քաղաքը զբաղեցնում է 461,23 կմ2 տարածք։

Համարվում է Հիրոսիմա պրեֆեկտուրայի երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Հիրոսիմաից հետո։ Տեղակայված է պրեֆեկտուրայի արևմտյան հատվածում։ Քաղաքի խորհրդանիշն է համարվում վարդը։ Այստեղ մայիս ամսին ամեն տարի կազմակերպվում է վարդին նվիրված փառատոն։ Ֆուկույաման համարվում է արդյունաբերական քաղաք։ Քաղաքում արտադրվում են մեքենաներ, կաուչուկե ապրանքներ, էլեկտրոնիկա, հագուստ և սնունդ։

Ֆուկույամայի կլիման մերձարևադարձային մուսսոնային է։ Բնութագրվում է շոգ ու չոր ամառներով և զով ձմեռներով։ Տեղումները նկատվում են ողջ տարվա ընթացքում, իսկ առավելագույն քանակի են հասնում ձմռան ամիսներին։

Տատեյամա, Ֆուկույամա, Հիրոսիմաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 8.7
(47.7)
9.2
(48.6)
12.5
(54.5)
18.5
(65.3)
23.1
(73.6)
26.3
(79.3)
30.6
(87.1)
32.1
(89.8)
27.8
(82)
22.2
(72)
16.6
(61.9)
11.4
(52.5)
19.92
(67.86)
Միջին օրական °C (°F) 3.6
(38.5)
4.1
(39.4)
7.2
(45)
13.1
(55.6)
17.7
(63.9)
21.7
(71.1)
26.0
(78.8)
27.1
(80.8)
22.9
(73.2)
16.6
(61.9)
11.1
(52)
5.9
(42.6)
14.75
(58.57)
Միջին ցածր °C (°F) −0.9
(30.4)
−0.5
(31.1)
1.9
(35.4)
7.7
(45.9)
12.4
(54.3)
17.6
(63.7)
22.3
(72.1)
23.0
(73.4)
18.8
(65.8)
11.8
(53.2)
6.1
(43)
1.1
(34)
10.11
(50.19)
Տեղումներ մմ (դյույմ) 34.6
(1.362)
45.8
(1.803)
69.8
(2.748)
111.1
(4.374)
115.0
(4.528)
198.2
(7.803)
170.2
(6.701)
90.6
(3.567)
161.9
(6.374)
90.5
(3.563)
55.1
(2.169)
25.9
(1.02)
1168,7
(46,012)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 2
(0.8)
2
(0.8)
1
(0.4)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
5
(2)
% խոնավություն 69 69 67 68 71 75 77 74 76 73 73 72 72
Միջին ամսական արևային ժամ 143.6 134.6 173.1 184.2 210.6 167.4 200.5 228.4 162.7 174.4 153.6 143.7 2076,8
աղբյուր: NOAA (1961-1990)[2]

Ֆուկույամայում կա 70 տարրական մասնավոր և հանրային դպրոց ու 20 հանրային և մասնավոր ավագ դպրոց։ Ֆուկույամայի համալսարանը գտնվում է Մացունագա շրջանի հյուսիս-արևմուտքում։ Համալսարանում առկա են տարբեր մասնագիտությունների ֆակուլտետներ, սակայն ամենահայտնին դեղագործության ֆակուլտետն է։

1995 թվականի հունիսին այստեղ կառուցվել է Ֆուկույամայի հոլոքոստին նվիրված կրթական կենտրոնը։ Այնտեղ ուսումնասիրվում է հոլոքոստի ժամանակ որբ մնացած 1,5 մլն երեխաների պատմությունը։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 広島ひろしまけん人口じんこう移動いどう広島ひろしまけん人口じんこう移動いどう統計とうけい調査ちょうさ最新さいしん | 広島ひろしまけん (яп.)
  2. «Fukuyama Climate Normals 1961-1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
  3. «Hamilton Ontario Sister Cities». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուկույամա» հոդվածին։