Ֆրանց Աբթ
Ֆրանց Աբթ | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Franz Abt |
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1819[1][2][3][…] Այլենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[2][3] |
Երկիր | Սաքսոնիայի թագավորություն |
Մահացել է | մարտի 31, 1885[2][3][4][…] (65 տարեկան) Վիսբադեն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[2][3] |
Գերեզման | Nordfriedhof |
Ժանրեր | choir work?, daljáték? և երգ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, խմբավար և բանաստեղծ |
Կրթություն | Լայպցիգի համալսարան և Thomasschule zu Leipzig? |
Franz Abt Վիքիպահեստում |
Ֆրանց Աբթ (գերմ.՝ Franz Abt, դեկտեմբերի 22, 1819[1][2][3][…], Այլենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[2][3] - մարտի 31, 1885[2][3][4][…], Վիսբադեն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[2][3]), գերմանացի կոմպոզիտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա հայրը եղել է հոգևորական և տաղանդավոր դաշնակահար, և հենց նրանից էլ Աբթը ստացել առաջին դասերը։ 1838 թվականից ուսումնասիրել է աստվածաբանություն Սուրբ Ֆոմի ճեմարանում, որպես երաժշտական ղեկավար 1841 թվականի սկզբին նա մեկնել է Բերնբուրգի պալատական թատրոն, նույն տարվա աշնանը այդ պաշտոնը զբաղեցրել է Ցյուրիխի բաժնետիրական թատրոնում, որը գտնվում էր Շառլոտտա Բիրխ-Պֆեյֆերի վերահսկողության ներքո։ Երաժշտագետների կողմից եղել է գնահատված որպես երգեցողության ուսուցիչ, դիրիժոր և կոմպոզիտոր։ Աբթը մնացել է Ցյուրիխում մինչև 1852 թվականի աշուն։ Որպես երկրորդ դիրիժոր հրավեր է ստացել Բրաունշվեյգի պալատական թատրոնից։ 1855 թվականի գարնանը Հերցոգ Բրաունշվեյգը նշանակել է նրան առաջին դիրիժոր։
1858-1882 թվականներին նա եղել է Բրաունշվեյգի տղամարդկանց երգչախմբի դիրիժորը, հաջող հյուրախաղեր է ունեցել խմբի կազմի հետ Մեծ Բրիտանիայում։ 1856 թվականին Անրի Լիտոլֆի և Յուլիուս Մյուլինգի հետ անց է կացրել Մագդեբուրգ քաղաքի երաժշտական փառատոնը[5]։
Աբթի բազմաթիվ երգերը մեկ ձայնի և տղամարդկանց քառյակի համար մեծ ժողովրդականություն են ձեռք բերել ոչ միայն Գերմանիայում, այլև Ամերիկայում։
Նրա ամենահայտնի երգերից են`«Wenn die Schwalben heimwärts ziehn» և «Gute Nacht, du mein herziges Kind.» Աբթի աշխատանքի արդյունքներն ապշեցուցիչ էին. մինչև 1881 թվականը նա թողարկել է ավելի քան 580 տետր, որոնցից մի քանիսը պարունակում էին 20-30 համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Риман Г. Абт (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 6.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Eitner R. Abt, Franz (գերմ.) // Allgemeine Deutsche Biographie — L: 1900. — Vol. 45. — S. 686–687.
- ↑ 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
- ↑ Albert Hahn: . In: Franz Brendel (Hrsg.): . Nr. 26. C. F. Kahnt, Leipzig 20. Juni 1856, S. 278 (onb.ac.at).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Աբթ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 22 ծնունդներ
- 1819 ծնունդներ
- Մարտի 31 մահեր
- 1885 մահեր
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Գերմանացի բանաստեղծներ
- Գերմանացի դիրիժորներ
- Գերմանացի երաժիշտներ
- Գերմանացի կոմպոզիտորներ
- Շվեդիայի երաժշտության թագավորական ակադեմիայի անդամներ
- Օպերային կոմպոզիտորներ