Bigelow Aerospace
Bigelow Aerospace | |
---|---|
Տեսակ | մասնավոր ընկերություն, Սթարթափ և բիզնես ձեռնարկություն |
Անվանված է ի պատիվ | Robert Bigelow? |
Հիմնադրված է | 1999 |
Հիմնադիր | Robert Bigelow? |
Վայր | North Las Vegas, Քլարկ շրջան, Նևադա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Տնօրեն | Robert Bigelow? |
Արդյունաբերություն | ավիատիեզերական արդյունաբերություն |
Կայք | bigelowaerospace.com |
Bigelow Aerospace Վիքիպահեստում |
Bigelow Aerospace, մասնավոր ընկերություն, որն զբաղվում է տիեզերական զբոսաշրջությամբ։ Ընկերությունը հիմնադվել է 1999 թվականին Ռոբերտ Բիգելոուի կողմից և մեծ մասամբ ֆինանսավորվում նրա անձնական միջոցներից։ 2010 թվականին Բիգելոուն ընկերության մեջ է ներդրել 180 մլն դոլար[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Genesis I
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի հուլիսի 12-ին ժամը 17։53-ին ընկերությունը 500 կմ բարձրությամբ ուղեծրով արձակեց առաջին մոդուլը՝ Genesis I-ը։ Արձակումը տեղի է ունեցել «Դոմբարովսկիյ» դիրքավորման կայանի (Օրենբուրգի մարզ) «Դնեպր» կրող հրթիռի օգնությամբ։ Մոդուլի քաշը 1400 կգ է, երկարությունը՝ մոտավորապես 4 մետր, տրամագիծը՝ 1․9 մետր։ Ուղեծիր դուրս գալուց հետո նրա տրամագիծը պետք է կրկնապատկվեր։ Այդ օրն ավելի ուշ ընկերությունը հաստատեց, որ արձակումը անցել է առանց նկատողությունների և ուղեծիր դուրս գալուց հետո մոդուլը հաջողությամբ բացվել է[2][3]։
Genesis II
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի հունիսի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 18։02-ին, «Դնեպր» անունը կրող հրթիռը ուղեծիր է հանել Genesis II մոդուլը[3]։ 2007 թվականի հունիսի 29-ին, Երևանի ժամանակով ժամը 00։02-ին, Լաս Վեգասում գտնվող թռիչքների կառավարման կենտրոնից առաջին անգամ կապ է հաստատվել մոդուլի հետ։ Նոր մոդուլը չափերով նման է Genesis I մոդուլին։ Տարբերությունը սարքավորման մեջ է․ Genesis II մոդուլը ունի լրացուցիչ ընկալող-հաղորդող սարք և ավիոնիկա։ Բացի այդ, մոդուլի վրա տեղադրված են 22 տեսախցիկ։ Մոդուլի մեջ գտնվում են տարբեր իրեր, որոնք տիեզերք են ուղարկվել «Fly your stuff» ծրագրով[4], որի համաձայն յուրաքանչյուր մարդ կարող է մոդուլի տախտակամածում դնել ոչ մեծ իր՝ վճարելով 295 ամերիկյան դոլար։ Մոդուլի տախտակամածին կա նաև «Բինգո» խաղի մեքենա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bigelow Aerospace — космические станции, отели, лунные базы в аренду | Новости Hardware — 3DNews — Daily Digital Digest». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Launch of Genesis I Pathfinder Ushers in a New Era of Commercial Space Development». SpaceFellowship.com. 2006 թ․ հուլիսի 15. Վերցված է 2007 թ․ մարտի 12-ին.
- ↑ 3,0 3,1 «Gensis Program». Bigelow Aerospace. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Ingham, Jay (2007 թ․ փետրվարի 13). «Genesis I Vehicle Performance Update». BigelowAerospace.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Genesis II արձակումը Արխիվացված 2010-08-31 Wayback Machine, 2 հունիսի, 2007
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Bigelow Aerospace» հոդվածին։ |
|