Can’t Help Falling in Love
«Can't Help Falling in Love» | ||||
---|---|---|---|---|
Էլվիս Փրեսլիի սինգլը | ||||
«Blue Hawaii» ալբոմից | ||||
Թողարկված | 1961 թվականի նոյեմբերի 22 | |||
Ֆորմատ | CD | |||
Ժանր | Փոփ երաժշտություն | |||
Երգահան | Hugo Peretti?[1], Luigi Creatore?[1] և George David Weiss?[1] | |||
Տևողություն | 2:59 | |||
Էլվիս Փրեսլիի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Can’t Help Falling in Love» (հայերեն՝ Չեմ կարողանում չսիրահարվել), Էլվիս Փրեսլիի հայտնի երգը՝ սինգլի տեսքով թողարկված 1961 թվականին։ Նրա երաժշտությունը հիմնված է ֆրանսիական XVIII դարի «Plaisir d'Amour» երգի վրա։ Էլվիս Փրեսլին երգը ձայնագրել է 1961 թվականի մարտի 23-ին «Կապույտ Հավայաններ» ֆիլմի համար։
Սինգլի թողարկումը կայացել է 1961 թվականի նոյեմբերի 22-ին («Բ» կողմում ձայնագրվել է «Rock-A-Hula Baby»-ն)։ Մեծ Բրիտանիայում երգը գլխավորել է հիթ-շքերթը։ ԱՄՆ-ում այն դարձել է «ոսկե» (կես միլիոն վաճառված օրինակ) 1962 թվականի հունվարի 27-ին[2], իսկ այնուհետև ստացել է նաև «պլատինե» կարգավիճակ։ 1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին Փրեսլին այս երգով է ավարտել բոլոր համերգները։
Փրեսլիի կատարմամբ «Can’t Help Falling in Love»-ը հայտնվել է Rolling Stone ամսագրի կազմած «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերը» ցանկի մեջ՝ զբաղեցնելով 394-րդ հորիզոնականը։
Քավր տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր ժամանակներում «Can’t Help Falling in Love»-ը կատարվել է բազմաթիվ երգիչների և խմբերի կողմից։ Նրանցից էին՝ UB40-ը, A*Teens-ը, Fancy-ն, Անդրեա Բոչելլին, Բոբ Դիլանը, Բրենդա Լին, Դարեն Հեյզը, Դորիս Դեյը, Ռիք Էսթլին, Փերրի Կոմոն, Շիրլի Բեսսին, Էլ Մարտինոն, Կարել Գոթթը[3]:, Blackmore's Night-ը, Baccara-ն, Բոն Ջովի-ն, Cameo-ն, Erasure-ը, U2-ը, Կլաուս Նոմի-ն, Մայքլ Բուբլե-ն, Քրիս Այզեկ-ը.
UB40-ի տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Can't Help Falling in Love» | ||||
---|---|---|---|---|
UB40-ի սինգլը | ||||
«Promises and Lies» ալբոմից | ||||
Թողարկված | 1993 | |||
Ֆորմատ | CD | |||
Ժանր | ռեգգի | |||
Երգահան | Hugo Peretti?[1], Luigi Creatore?[1] և George David Weiss?[1] | |||
UB40-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
UB40 բրիտանական խմբի կատարած «Can’t Help Falling in Love»-ի տարբերակը դարձավ, երևի, ամենահայտնին և հաջողակը։ Այն թողարկվել է 1993 թվականն «Promises and Lies» ալբոմի առաջին սինգլի կարգավիճակով, և Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ու այլ երկրների հիթ-շքերթներում հասել է առաջին հորիզոնականների։
Կոմպոզիցիաների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]CD-սինգլ:
- I Can’t Help Falling in Love With You — 3:24
- Jungle Love — 5:09
CD-մաքսեր:
- I Can’t Help Falling in Love With You — 3:24
- Jungle Love — 5:09
- I Can’t Help Falling in Love With You (Extended Mix) — 6:03
10" սինգլ:
- I Can’t Help Falling in Love With You (Extended Mix) — 6:03
- Jungle Love — 5:09
- I Can’t Help Falling in Love With You — 3:24
7" սինգլ:
- I Can’t Help Falling in Love With You — 3:24
- Jungle Love — 5:09
A*Teens-ի տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Can't Help Falling in Love» | ||||
---|---|---|---|---|
A*Teens-ի սինգլը | ||||
«Pop 'til You Drop!» ալբոմից | ||||
Թողարկված | 2002 Շվեդիա | |||
Ֆորմատ | CD | |||
Ժանր | Փոփ երաժշտություն | |||
Երգահան | Hugo Peretti?[1], Luigi Creatore?[1] և George David Weiss?[1] | |||
A*Teens-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Շվեդական A*Teens խումբը թողարկել է «Can’t Help Falling in Love»-ը իրենց երրորդ «Pop 'til You Drop!» ալբոմի առաջին սինգլի կարգավիճակում։ Այս երգի ընտրությունը կապված էր նրա հետ, որ 2002-ի ամռանը ԱՄՆ-ում էկրաններին էր բարձրացել Դիսնեյի նոր մուլտֆիլմը՝ «Լիլո և Ստիչ»-ը։ Մուլտֆիլմի գործողությունները ծավալվում են Հավայան կղզիներում (ինչպես և «Կապույտ Հավայաններ» ֆիլում, որի համար էլ գրվել է օրիգինալ երգը), իսկ սաունդթրեքը պարունակում է Փրեսլիի մի քանի երգերի քավր-տարբերակներ։ A*Teens-ը ձայնագրեց երգի իր տարբերակը, և այն դարձավ մուլտֆիլմի սաունդթրեքը։ Մուլտֆիլմի պրեմիրայի հետ միասին թողարկում է նաև խմբի ալբոմը։
ԱՄՆ-ում «Can’t Help Falling in Love»-ը թողարկվել է սաունդթրեքի կազմում և չի ներկայացվել որպես սինգլ։ Սինգլը թողարկվել է 2002 թվականի ամռանը Լատինական Ամերիկայում և աշնանը՝ Եվրոպայում, երբ խումբը ետ վերադարձավ ամերիկյան շրջագայություններից։ Չարթերում այն զբաղեցրել է միջին հորիզոնականներ, իսկ Շվեդիայում նույնիսկ չի էլ հայտնվել առաջին տասնյակում։ Երգը հաջողություն է ունեցել Դիսնեյ Ռադիոյում՝ հասնելով առաջին հորիզոնականի[4].:
Տեսահոլովակը նկատահանվել է Սանտա Կլարա շրջանում։ Ռեժիսորը Գրեգորի Դարկն էր[5]։ Պրեմիերան կայացել է 2002 թվականի մայիսի 29-ին[6]։ Կա հոլովակի երկու տարբերակ։ Օրիգինալ տարբերակում խմբի անդամները պարում և խաղում են շնիկների հետ։ «Դիսնեյական տարբերակը» ունի անալոգիական տեսաշար, սակայն ավելացված են խմբի անդամների մասնակցությամբ տեսարաններ, որտեղ նրանք լողազգեստներով են, և կադրեր մուլտֆիլմից։ Այս տարբերակը հատկանշական է նրանով, որ այնտեղ ներառվել է նաև այն կադրը, երբ Մարին պատահմամբ եղունգով ճանկռում է Դանիի դեմքը։
Կոմպոզիցիաների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական սինգլ[7]
- A*Teens — Can’t Help Falling In Love — 3:06
- Mark Keali’i Ho’omalu and North Shore Children’s Choir & Key Cygnetures — Hawaiian Roller Coaster Ride — 3:27
- Mark Keali’i Ho’omalu and North Shore Children’s Choir & Key Cygnetures — He Mele No Lilo — 2:28
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Հորիզոնական |
---|---|
Ավստրալիա[8] | 35 |
Արգենտինա[9] | 16 |
Նիդերլանդներ[8] | 50 |
Շվեդիա[8] | 12 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 ISWC-Net
- ↑ «1962 Элвис Пресли получил «золото»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «karelgott.net — Žádám víc, Original: Can't Help Falling In Love». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ A-Teens no. 1 on Radio Disney (a-teens.com, 10 июля 2002)
- ↑ A-Teens wrap video for new single "Can’t Help Falling In Love, « from group’s upcoming third album „Pop ‘Til You Drop“ (a-teens.com, 20 мая 2002)
- ↑ Can’t Help Falling In Love (a-teens.com, 29 мая 2002)
- ↑ Can’t Help Falling in Love на Discogs
- ↑ 8,0 8,1 8,2 Информация о сингле в швейцарском хит-параде (Ստուգված է 6 Ապրիլի 2010)
- ↑ A*Teens Can’t Help Falling In Love
|