Don't
«Don't» | |||||
---|---|---|---|---|---|
Բրայսոն Թիլերի սինգլը | |||||
«Trapsoul» ալբոմից | |||||
Թողարկված | Մայիսի 20, 2015 | ||||
Ձայնագրված | 2014 | ||||
Ժանր | R&B | ||||
Երգահան | Մրայա Քերի | ||||
Տևողություն | 3:18 | ||||
Լեյբլ | RCA Records | ||||
Պրոդյուսեր | Dopeboi | ||||
Բրայսոն Թիլերի սինգլների ժամանակագրություն | |||||
|
«Don't», ամերիկացի երգիչ Բրայսոն Թիլերի երգը։ Այն ներկայացվել է 2014 թվականին[1], սակայն որպես սինգլ թողարկվել է 2015 թվականի մայիսի 20-ին[2]։ Այն Թիլերի «Trapsoul» կոչվող առաջին ալբոմի առաջին սինգլն է։ Երգը գրվել է Բրայսոն Թիլերի, Թևորիս Հոլինս կրտսերի և Այսոմ Բրենդոն Ստյուարտի կողմից, իսկ պրոդյուսերական աշխատանքով զբաղվել է Dopeboi-ն։ Երգում օգտագործվել է հատված ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի 2005 թվականին թողարկված «Shake It Off» երգի տեքստից[1], որի արդյունքում այդ երգի հեղինակներ Մրայա Քերիի, Բրայան Մայքլ Քոքսի, Ջերմեյն Դյուպրիի և Ջոնթա Օսթինի անունները նույնպես նշվել են «Don't» երգի հեղինակների ցանկում։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2015 թվականի օգոստոսի 20-ին Թիլերի Vevo ալիքում[3]։
Ռեմիքսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հոկտեմբերին ամերիկացի ռեփեր Քեյ Քեմփը ներկայացրեց երգի իր ռեմիքսը[4], իսկ հաջորդ ամիս իրենց ռեմիքս տարբերակները ներկայացրեցին նաև ամերիկացի երգչուհիներ Միլա Ջեյը և Սևին Սթրիթերը[5][6]։ 2016 թվականի հունվարին ամերիկացի ռեփեր D.R.A.M.-ը թողարկեց երգի իր ռեմիքսը[7]։ 2016 թվականի մարտին թողարկվեց երգի պաշտոնական ռեմիքս տարբերակը, որում իր մասնակցությունն ունի նաև բրիտանական WSTRN խումբը[8]։
Հիթ շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաբաթական հիթ շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ շքերթ (2015-2016) | Զբաղեցրած տեղ |
---|---|
ԱՄՆ (Billboard Hot 100) | 13 |
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) | 4 |
Կանադա (Canadian Hot 100) | 52 |
Միացյալ Թագավորություն (UK Singles Chart) | 71 |
Միացյալ Թագավորություն (UK R&B Chart) | 13 |
Նիդերլանդներ (Single Top 100) | 84 |
Տարեվերջի հիթ շքրեթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ շքերթ (2016) | Զբաղեցրած տեղ |
---|---|
ԱՄՆ (Billboard Hot 100) | 35 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Bryson Tiller: Drake, Apple Music and the Making of a Trap-Soul Star». Rolling Stone. 2015 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Don't - Single by Bryson Tiller». iTunes. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Watch Bryson Tiller's Video For His Runaway Hit "Don't"». The Fader. 2015 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «New Music: K Camp – 'Don't (Remix)'». Rap-Up. 2015 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «New Music: Mila J – 'Don't (Remix)'». Rap-Up. 2015 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
- ↑ «New Music: Sevyn Streeter – 'Don't (Remix)'». Rap-Up. 2015 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Listen to D.R.A.M.'s New Remix of Bryson Tiller's "Don't"». Complex. 2016 թ․ հունվարի 4. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Bryson Tiller Recruits WSTRN For Official Remix Of 'Don't'». MTV. 2016 թ․ մարտի 8. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երգի տեսահոլովակը ՅուԹյուբ վիդեոհոսթինգում
- Երգի տեքստը Արխիվացված 2015-10-26 Wayback Machine MetroLyrics կայքում