Dura
«Dura» | ||||
---|---|---|---|---|
Դեդի Յանկիի սինգլը | ||||
Թողարկված | 18 հունվարի, 2018 | |||
Ֆորմատ | թվային ներբեռնում | |||
Ժանր | ռեգգետոն | |||
Տևողություն | 3:20 | |||
Լեյբլ | El Cartel Records | |||
Պրոդյուսեր | Los Evo Jedis | |||
Դեդի Յանկիի սինգլների ժամանակագրություն | ||||
|
"Dura" (Ամերիկյան իսպաներեն՝ [du.ɾa]), պուերտոռիկացի ռեփեր Դեդի Յանկիի սինգլը՝ նրա թողարկվելիք «El Disco Duro» ստուդիական ալբոմից։ 2018 թվականի հունվարի 18-ին El Cartel Records-ը թողարկել է «Dura» սինգլը և նրա երաժշտական տեսահոլովակը, որը նկարահանել է Կառլոս Պերեսը Լոս Անջելեսում 1990-ականների ոճով և վիզուալ էֆեկտներով։ Երգը գրվել է Դեդի Յանկիի, Խուան Ռիվերայի, Լուիս Ռոմերոյի և Ուրբանի Մոտայի կողմից, իսկ որպես պրոդյուսեր հանդես է եկել Los Evo Jedis-ը։
Սինգլը բնութագրվել է որպես uptempo reggaeton երգ ռեգիի ազդեցությամբ, իսկ տեքստը գեղեցկադեմ կնոջ մասին է։ Կոմերցիոն տեսանկյունից երգը գլխավորել է 14 երկրների հիթ-շքերթներ և հասել լավագույն տասնյակին ևս հինգում։ Միացյալ Նահանգներում "Dura" երգը հասել է 43-րդ հորիզոնակնին Billboard Hot 100 հիթ-շքերթում և 2-րդ հորիզոնականին Hot Latin Songs հիթ-շքերթում։ 2018 թվականի ապրիլի 27-ին թողարկվել է երգի ռեմիքս տարբերակը Բեքի Ջիի, Բադ Բաննիի և Նաթի Նատաշայի կողմից[1]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]"Dura" Երգը գրվել է Դեդի Յանկիի, Խուան Ռիվերայի (Gaby Music), Լուիս "Rome" Ռոմերոյի և Ուրբանի Մոտայի (DJ Urba) կողմից։ Պրոդյուսերը Los Evo Jedis պրոդյուսերական դուետն է, որը նախկինում աշխատել է Լուիս Ռոմերայի և Ուրբանի Մոտայի հետ, իսկ վերջիններս էլ դրանից առաջ Դեդի Յանկիի հետ աշխատել էին Shaky Shaky (2016) երգի վրա[2][3]։
2018 թվականի հունվարի 4-ին Billboard-ում Սյուզեթ Ֆերնանդեսը հայտարարել է, որ Դադի Յանկիի 2018 թվականի առաջին սինգլը կկոչվի «Dura», որը նախատեսվում է թողարկել հունվարին[4]։ Հաջորդ օրը Դեդի Յանկին Ինստագրամի իր էջում գրել է, որ ավարտին է հասցրել իր նոր սինգլը և «հունվարը հետաքրքիր կլինի»[5]։ Դեդի Յանկիի խոսքերով՝ դա «զվարճալի» երգ է, որը ներառում է «ռեգգիի և հին դպրոցների հնչյուններ և կրում է ժամանակակից երաժշտության ազդեցությունները»[6]։ Նա Ինստագրամի իր էջում գրել է, որ «ժամանակակից և ռետրոյի աշխարհները բախվում են երգում», և որ այն ոգեշնչված է այն երաժշտական ազդեցություններից, որ ինքը կրել է իր կարիերայի սկզբից[7]։ Նա նաև հայտարարել է, որ «երգը ներկայացնում է 1980-ականների վերջի ու 1990-ականների սկզբի ռիթմն ու նոստալգիան, որ ռեգգիի էությունն է, որ ոգեշնչել է ռեգգետոնը»[8]։
Սինգլի թողարկումից կարճ ժամանակ անց Դեդի Յանկին Ինստագրամում նախաձեռնել է արշավ #DuraChallenge անունով՝ խրախուսելով երկրպագուներին նկարահանվել իրենց երգի տակ պարելիս[8][9]։ Պուերտո Ռիկոյի «Primera Hora» թերթը հաղորդել է, որ #DuraChallenge-ի շնորհիվ ստեղծվել է ավելի քան 82 հազար Ինստագրամի տեսագրություն (2018 թվականի մարտի 6-ի տվյալներով), որոնցում նկարահանվել են «փառասեր պարողներ, երեխաներ, բարձր դասի մոդելներ և տարեցներ»[10]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Dura» սինգլը uppempo reggaeton երգ է երեք րոպե և քսան վայրկյան տևողությամբ[11]։ Billboard-ից Մարջուա Էստեվեզը երգի տեքստը նկարագրել է որպես նուրբ ներբող այն աղջկան, ում նայում է Դեդին[12]։ Էստեվեզը նաև հստակեցրել է, որ "dura" բառը (իսպաներեն՝ «դժվար») երգի համատեքստում վերաբերում է նրան, թե ինչքան դժվար է մեկին ասել, որ նա հիանալի տեսք ունի[12]։
Թողարկում և արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]"Dura" երգը թվային ներբեռման համար հասանելի է դարձել 2018 թվականի հունվարի 18-ին El Cartel Records-ի կողմից Universal Music Latin բացառիկ արտոնագրով[13]։ Քանի որ երգը հայտնվել էր ինտերնետում, Դեդի Յանկին ստիպված է եղել այն թողարկել նախատեսված ժամանակից շուտ[11][14][15]։
Billboard-ում Սյուզեթ Ֆերնանդեսը "Dura" երգը բնութագրել է որպես ստեղծագործություն, որը «քեզ վերադարձնում է հին ռեգետոնին»[11]։ The Straits Times թերթի խմբագիրն ասել է, որ երգը «վերադարձնում է վաղ ռեգետոնին առանց այն մեգա աստղերի փոփ երաժշտության, ինչպիսիք են Շակիրան, Էնրիկե Իգլեսիասը կամ Despacito-ի համահեղինակ Լուիս Ֆոնսին, որոնք այդ ժանրը տարել են անգլիական փոփի աշխարհ»[8]։ Cosmopolitan France-ից Լոյզա Դելակոտեն գրել է, թե երգն ունի «արագ և մորմոքուն ռիթմ, վիրուսային խորեոգրաֆիա, 90-ականների փոփ երաժշտությանը հատուկ տեսահոլովակ և համեմատաբար հեշտ հիշվող տեքստ», ապա ավելացրել է, թե «դուք կսիրեք, ապա կատեք Dura երգը»[16]։
Կոմերցիոն հաջողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ նահանգներում սինգլը հասել է 2-րդ հորիզոնկանին Hot Latin Songs հիթ-շքերթում 2018 թվականի մարտի 10-ին՝ դառնալով Դեդի Յանկիի 23-րդ երգը, որն ընդգրկվել է լավագույն տասնյակում[17][18]։ Երգը հասել է նաև 43-րդ հորզոնականին Billboard Hot 100 հիթ-շքերթում 2018 թվականի մայիսի 15-ին՝ դառնալով Դեդի Յանկիի 9-րդ երգը այդ հիթ-շքերթում և 5-րդ ամենաբարձր հորիզոնականը[19]։ Այն նաև հասել է առաջին հորիզոնականին US Latin Digital Songs ու Latin Airplay հիթ-շքերթներում և 3-րդ հորիզոնականին US Latin Streaming Songs հիթ-շքերթում[20][21][22]։
Միջազգային առումով երգը գլխավորել է Արգենտինայի, Բոլիվիայի, Չիլիի, Դոմինիկյան Հանրապետության, Էկվադորի, Սալվադորի, Գվատեմալայի, Հոնդուրասի, Նիկարագուայի, Պանամայի, Պարագվայի, Պերուի, Իսպանիայի և Վենեսուելայի հիթ-շքերթները և ընդգրկվել Կոլումբիայի, Կոստա Ռիկայի, Մեքսիկայի, Նիդեռլանդների և Ուրուգվայի հիթ-շքերթներում։ Այն նաև հաջողությունների է հասել Ավստրիայում, Բելգիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Սլովակիայում և Շվեյցարիայում։ Դա Լատինական Ամերիկայում ամենաշատ հնչած երգն էր շաբաթվա վերջին. 2018 թվականի մարտի 4-ին և 2018 թվականի մարտի 11-ին 18 երկրների իսպանալեզու 700 ռադիոների եթերում հնչել է 1350 և 13956 անգամ՝ ըստ Monitor Latino-ի տվյալների[23][24][25]։
Երաժշտական տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Dura» երգի երաժշտական տեսահոլովակը նկարահանել է պուերտոռիկացի ռեժիսոր Կառլոս Պերեսը[11]։ Նկարահանումը տեղի է ունեցել Լոս Անջելեսում[11]։ Ռեժիսորը նախկինում աշխատել էր Դադի Յանկիի հետ «Gasolina» (2004), «Rompe» (2005) և «Despacito» (2017) տեսահոլովակների վրա[26]։ Իսպանիայի EFE լրատվական գործակալության մամլո հաղորդագրության համաձայն՝ տեսահոլովակը «փորձում է ցուցադրել բարձրակարգ նորաձևության կերպարներ, անհատական պարային ոճ, գեղեցիկ և անկեղծ անձնավորություններ»[6]։ EFE-ն հայտարարել է, որ տեսահոլովակը զարգանալուն զուգընթաց «դառնում է կոչ կանանց համար, որպեսզի նա վերագրավի իր տեղը պարահրապարակում և հասարակության մեջ»[6]։ Դեդի Յանկան Ինստագրամում գրել է, որ «նրանք ցանկանում էին օգտագործել 80-ականների և 90-ականների սկզբներին գերիշխող վառ գույները։ Ոճաբանի և ռեժիսորի հետ միասին մենք ուզում էինք վերականգնել այդ դարաշրջանը, ինչպես նաև գտնել հակադրություն այսօրվա ոճի միտումների հետ»[27]։ Տեսահոլովակը ներկայացվել է 2018 թվականի հունվարի 18-ին Դեդի Յանկիի YouTube-յան էջում, որտեղ այն հավաքել է ավելի քան 900 մլն դիտում[28]։
Կենդանի կատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Dura» երգն առաջին անգամ կենդանի կատարմամբ ներկայացվել է 2018 թվականի փետրվարի 22-ին՝ Lo Nuestro Awards 30-րդ մրցանակաբաշխության ժամանակ[29][30]։ 2018 թվականի ապրիլի 26-ին 25-րդ Billboard Latin Music Awards-ում երգի քավեր տարբերակը կատարել են Becky G-ը, Bad Bunny-ն և Նաթի Նատաշան[31]։
Ձայնագրության մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալները՝ ըստ Tidal-ի[2]
- Ուրանի Մոտա - պրոդյուսեր, երգահան
- Խուան Ռիվերա- երգահան
- Լուիս Ռոմերո - պրոդյուսեր, երգահան
- Դեդի Յանկի - երգահան, հիմնական վոկալ
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաստագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Իտալիա (FIMI)[70] | Platinum | 50 000* |
Mexico (AMPROFON)[71] | 2× Platinum | 120,000 |
Իսպանիա (PROMUSICAE)[72] | 2× Platinum | 80 000^ |
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Dura (Remix) [featuring Becky G, Bad Bunny & Natti Natasha] - Single by Daddy Yankee on Apple Music». Apple Music. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 2,0 2,1 «Dura / Daddy Yankee TIDAL». Tidal. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Imarenezor, Christine (2017 թ․ մարտի 8). «Daddy Yankee Teams Up With Zumba For "Hula Hoop" Workout». Vibe. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Fernandez, Suzette (2018 թ․ հունվարի 4). «What to Expect From Latin Stars Jennifer Lopez, Maluma, Daddy Yankee and More in 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Daddy Yankee (2018 թ․ հունվարի 5). «Dándole los últimos toques a mi nuevo sencillo. Enero va a estar interesante. reaDY!» (Spanish). Ինստագրամ. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 6,0 6,1 6,2 «La nueva propuesta de Daddy Yankee "Dura" con firmeza y adelanta su lanzamiento». Hoy Los Angeles (Spanish). 2018 թ․ հունվարի 18. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Daddy Yankee (2018 թ․ հունվարի 19). «El mundo moderno y el retro chocan de frente en una canción! #dura #dura #dura Inspirada por mis influencias musicales de mis inicios 🇯🇲🇵🇦🇵🇷 fueeegoooo!» (Spanish). Ինստագրամ. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 8,0 8,1 8,2 «Daddy Yankee's new hit Dura inspires videos». The Straits Times. 2018 թ․ փետրվարի 19. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Estevez, Marjua (2018 թ․ փետրվարի 5). «Daddy Yankee's #DuraChallenge Proves His Fans (Young & Old) Can Really Move: Watch». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Pegá la canción "Dura" de Daddy Yankee en 18 países». Primera Hora (Spanish). 2018 թ․ մարտի 6. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Fernandez, Suzette (2018 թ․ հունվարի 18). «Daddy Yankee Goes Back in Time With New Single 'Dura': Watch the Video». Billboard. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
- ↑ 12,0 12,1 Estevez, Marjua (2018 թ․ հունվարի 31). «Daddy Yankee's 'Dura' Lyric Translation Reveals He's Got a Hard, Hard Crush». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Dura - Single by Daddy Yankee on Apple Music». Apple Music. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Filtran el audio oficial de 'Dura', la nueva apuesta musical de Daddy Yankee» (Spanish). oxigeno.fm. 2018 թ․ հունվարի 18. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Daddy Yankee lanza vídeo del tema "Dura"» (Spanish). primerahora.com. 2018 թ․ հունվարի 18. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Après Despacito, Daddy Yankee Présente Le Nouveau Tube De L'été: Dura». Cosmopolitan France (French). 2018 թ․ փետրվարի 21. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Latin Music: Top Latin Songs Chart – The Week of March 3, 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Bustios, Pamela (2018 թ․ փետրվարի 8). «Daddy Yankee Collects 23rd Top 10 on Hot Latin Songs With 'Dura'». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ 19,0 19,1 Daddy Yankee Album & Song Chart History Billboard Hot 100 for Daddy Yankee. Ստուգվել է May 15, 2018.
- ↑ «Daddy Yankee Dura Chart History: Latin Digital Song Sales». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Daddy Yankee Dura Chart History: Latin Streaming Songs». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Daddy Yankee Dura Chart History: Latin Airplay». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Calle, Tommy (2018 թ․ մարտի 6). «El éxito de Daddy Yankee #DURA... y se extiende a 18 países en el sitial de honor». Hoy Los Angeles (Spanish). Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Top 20 América Latina (Latino) – Del 26 de Febrero al 4 de Marzo, 2018» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Top 20 América Latina (Latino) – Del 5 al 11 de Marzo, 2018» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Carlos Pérez Music Video Credits as Director». IMVDb. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Daddy Yankee (2018 թ․ փետրվարի 5). «En el video de DURA quisimos utilizar los colores brillantes que predominaron en la era de los 80's y principio de los 90's. Junto a la stylist y el director del video @elasticpeople quisimos recrear esa época y buscar además el contraste con las tendencias de moda de hoy. Gracias por este apoyo» (Spanish). Ինստագրամ. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Dura - Daddy Yankee (Video Oficial)» (Spanish). YouTube. 2018 թ․ հունվարի 18. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Daddy Yankee cantará por primera vez en vivo su éxito 'Dura' en Premio Lo Nuestro» (Spanish). Univisión. 2018 թ․ փետրվարի 20. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Estevez, Marjua (2018 թ․ փետրվարի 22). «Premio Lo Nuestro 2018: Daddy Yankee, Pitbull, J Balvin & Other Top Performances». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Machin, Jennifer (2018 թ․ ապրիլի 26). «Daddy Yankee Performs 'Dura Dura' Remix With Natti Natasha, Becky G & Bad Bunny at Billboard Latin Music Awards». Billboard. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Top 20 Argentina – Del 7 al 13 de Mayo, 2018» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Daddy Yankee — Dura Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է April 5, 2018.
- ↑ Ultratop.be — Daddy Yankee — Dura (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է June 8, 2018.
- ↑ Ultratop.be — Daddy Yankee — Dura (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է May 4, 2018.
- ↑ «Top 20 Bolivia (General) – Del 26 de Febrero al 4 de Marzo, 2018» (Spanish). Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Daddy Yankee Album & Song Chart History Canadian Hot 100 for Daddy Yankee. Ստուգվել է March 13, 2018.
- ↑ «Top 20 Chile (General)» (Spanish). Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Top 20 Colombia (General) – Del 19 al 25 de Febrero, 2018» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Top 100 Colombia» (Spanish). National Report. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Top 20 Costa Rica (General) – Del 26 de Febrero al 4 de Marzo, 2018» (Spanish). Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Top 20 RD (General) – Del 12 al 18 de Febrero, 2018» (Spanish). Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Top 20 Ecuador (General) – Del 26 de Febrero al 4 de Marzo, 2018» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Top 100 Ecuador» (Spanish). National-Report. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Top 20 El Salvador (General) – Del 29 de Enero al 4 de Febrero, 2018» (Spanish). Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Lescharts.com — Daddy Yankee — Dura (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է March 4, 2018.
- ↑ Daddy Yankee - Dura (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է May 11, 2018.
- ↑ «Top 20 Guatemala (General) – Del 26 de Febrero al 4 de Marzo, 2018» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Top 20 Honduras (General) – Del 29 de Enero al 4 de Febrero, 2018» (Spanish). Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է May 15, 2018.
- ↑ Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է April 14, 2018.
- ↑ «Top Singoli – Classifica settimanale WK 18» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Top 20 México (General) – Del 5 al 11 de Marzo, 2018» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Mexico Airplay: March 31, 2018». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
{{cite web}}
: Invalid|url-access=yes
(օգնություն) - ↑ Nederlandse Top 40 - week 20, 2018 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է May 19, 2018.
- ↑ Dutchcharts.nl — Daddy Yankee — Dura (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է June 9, 2018.
- ↑ «Top 20 Nicaragua (General) – Del 12 al 18 de Febrero, 2018» (Spanish). Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Top 20 Panamá (General) – Del 29 de Enero al 4 de Febrero, 2018» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Top 20 Paraguay (General) – Del 19 al 25 de Febrero, 2018» (Spanish). Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Top 20 Perú (General) – Del 19 al 25 de Febrero, 2018» (Spanish). Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ "Portuguesecharts.com – Daddy Yankee – Dura". AFP Top 100 Singles. Retrieved May 11, 2018.
- ↑ SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201808 into search. Ստուգվել է March 6, 2018.
- ↑ «Top 100 Canciones – Semana 7: del 9.2.2018 al 15.2.2018» (Spanish). Productores de Música de España. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Veckolista Heatseeker – Vecka 16, 20 april 2018». Sverigetopplistan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Daddy Yankee — Dura swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է April 2, 2018.
- ↑ «Uruguay General» (Spanish). Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Daddy Yankee Album & Song Chart History Billboard Latin Songs for Daddy Yankee. Ստուգվել է March 6, 2018.
- ↑ «Top 100 Venezuela» (Spanish). National-Report. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «NationalReport Venezuela – Top 100 Mensual Febrero» (Spanish). National-Report Venezuela. 2018 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Italian single certifications – Daddy Yankee – Dura» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է June 18, 2018-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2018" in the "Anno" drop-down menu. Select "Dura" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione". - ↑ «Certificados musicales abril 2018». AMPROFON (Spanish). Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Info – Daddy Yankee - Dura». Productores de Música de España. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.