Freaky Fortune, հունական երաժշտական դուետ, որի անդամներն են Նիկոլաս Ռապտակիսը (Νικόλας Ραπτάκης, ծնվ. 1990 թ. ապրիլի 30, Աթենք) և Թեոֆիլոս Պուզբուրիսը (Θεόφιλος Πουζμπούρης, ծնվ. 1991 թ. փետրվարի 9, Աթենք)։
2014 թվականի մարտի 11-ին դուետը ռեփեր RiskyKidd-ի հետ մասնակցելով ՀունաստանիԵվրատեսիլ 2014 երգի մրցույթի ազգային ընտրության, իր «Rise Up» երգով ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում հավաքում է ձայների 36.83%-ը և ստանում հնարավորություն ներկայացնելու Հունաստանը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացվելիք Եվրատեսիլ 2014-ին[1]։ Մայիսի 8-ին նրանք իրենց երգը Եվրատեսիլում երկրորդ կիսաեզրափակչում կատարելուց հետո, քվեարկության արդյունքում անցան մայիսի 10-ին անցկացված եզրափակիչ փուլին։ Եզրափակչի քվեարկության արդյունքում նրանք զբաղեցնում են 20-րդ հորիզոնականը։