Hyouka
Hyouka ճապ.՝ | |
---|---|
Ժանր | առեղծվածային անիմե և մանգա |
Երկիր | ![]() |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Յասուհիրո Տակեմոտո |
Սցենարիստ(ներ) | Shoji Gatoh? |
Երաժշտություն | Kōhei Tanaka? |
Տևողություն | 24 րոպե[1] |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Hyouka (ճապ.
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոս Խոտարո Օրեկին իր մեծ քրոջ խնդրանքով մտնում է Կամիյամա քաղաքի ավագ դպրոցի դասական գրականության խմբակ, որպեսզի փրկի այն փակվելուց։ Գրելով հայտարարությունը և մտնելով խմբակի սենյակ, Խոտարուն նկատում է մի աղջկա Էրա Չիտանդա, ով զուգահեռ դասարանի աշակերտուհի էր։ Հետագայում խմբակ մտնում են ևս երկու մասնակից՝ Սատոսի Ֆուկուբե, Օրեկիի միակ ընկերը, և Մյակա Իբարան, Ֆուկուբեի ընկերուհին։
Էրուի և այլ մարդկանց հետ ծանոթության առաջին օրվանից սկսած, Խոտարուին ձգում է ցանկությունը լուծելու իրեն հետաքրքրող տարբեր առեղծվածներ։ Այդպես սկսվում է դպրոցական հետախուզական սերիալը։
Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խոտարո Օրեկի (ճապ.
折木 奉 太郎 Орэки Хо:таро:), քիչ եռանդով տղա է, որը մտել է դասական գրականության դպրոցական խմբակ մեծ քրոջ խնդրանքով, որպեսզի կանխի վերջինիս փակվելը։ Չնայած նա չէր սիրում անել մեծ ջանքեր պահանջող գործեր, եթե նրան առաջարկեն ուտելիք մտածելու համար, նա կարող է փայլուն տրամաբանական եզրակացություններ անել։
Սէյու. Յունտի Նակիմուրա
- Էրու Չիտանդա (ճապ.
千反 田 える Титанда Эру), հետաքրքրասեր աղջիկ է, խմբակի ավագը։ Նա քաղաքավարի և բարի է, բայց դրան զուգահեռ՝ միամիտ և եռանդուն։ Հարուստ ագարակատերերի ընտանիքից է։ Ամեն անգամ, երբ Էրուն իմանում է ինչ որ գաղտնիքի մասին, նա չի դադարեցնում մտածել մինչև նա չբացահայտվի այն։
Սեյու. Սատոմի Սատո
- Սատոշի Ֆուկուբե (ճապ.
福部 里志 Фукубэ Сатоси), Խոտարոի դասընկերը և միակ ընկերը, ով միանում է խմբակին։ Նա ունի շատ լավ հիշողություն, ինչը նա անվանում է «տվյալների բազա»։ Սատոշին հանդիսանում է խմբակի ամենաուրախ մասնակիցը, համարյա միշտ ժպտում է։ Մայակեին դիմում է անունով։
Սենյու. Դայսուկե Սակագուտի
- Մայակա Իբարա (ճապ.
伊原 摩耶 花 Ибара Маяка), դասական գրականության խմբի չորրորդ մասնակիցը։ Արագ ընկերացավ Էրուի հետ։ Խոտարոյին համարում է տարօրինակ և ունի ռոմանտիկ զգացմունքներ Սատոշիի հանդեպ, բայց միշտ թեթևամտորեն է նրան վերաբերվում։ Դիմում է Ֆուկուբե «Ֆուկու-տյան»։
Սենյու. Այ Կայանո
Դասական գրականության նախկին մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տոմոե Օրեկի (ճապ.
折木 供 恵 Орэки Томоэ), Խոտարոյի մեծ քույրը։ Հենց նա առաջարկեց իր եղբորը մտնել խումբ։ Նրա դեմքը երբեք չի ցուցադրվել ամբողջությամբ (կադրում հայտնվել է միայն նրա ներքևի հատվածը)։
Սենյու. Սացուկի Յուկինո
- Յոկո Իտոգավա (ճապ.
糸魚川 養子 Итоигава Ё:ко), դպրոցի գրադարանավարուհի, 61 տարեկան (49 գրքերում)։ Եղել է դասական գրականության ավագը Ջուն Սեկիտանիի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։
Սենյու. Մամի Կոյամա
- Ձյուն Սեկտանի (ճապ.
関谷 純 Сэкитани Дзюн), ողբերգական հերոս, դպրոցի նախկին աշակերտը, որի շուրջը ծավալվում են ստեղծագործության իրադարձությունները։ Դարձել է դպրոցի «քավության նոխազ» և հեռացվել է դպրոցից։ Դասական գրականության խմբի նախկին ավագը։
2-F դասարանի աշակերտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆույումի Իրիսու (ճապ.
入 須冬 実 Ирису Фуюми), գեղեցիկ աղջիկ, Էրույի ընկերուհին։ Հայտնի է «թագավորող կայսրուհի» մականունով (ճապ.女帝 дзётэй): Նա համարվում է իր դասարանի առաջնորդը դպրոցական մշակութային փառատոնի համար ստեղծվող անկախ ֆիլմում։
Սենյու. Յուկանա։
- Կուրակո Էբա (ճապ.
江波 倉 子 Эба Курако), Մայու Հոնգոյի մոտիկ ընկերուհին, ով 2-F դասարանի ֆիլմի սցենարի հեղինակն էր։ Թվում է ամաչկոտ և համեստ։
Սենյու. Աոյ Յուկի
- Ձյունյա Նակադզյո (ճապ.
中城 順 哉 Накадзё: Дзюнъя), 2-F դասարանի ֆիլմի ռեժիսորի օգնական։ Նրանցից մեկն էր, ով մասնացել է Խոնգհո սցենարի անկախ առեղծվածը բացահայտելու մեջ։
Սենյու. Տակայուկի Կոնդո
- Տոմոհիրո Հաբա (ճապ.
羽場 智博 Хаба Томохиро), անկախ ֆիլմի ստեղծողների խմբի գույքի գործակալ։ Նաև եղել է նրանցից մեկը, ով մասնակցել է Խոնգհո սցենարի անկախ առեղծվածը բացահայտելու մեջ։
Սենյու. Ացուսի Աբէ
- Միսակի Սավակիգուտի (ճապ.
沢 木口 美崎 Савакигути Мисаки), անկախ կինոգործիչների գովազդային մենեջեր, մասնակցել է Խոնգոյի չվերջացած սցենարի բացահայտման մեջ։ Աստղագիտության խմբակի անդամ է։
Սենյու. Մարիա Իսե
Դասարանի ֆիլմում նկարահանվող դերասանները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տակէո Կայտո (ճապ.
海 藤 武雄 Кайто: Такэо), մկանոտ տղա, որի վարսահարդարման անունը ոզնի է։ Ամենաբարձրահասակ անդամը ֆիլմի դերասանների մեջ։
Սենյու. Ացույուկի Կոնիսի
- Ձիրո Սուգիմուրա (ճապ.
杉村 二郎 Сугимура Дзиро:), նիհար աշակերտ։ Միակն է դերասանների մեջ, ով կրում է ակնոցներ։
Սենյու. Միյու Իրինո
- Միդորի Յամանիսի (ճապ.
山西 みどり Яманиси Мидори), դարչնագույն ներկած մազերով արևայրուկ ընդունած աղջիկ։ - Մամիկո Սենոե (ճապ.
瀬 之 上 真美子 Сэно:э Мамико), կարճահասակ աղջիկ։
Սենյու. Ռյո Հիրոհասի
- Տակեո Կացուտա (ճապ.
勝田 竹男 Кацута Такэо), բավականին գեղեցկադեմ տղա՝ ներկված կարմրաշեկ մազերով։
Սենյու. Յուկի Տայ
- Յուրի Կոնոսու (ճապ.
鴻巣 友里 Коносу Ю:ри), դերասանների խմբում ամենակարճահասակ աղջիկը։ «Հանգստացած տեսք ուներ, չնայած նրա վրա ուղղված էր տեսախցիկը»։
Սենյու. Մինորի Տիխարա
Այլ հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մասասի Տոգայտո (ճապ.
遠 垣内 将司 То:гайто Масаси), Տոգայտո ընտանիքի ժառանգորդ, որը հայտնի է իր կրթությամբ։ Կամիյամա դպրոցի պատի թերթերի խմբակի ավագ։
Սենյու․ Րյոտարո Օկիայու
- Օմիտի-սենսեյ (ճապ.
尾道 ), մաթեմատիկայի ուսուցիչ։ Նկարագրում է Սատոշիին որպես «խիստ, բայց միայն այն պատճառով, որ ինքն իր նկատմամբ խիստ է»։
Սենյու․ Տակումի Յմադզակի
- Կորեյուկի Տանի (ճապ.
谷 惟 之 Тани Корэюки), Սատոշիի ծանոթը։ Գո խմբի անդամ։ Առաջինն է ուշադրություն դարձնում Սատոշիին մշակութային փառատոնի ժամանակ։
Սենյու․ Յսիհասա Կավահարա
- Սյոկո Յասա (ճապ.
湯浅 尚子 Юаса Сё:ко), մանգայի ուսումնասիրության խմբի ավագ։
Սենյու․ Նաոմի Սինդո
- Այակո Կոտի (ճապ.
河内 亜也子 Ко:ти Аяко), մանգայի ուսումնասիրման խմբի փոխղեկավար։
Սենյու․ Մասումի Ասանո
- Հարունա Անձյո (ճապ.
安城 春菜 Андзё: Харуна), Այակոյի ընկերուհին, «Երեկոյան միայն անհաջողություն» մանգայի հեղինակներից։ - Կահո Ձյումոձի (ճապ.
十文字 かほ Дзю:мондзи Кахо), Էրույի ընկերու, 1-D դասարանի աշակերտ, գուշակությունների խմբի անդամ։ Առաջինը ուշադրություն դարձրեց Էրուն, դպրոցի փառատոն գողության ժամանակ։ Արեկուսու վանքի քահանայուհի։
Սենյու. Սաորի Հայամի
- Ձիրո Տանաբե (ճապ.
田名 辺 治朗 Танабэ Дзиро:), գործադիր կոմիտեի անդամ։
Սենյու. Ձյուն Ֆուկույամա
- Մունեյոսի Կուգայամա (ճապ.
陸 山 宗 芳 Кугаяма Мунэёси), դպրոցական խորհրդի ներկայացուցիչ։ «Միայն անհաջողությունների երեկո» ստեղծագործության հեղինակ։
Սենյու. Տոսիյուկի Մորիկավա
- Րիե Ձեննա (ճապ.
善名 梨絵 Дзэнна Риэ), Մայակայի բարեկամ և Կայոյի մեծ քույր։
Սենյու․ Ակի Տոյոսակի
- Կայո Ձեննա (ճապ.
善名 嘉代 Дзэнна Каё), Րիեյի փոքր քույրը, հանդիսանում է բավականին վախկոտ և քչախոս հերոս։
Սենյու․ Յույ Օգուրա
Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատորների ցուցակ
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Ենթավերնագիր | Հրապարակման տարեթիվը | ISBN |
---|---|---|---|
1 | Հյոկա / The niece of time
Хё:ка ( |
հոկտեմբերի 31 2001 թվականի[4] | ISBN 978-4-04-427101-5 |
Օրեկի Խոտարոի մեծ քույրը համոզում է նրան ընդունվել ավագ դպրոցի դասական գրականության խումբ։ Հետագայում խմբի մյուս անդամ Էրու Չիտանդան, խնդրում է Խոտարոյին գուշակել առեղծվածը, որը կապված է բառերի հետ, որոնք նրան փոխանցում է իր հորեղբայրը մանկության ժամանակ։ | |||
2 | Հումորիստի տիտրերը / Why didn't she ask Eba?
Гуся но эндоро:ру ( |
հուլիսի 31 2002 թվականի[5] | ISBN 978-4-04-427102-2 |
Էրույի ընկերուհի, Իրուսու Ֆույումի, խնդրում է դասական գրականության խմբին հասկանալ, ինչպես էր ուզում վերացնել 2-F դասարանի ֆիլմը, ֆիլմի սցենարի հեղինակը, որը հայտնվել է հիվանդանոցում։ | |||
3 | Խուճուճի հերթականությունը / Welcome to Kanya Festa!
Кудоряфука но дзюмбан (クドリャフカの |
հունիսի 30 2005 թվականի[6] | ISBN 4-04-873618-3 |
Ամբողջ դպրոցը փորձում է բռնել «Ձյումոդձիին», որը գողանում է արվեստանմշուշ իրերը խմբակներից, թողնելով այդ իրերի տեղը տարօրինակ գրառումներ և մշակութային փառատոնի նմուշներ։ | |||
4 | Տիկնիկը, որը ուրիշ ուղղություն ընտրեց / Little birds can remember
То:мавари суру хина ( |
հոկտեմբերի 3 2007 թվականի[7] | ISBN 978-4-04-873811-8 |
Պատմությունների հավաքածու։ | |||
5 | Մեր միջև հեռավորության հաշիվը / It walks by past
Футари но кёри но гайсан (ふたりの |
հունիսի 25 2010 թվականի[8] | ISBN 978-4-04-874075-3 |
Դասական գրականության խմբակ նոր մասնակից է եկել, բայց համարյա միանգամիւց անհետանում է։ Խոտարուն փորձում է հասկանալ, ինչի համար նա դա արել։ | |||
6 | Չնայած ինձ ասել են, որ արդեն ես ունեմ թևեր / Last seen bearing
Имасара цубаса то иварэтэмо (いまさら |
նոյեմբերի 30 2016 թվականի[9] | ISBN 978-4-04-104761-3 |
Գաղտնիք, որին պետք է մարտահրավեր նետել, որպեսզի դառնալ "մեծահասակ": |
Կոմիքսի և անիմեյի տարբերությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անիմեի գործողությունները կոմիքսի գործողություններից համեմատած կատարվում են 12 տարի առաջ. գրքերի գործողությունները կատարվում են 2000—2001 թվականներ, իսկ անիմեինը՝ 2012—2013 թվականներ։ Համապատասխանաբար կան առաջ գնացած մի քանի թվեր — դպրոցական փառատոնի և հերոսների կողմից գրված վերլուծական գրքերի համարները։
- Գրքերում Սատոշին չի հագնում ոչ արևածաղկի կոստյումը և ոչ Սատուրնի կոստյումը։
- Անիմեում զրույցները Նակաձյոի հետ, Հոբոյի և Սովոգուկի տեղի են ունենում նույն օրը։ Իսկ գրքում նրանցից յուրաքանչյուրի հետ զրույցները տեղի են ունենում առանձին օրերի ընթացքում։
- Գրքում հերոսների կողմից գրված վերլուծական գրքերը դարչնագույն են, ոչ թե կանաչ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Kyoto Animation's Hyoka Mystery TV Series Inspires Manga». Anime News Network. 2011 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Kyoto Animation Schedules Hyoka for April». Anime News Network. 2012 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «
氷菓 » [Hyōka] (ճապոներեն). Kadokawa Shoten. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. - ↑ «
愚者 のエンドロール» [Gusha no End Roll] (ճապոներեն). Kadokawa Shoten. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. - ↑ «クドリャフカの
順番 » [Kudryavka no Junban] (ճապոներեն). Kadokawa Shoten. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. - ↑ «
遠 まわりする雛 » [Tōmawari Suru Hina] (ճապոներեն). Kadokawa Shoten. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. - ↑ «ふたりの
距離 の概算 » [Futari no Kyori no Gaisan] (ճապոներեն). Kadokawa Shoten. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. - ↑ «いまさら
翼 といわれても» [Imasara Tsubasa to Iwaretemo] (ճապոներեն). Kadokawa Shoten. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անիմեի պաշտոնական կայք(ճապոներեն)
- Արտոնագիրներ
- Անիմե-սերիալի արտոնագիր Anime News Network կայքում(անգլ.).
- Անիմե-սերիալի արտոնագիր THEM Anime կայքում(անգլ.).
- Անիմե-սերիալի արտոնագիր The Fandom Post կայքում(անգլ.)
|