IPad Pro (2-րդ սերունդ)
iPad Pro (2-րդ սերունդ), Apple կորպորացիայի՝ 2017 թվականի iPad Pro շարքի ինտերնետ-պլանշետները, որոնք ներկայացվել են 2017 թվականի հունիսի 5-ին WWDC 2017-ում։ Նրանք հագեցած են Apple A10X Fusion ավելի արտադրողական պրոցեսորով, iSight՝ 12 մեգապիքսել տեսախցիկով, 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, FaceTime 7 մեգապիքսել ճակատային տեսախցիկով և կախված օգտատիրոջ զբաղմունքից՝ հաճախականությունը փոխելու հնարավորություն ունեցող էկրանով։ Ինչպես այս շարքի բոլոր պլանշետները, այս սարքավորումները ևս աջակցում են Apple Pencil ստիլուսի և iOS 11-ում Split View ռեժիմի աշխատանքը, որը թույլ է տալիս միաժամանակ երկու հավելված գործարկել էկրանին[1][2]։
Արտադրողականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]IPad Pro 10.5 (2017) պլանշետի «սիրտը» Apple A10X նոր պրոցեսորն է՝ 5-րդ սերնդի 64-բիթանոց ճարտարապետությամբ։ Պլանշետին ավելացվել է նաև նոր M10 համապրոցեսոր։ Ըստ մամուլում հայտնված Geekbench թեստերի շարքի՝ Apple A10X-ի նոր չիպի արագությունը մեկ միջուկային ռեժիմում 34%-ով բարձր է, քան նրա նախորդ Apple A9X-ը (ներկայացված 2015 թվականի սեպտեմբերին)՝ 4236 միավոր 3490-ի դիմաց, իսկ բոլոր միջուկների օգտագործմամբ թեստավորման ժամանակ նոր չիպն ավելի արագ է եղել 27%-ով. Apple A10X-ը ցուցադրում է 6588 միավոր՝ Apple A9X-ի 5580-ի դիմաց։ Apple A10 սերիայի՝ iPhone 7 սմարթֆոններում (ներկայացված 2016 թվականի սեպտեմբերին) օգտագործված ավելի վաղ չիպի հետ արագագործությունը համեմատելիս Apple A10X նոր չիպը նույնպես գերազանցություն է ցուցադրում՝ 22%-ով՝ մեկ միջուկի թեստավորման ռեժիմում, և 20%-ով՝ բազմամիջուկային ռեժիմում։ Այս թեստավորման մեջ iPad Pro ինտերնետ պլանշետը Apple A10X նոր չիպով ավելի շատ միավոր է հավաքել, քան Apple MacBook-ի 12-դյույմանոց նոութբուքը` 4-միջուկային Intel Core M պրոցեսորով, որը ցույց է տվել 3023 մակարդակի արագություն և 6430 միավոր և, հետևաբար, սեղանի համակարգիչների հետ հավասար ի վիճակի է աշխատել iMovie-ի տիպի «ծանր» հավելվածների հետ[3]։
Պլանշետը թողարկվում է երեք տարբերակով ՝ 32 գիգաբայթ, 128 գիգաբայթ և 256 գիգաբայթ։
Ինքնավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Wi-Fi-ին միացված վիճակում համացանցում նավարկելու ռեժիմում մարտկոցի ինքնավար աշխատունակությունը մինչև 10 ժամ է։
Էկրան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Retina էկրան
- Multi-Touch էկրան՝ 10,5 դյույմ անկյունագծով, LED լուսավորությամբ և IPS տեխնոլոգիայով
- DCI-P3 ընդլայնված գունային ծածկույթ
- iPad Pro 10.5 էկրան՝ 2224*668 թույլտվությամբ
- Մատնահետքերի նկատմամբ դիմացկուն օլեոֆոբ ծածկույթ
- Ամբողջությամբ լամինացված էկրան
- Հակապատկերային ծածկույթ (պատկերն արևի տակ կթուլանա 58% -ով պակաս)
Տեսախցիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]iSight տեսախցիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարելավված 12 ՄՊ տեսախցիկ
- Ավտոֆոկուսավորում
- Դեմքի ճանաչում
- Հետևի ֆոնի լուսավորության ցուցիչ
- Հինգ ոսպնյակավոր օբյեկտիվ
- Հիբրիդային ԻԿ-ֆիլտր
- ƒ/2.4 դիաֆրագմա
- HDR լուսանկարներ
- Պանորամային նկարահանում
- Սերիական նկարահանում
- Տեսանյութի նկարահանման դեպքում հպմամբ ֆոկուսավորում
- Տեսանյութի կայունացում
- Տեսանյութի նկարահանման ժամանակ եռակի մեծացում
- Կադրային նկարահանում
- 1080р (30 կադր/վ), 720р (60 կադր/վ) տեսահոլովակի նկարահանում
- «կենդանի լուսանկար» ֆունկցիա
Տեսանյութ՝
- iPad Pro 10,5-ը կարողանում է նկարահանել1080p տեսանյութ 30 կամ 60 fps-ում, 4K տեսանյութ՝ 30 fps-ում, slo-mo տեսանյութ՝ 1080p 120 fps-ում և 720p՝ 240 fps-ում։
Արջևի տեսախցիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 10,5 դյույմանոց տարբերակն ունի 7 մեգապիքսել թույլտվությամբ տեսախցիկ։
- 720p HD-վիդեո,10,5 դյույմ տարբերակով տեսախցիկը կարողանում է նկարահանել 1080p Full HD
- FaceTime տեսազանգեր Wi‑Fi կամ բջջային ցանցի միջոցով
- Դեմքի ճանաչում
Բջջային և անլար կապ
[խմբագրել | խմբագրել կոդը]Wi-Fi
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wi‑Fi (802.11a/b/g/n/ac); երկու դիապազոն (2,4 ԳՀց և 5 ԳՀց)
- MIMO
- Bluetooth 4.2 տեխնոլոգիա
Wi-Fi + Cellular
[խմբագրել | խմբագրել կոդը]iPad Pro 10.5-ը աջակցում է ավելի արագ LTE Advanced տեխնոլոգիային․
- Wi‑Fi (802.11a/b/g/n/ac), երկու դիապազոն (2,4 ԳՀց և 5 ԳՀց)
- MIMO
- Bluetooth 4.2 տեխնոլոգիա
- GSM/EDGE
- CDMA EV-DO Rev. A и Rev. B
- UMTS/HSPA/HSPA+/DC‑HSDPA
- LTE Advanced
- միայն տվյալներ՝ առանց բջջային ցանցի ձայնային զանգերի հնարավորության
Չափսեր և արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]- 10.5 դյույմ iPad Pro
Էկրան
[խմբագրել | խմբագրել կոդը]10.5-դյույմանոց iPad Pro-ն (2017) առաջարկում է մի ֆունկցիա, որը հարմարեցնում է էկրանի գույները օգտատիրոջ միջավայրին։ Apple-ն աշխատել է արտացոլումների, պայծառության և գույների վրա` նոր iPad-ի էկրանը դարձնելով մի փոքր ավելի լավը, քան նախորդ մոդելների էկրանները։
«Բարև, Siri»
[խմբագրել | խմբագրել կոդը]10.5-դյույմանոց iPad Pro-ն ունի միշտ միացված «Բարև, Siri» գործառույթ, որը թույլ է տալիս առանց պլանշետին հպվելու ակտիվացնել ձայնային օգնականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Apple обновила iPad Pro и представила новую 10,5-дюймовую модель» (ռուսերեն). 3DNews. 6 июня 2017. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Apple A10X Fusion: что скрывало «сердце» новых iPad Pro» (ռուսերեն). 3DNews. 1 июля 2017. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Еще не анонсированный iPad с чипом Apple A10X опережает по производительности топовый MacBook на базе Intel Core M» (ռուսերեն). MacDigger.ru. 4 октября 2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Apple-ը թարմացրել է iPad Pro-ն և ներկայացրել նոր՝ 10,5-դյույմանոց մոդել» (ռուսերեն). 3DNews. 6 июня 2017. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.