(Translated by https://www.hiragana.jp/)
New Year's Day (երգ, Թեյլոր Սվիֆթ) - Վիքիպեդիա Jump to content

New Year's Day (երգ, Թեյլոր Սվիֆթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«New Year's Day (երգ, Թեյլոր Սվիֆթ)»
Թեյլոր Սվիֆթի երգը
Լեզուանգլերեն
ԼեյբլBig Machine Records
ՀեղինակԹեյլոր Սվիֆթ և Ջեկ Անտոնոֆ
ՊրոդյուսերՋեկ Անտոնոֆ և Թեյլոր Սվիֆթ

«New Year's Day», ամերիկյան երգչուհի, երգահան Թեյլոր Սվիֆթի երգը, որը ձայնագրվել է նրա վեցերորդ՝ «Reputation» (2017) ալբոմի համար։ 2017 թվականի նոյեմբերի 27-ին երգը ներկայացվել է ամերիկյան «Country Airplay» շքերթում՝ որպես ալբոմի չորրորդ սինգլ[1][2]։ Ջեկ Անտոնոֆի հետ միասին Սվիֆթը համահեղինակել և համատեղ ներկայացրել է երգը։

Պատմություն և թողարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«New Year's Day» երգը գրվել է Թեյլոր Սվիֆթի և Ջեկ Անտոնոֆի կողմից։ Երգի ստեղծման պատմությունն Անտոնոֆը նկարագրել է հետևյալ կերպ․

Երգը ստեղծվել է իմ տանը շատ արագ։ Մենք այն մեքենագրեցինք հաջորդ առավոտյան՝ համոզվելու համար, որ այն երազ չէ[3]։

Որպես ներշնչանքի աղբյուր՝ հանդես է եկել Նոր տարվա նախօրյակին նվիրված երեկույթը Սվիֆթի լոնդոնյան բնակարանում։ Խոսքերի մասին Սվիֆթն ասել է․

Ես մտածում էի՝ ինչպես են բոլորը խոսում և մտածում այն մասին, թե ում ես համբուրում կեսգիշերին [...] Բայց ես մտածում էի, որ կա ավելի ռոմանտիկ մի բան, թե ով է քեզ հետ դիմավորում Նոր տարին։ Ո՞վ քեզ դեղահաբ կտա և կմաքրի տունը։ Ես կարծում եմ, որ դա ավելի տևական է[4][5]։

«New Year's Day»-ը վերջին երգերից էր, որը հանդիսավոր կերպով ներկայացվել է նախքան «Reputation» ալբոմի թողարկումը։ Այն տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին[6]։ 2017 թվականի նոյեմբերի 27-ին երգը ներկայացվել է ամերիկյան «Country Airplay» շքերթում՝ որպես ալբոմի չորրորդ սինգլ[7]։

Քննադատական ընկալում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը հիմնականում արժանացել է դրական արձագանքի։ Վուլտուրն ասել է․ «New Year's Day» երգը «Reputation» ալբոմի ամենալավ երգը չէ, բայց լավագույններից մեկն է, և մնացած լավ երգերի նման այն աչքի է ընկնում հատուկ զգացողությամբ, որն առաջ է տանում ալբոմը[8]։

Առևտրային ներկայացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը զբաղեցրել է «Hot Country Songs» շքերթի 40-րդ հորիզոնականը, այնուհետև բարձրացել մինչև 33-րդը։ Այն նաև զբաղեցրել է «Country Airplay» շքերթի 41-րդ հորիզոնականը։ Դա Սվիֆթի առաջին հայտնվելն էր այս շքերթներում՝ սկսած 2014 թվականին «Shake It Off» սինգլի թողարկումից[7]։ «Canadian Country chart» շքերթում երգը զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը։

Կենդանի ներկայացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«New Year's Day» երգի ներկայացումը կենդանի հնչողությամբ ձայնագրվել է 2017 թվականի հոկտեմբերին՝ «Reputation» ալբոմի գաղտնի սեսիաներից մեկի ժամանակ Սվիֆթի՝ Ռոդ Այլենդի տանը[9]։ Նա նաև ներկայացրել է երգը «The Tonight Show Starring Jimmy Fallon»-ի մի դրվագում 2017 թվականի նոյեմբերի 13-ին[10][11]։ Երգը նաև «Reputation Stadium Tour» շրջագայության կանոնավոր մասն էր կազմում և «Long Live» երգի հետ միասին ներկայացվել է դաշնամուրով[12]։

«Reputation» ալբոմի վրա աշխատել են․

  • Թեյլոր Սվիֆթ - մենակատար, երգի հեղինակ, բեք-վոկալ, պրոդյուսեր
  • Ջեկ Անտոնոֆ - պրոդյուսեր, ծրագրավորող, գործիքավորող, սինթեզավորող
  • Լաուրա Սիսկ - ինժեներ
  • Սերբան Գենեա - միքսող
  • Ջոն Հեյնս - միքսող ինժեներ
  • Ռենդի Մերիլ - համակարգող
Շքերթ (2017-18) Զբաղեցրած հորիզոնական
Բելգիական (Ultratop)[13] 33
Կանադական (Canadian Hot 100) (Billboard)[14] 50
Ամերիկյան «Hot Country Songs» (Billboard)[15] 33
Ամերիկյան «Country Airplay» (Billboard)[16] 41

Թողարկման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզ Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ(ներ) Աղբյուր
ԱՄՆ 2017 թվականի նոյեմբերի 27 Country radio Big Machine Records [2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Prance, Sam (2018 թ․ նոյեմբերի 22). «Taylor Swift Sends Both 'New Year's Day' and 'End Game' to Radio». MTV News. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  2. 2,0 2,1 «Single Releases : MusicRow». MusicRow. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
  3. Armstrong, Megan (2018 թ․ նոյեմբերի 14). «Jack Antonoff Praises Taylor Swift's 'Beautiful' Performance of 'New Year's Day' on 'Fallon'». Billboard. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
  4. Tingle, Lauren (2018 թ․ նոյեմբերի 16). «The Inspiration Behind Taylor Swift's "New Year's Day"». CMT News. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
  5. Stubblebine, Allison (2017 թ․ նոյեմբերի 10). «Taylor Swift Treats Lucky Fans to Intimate Acoustic Set at SiriusXM». Billboard. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
  6. McKenna, Brittney (2017 թ․ նոյեմբերի 16). «Taylor Swift's 'New Year's Day' Serviced to Country Radio». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  7. 7,0 7,1 Trust, Gary; Asker, Jim (2017 թ․ նոյեմբերի 17). «Taylor Swift's 'New Year's Day' Goes to Country Radio: Is Country Ready for It?». Billboard. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  8. Guan, Frank (2017 թ․ նոյեմբերի 10). «Reviewing Taylor Swift's 'New Year's Day' and 'End Game'». Vulture. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  9. Tschinkel, Arielle (2017 թ․ նոյեմբերի 10). «Taylor Swift's intimate performance of "New Year's Day" will make you hella emotional». HelloGiggles. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  10. Rosen, Christopher (2017 թ․ նոյեմբերի 14). «Taylor Swift surprises Jimmy Fallon audience with emotional live TV debut of 'New Year's Day'». Entertainment Weekly. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  11. Glicksman, Josh (2017 թ․ նոյեմբերի 9). «Taylor Swift performs new reputation song 'New Year's Day' on TGIT — watch now!». Entertainment Weekly. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  12. Sheffield, Rob. «Rob Sheffield Reviews Taylor Swift's 'Reputation' Tour Kickoff». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  13. "Ultratop.be – Taylor Swift – New Year's Day" (in Dutch). Ultratip. Retrieved April 8, 2018
  14. "Taylor Swift Chart History (Canada Country)". Billboard. Retrieved February 28, 2018
  15. "Taylor Swift Chart History (Hot Country Songs)". Billboard. Retrieved February 27, 2018
  16. "Taylor Swift Chart History (Country Airplay)". Billboard. Retrieved February 27, 2018