Nomura Holdings (ճապ.` 野村ホールディングス株式会社), ճապոնական ֆինանսական հոլդինգայինընկերություն, որը «Nomura» խմբի մասն է։ Համարվում է Ճապոնիայի բրոքերային խոշորագույն ընկերությունը[1]։ Այն առանձնացել է Osaka Nomura բանկից 1925 թվականի դեկտեմբերի 25-ին։ Nomura Securities-ը վերակազմավորվել է որպես դուստր ընկերություն[2][3]։ 2008 թվականի սեպտեմբերին հայտարարվել է, որ Nomura Holdings-ը 225 միլիոն դոլարով գնում է Lehman Brothers ընկերության ակտիվները Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում[4]։