Swing You Sinners!
Արտաքին տեսք
Swing You Sinners! անգլ.՝ Swing You Sinners! | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | սարսափ ֆիլմ, սյուրռեալիստական ֆիլմ և ֆիլմ ուրվականների մասին |
Ռեժիսոր | Dave Fleischer? |
Հնչյունավորում | Billy Murray? |
Պրոդյուսեր | Max Fleischer? |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Fleischer Studios? |
Դիստրիբյուտոր | Paramount Pictures |
Թվական | 1930 |
Swing You Sinners!, Ֆլեյշեր եղբայրների ստուդիայի 1930 թվականի սև և սպիտակ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը։ «Talkartoons» շարքի մի մասն է։ Մուլտֆիլմը ուշագրավ է մռայլ, սյուրռեալիստական, իսկ պահերով՝ նույնիսկ վերացական բովանդակությամբ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուշ երեկոյան Բիմբո շնիկը փորձում է հավ գողանալ։ Մի քանի անհաջող փորձերից հետո նա բախվում է ոստիկանի հետ։ Բիմբոն փորձում է հեռանալ, բայց հավը, ինչպես նաև ոստիկանը, հետևում է նրան։ Ի վերջո, հավը փախչում է մյուս հավերի հետ, իսկ Բիմբոն հայտնվում է գերեզմանատանը։ Իր սարսափի մեջ նա հանդիպում է հոգիներին և հրեշներին, որոնք մարգարեանում են իր մեղքերի մասին։ Մուլտֆիլմի մնացած մասի ընթացքում նրանք հետապնդում են Բիմբոյին, մինչև հսկա գանգը կուլ տա նրան։
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոն Քրիսֆալուսին, ով հայտնի է որպես «Ռենի և Սթիմփիի շոուն» մուլտսերիալի ռեժիսոր, կարճամետրաժ ֆիլմն անվանել է իր ամենասիրելի մուլտֆիլմերից մեկը։ Համեմատելով այն Դիսնեյի «կմախքի պար» մուլտֆիլմի հետ, որը նույնպես տեղի է ունենում գերեզմանատանը, նա զգաց, որ «Swing, You Sinners!» որակով գերազանցում է Դիսնեյի մուլտֆիլմը[1][2]։
- Հումորային կայք Cracked.com «5 Old Children’s Cartoons Way Darker Than Most Horror Movies» (հին ռուսական 5 մանկական մուլտֆիլմեր, որոնք շատ ավելի մութ են, քան սարսափների մեծ մասը) բեմադրել է «Swing You Sinners!» առաջին տեղում[3]։
- «Cuphead» խաղի ստեղծողների խոսքով՝ իրենց տեսողական ոճի վրա ազդել են Ֆլեյշերների մուլտֆիլմերը, այդ թվում՝ «Swing You Sinners!»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «"When Cartoons Were Cartoony:" John Kricfalusi Presents | Animation World Network». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «John K Stuff: Rubber Hose c - Fleischer VS Disney». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «5 Old Children's Cartoons Way Darker Than Most Horror Movies | Cracked.com». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Swing You Sinners!(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|