TV Tokyo (ճապ.՝ テレビ東京), ճապոնական հեռուստաընկերություն, TXN հեռուստացանցի հիմնական հեռուստաալիքը։ Հայտնի է նաև «Տելետո» անվանումով։ Հիմնվել է 1951 թվականին, սեփական հաճախականությամբ սկսել է հեռարձակվել 1961 թվականի ապրիլի 12-ից։ Հեռուստաալիքը մասնագիտացած է անիմե ցուցադրությամբ, ներկայացնում է նաև լրատվական թողարկումներ, վերլուծական և ժամանցային հաղորդումներ և հեռուստասերիալներ։