(Translated by https://www.hiragana.jp/)
Take That - Վիքիպեդիա Jump to content

Take That

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Take That
Հիմնական տվյալներ
ԵրկիրՄիացյալ Թագավորություն
Ժանրերփոփ երաժշտություն, փոփ ռոք, պարային երաժշտություն, բրիտ փոփ
Գործունեություն1990
ԼեյբլSony BMG,
MCA Music,
Inc.,
Polydor
Պարգևներ
ԿայքՊաշտոնական կայք
Անդամներ
Գարի Բարլոու
Հովարդ Դոնալդ
Մարկ Օուեն
Նախկին անդամներ
Ջեյսոն Օրանջ
Ռոբբի Վիլիամս
 Take That Վիքիպահեստում

Take That՝ բրիտանական փոփ ռոք խումբ է, որը հինգ տարի շարունակ գերիշխում էր ազգային հիթ-շքերթներում։ Նրանց տարբերությունը 1990-ականների մյուս «տղայական» խմբերի միջև կայանում էր նրանում, որ մասնակիցներն իրենք էին գրում իրենց երգերը։ BBC հեռուստաալիքը Take That-ն անվանել «The Beatles-ի ժամանակներից ի վեր Բրիտանական ամենահաջողակ թիմը»։

Թիմը ձևավորվել է 1990 թվականին Մանչեստրում և սկզբնապես հանդես է եկել ակումբներում և դպրոցներում։ Շատ կարճ ժամանակահատվածում (1993-96) տղաները ութ անգամ կարողացել են գլխավորել Մեծ Բրիտանիայի ազգային հիթ-շքերթը, իսկ նրանց «Back For Good» (1995) սինգլը հայտնվել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթի լավագույն հինգ երգերի շարքում։ Ամերիկյան շուկա բեկումից հետո խմբից հեռանալու մասին հայտարարել է Ռոբբի Վիլիամսը, ով ավելի ուշ դարձել է շատ սիրված մենակատար, վաճառել է ավելի քան 55 միլիոն ձայնասկավառակ ամբողջ աշխարհում։ 1996 թվականի փետրվարին մնացած չորս անդամները թողարկեցին հրաժեշտի հիթ՝ Bee Geesի «How Deep Is Your Love» քավեր տարբերակը և հայտարարեցին խմբի կազմալուծման մասին։

Դրանից անմիջապես հետո Մեծ Բրիտանիան հեղեղել է դեռահասների հիստերիայի ալիքը, որը մենակատարներ Գարի Բարլոուին և Մարկ Օուենին թույլ է տվել թողարկել բավականին հաջող սոլո հիթեր։ Բավականին արագ նրանց մենահամերգը տապալվեց և թիմի մասին լուր չկար մինչև 2006 թվականը, երբ խմբի չորս անդամները վերամիավորվեցին և թողարկեցին «Patience» նոր սինգլը։ Այն բրիտանական հիթ-շքերթը գլխավորել է չորս շաբաթվա ընթացքում և դարձել խմբի պատմության մեջ ամենահաջողակ հիթը։ 2007 թվականի սկզբին նրանք տասներորդ անգամ գլխավորել են բրիտանական չարթերը՝ այս անգամ «Shine» սինգլի հետ։ Տարվա կեսերին նախատեսվում էր վերամիավորված թիմի համաշխարհային տուրը։

2008 թվականի մայիսի 22-ին խումբը դարձավ Ivor Novello-2008 հեղինակավոր երաժշտական մրցանակի դափնեկիր Shine սինգլի համար «Երգի լավագույն կատարում» անվանակարգում։

Վիլիամսի հետ վերամիավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին Վիլիամսը վերադարձավ խումբ

2010 թվականի հուլիսի կեսերին Take That-ի պաշտոնական կայքը հայտնել էր, որ Ռոբբի Վիլիամսը, որպես խմբի լիիրավ անդամ, մասնակցել է Take That նոր սկավառակի ձայնագրությանը[1], որը ստացել է Progress անվանումը։ Խմբի նոր լոնգպլեյի թողարկումը կայացել է 2010 թվականի նոյեմբերի 15-ին ։ Թողարկման առաջին օրը Մեծ Բրիտանիայում վաճառվել է ալբոմի 235 հազար օրինակ, ինչը տասնամյակի ռեկորդ է դարձել[2]։

2011 թվականի հոկտեմբերի 4-ին Գարի Բարլոուն հայտնել էր, որ Ռոբբի Վիլիամսը շարունակել է անհատական կարիերան[3]։ Սակայն, ինչպես մեկ օր առաջ հայտնել էր խմբի ներկայացուցիչը, դա չի նշանակում, որ անգլիացի երաժիշտը վերջնականապես լքում է Take That-ը[4]։

2012 թվականի օգոստոսի 12-ին Take That-ը ելույթ է ունեցել Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը՝ առանց Ռոբբի Վիլիամսի, որը կնոջ հղիության և նոր ալբոմի ձայնագրման պատճառով չկարողացավ ժամանել Լոս Անջելեսից։ 2012 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ խմբի բոլոր հինգ անդամները նախատեսում են նոր ալբոմի ձայնագրություն և դրա թողարկումը 2013 թվականի վերջին[5], իսկ Գարի Բարլոուն ավելի վաղ հայտարարել էր, որ խումբը նախատեսում է 2014 թվականի ամռանը մեծ մարզադաշտային շրջագայություն՝ գալիք ալբոմի աջակցության համար[6]։

Take That-ը դարձավ եռյակ, երբ 2014 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ խումբը լքում է Ջեյսոն Օրանջը։ Ռոբբի Վիլիամսը նույնպես չի մասնակցել ալբոմի ձայնագրությանը։ Ալբոմ III-ը թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 28-ին և բարձրացել բրիտանական հիթ-շքերթի գագաթը։ Ալբոմի աջակցության համար շրջագայությունը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում, Գերմանիայում, Դանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Իտալիայում։

Take That–ի հաջորդ Wonderland ալբոմը թողարկվել է 2017 թվականի մարտի 24-ին։ Giants առաջին սինգլի թողարկումը կայացել է փետրվարի 17-ին։ Այն հասել է բրիտանական հիթ-շքերթում 13–րդ հորիզոնականին, Wonderland–№ 2 ալբոմի ամենաբարձր դիրքը։ Մեծ Բրիտանիայում ալբոմի օգտին շրջագայությունը սկսվել է 2017 թվականի մայիսի 5-ին՝ Բիրմինգհեմում։ Շրջագայության ծրագիրը փոփոխվել է Մանչեստրում Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, և Take That-ը միավորել է երեք համերգ, որոնք պետք է տեղի ունենային Մանչեստրում։ Խումբը Etihad Stadium համերգով հանդես է եկել հունիսի 18-ին՝ ավարտելով շրջագայությունը Մեծ Բրիտանիայում։

2017 թվականի նոյեմբերի 11-ին խումբը մեկնեց արտասահմանյան շրջագայության, որը ներառում էր Ավստրալիան, Նոր Զելանդիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Իսրայելը։

Ընթացիկ կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին մասնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակային սանդղակ
Դուբլին, Իռլանդիա, 2011 թվական
Ստուդիական ալբոմներ
EP
Ժողովածուներ
  • 1996 Take That: Greatest Hits
  • 2005 Never Forget — The Ultimate Collection
  • 2006 The Platinum Collection
Համերգային ալբոմներ
  • 2009 The Greatest Day — Take That Present: The Circus Live
  • 2011 Progress Live DVD Take That:Progress Live tour 2010—2011

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Робби Уильямс опять полноправный член Take That
  2. Альбом Take That поставил рекорд продаж десятилетия
  3. «Take That back to four-piece band, Gary Barlow confirms» (անգլերեն). BBC. 2011 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. «Robbie Williams not quitting Take That, says band rep» (անգլերեն). Digital Spy. 2011 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
  5. By GORDON SMART, Showbiz Editor (2012 թ․ հոկտեմբերի 11). «Gary Barlow to give up X Factor for Take That's next album» (անգլերեն). The Sun. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 22-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  6. Caroe, Laura (2012 թ․ մայիսի 23). «'I thought that spear-wielding cannibals were going to eat us' Says Gary Barlow» (անգլերեն). The Sun. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Take That» հոդվածին։