The Illest
Արտաքին տեսք
«The Illest» | |
---|---|
Far East Movement-ի և Ռիֆ Ռաֆի սինգլը | |
«Dirty Bass» ալբոմից | |
Թողարկված | Հուլիսի 2, 2013 |
Ժանր | Հիփ հոփ |
Երգահան | Ռիքի Ռիդ |
Տևողություն | 3:40 |
Լեյբլ | Cherrytree Records, Interscope Records |
«The Illest», ամերիկյան Far East Movement խմբի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Ռիֆ Ռաֆը։ Այն որպես սինգլ թողարկվել է 2013 թվականի հուլիսի 2-ին և ընդգրկվել է խմբի «Dirty Bass» ալբում։ Երգի պաշտոնական ռեմիքս տարբերակը թողարկվել է 2014 թվականի ապրիլի 16-ին և ընդգրկվել է խմբի «Ktown Riot» անվանումը կրող մինի ալբոմում[1]։ Ռեմիքսում Ռիֆ Ռաֆի փոխարեն իր մասնակցությունն ունի ամերիկացի ռեփեր Սքուլբոյ Քյուն[2][3]։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Մայք Քլաթենբուրգը, նկարահանվել է Լոս Անջելեսում և ներկայացվել է 2013 թվականի հուլիսի 23-ին[4]։ Տեսահոլովակի տարբեր մասերում նկարահանվել են նաև Լիլ Դեբին, Dumbfoundead-ը, Ջեֆրի Սթարը և Փիթեր Շուկովը[5]։
Հիթ շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ շքերթ (2014) | Զբաղեցրած տեղ |
---|---|
ԱՄՆ (Bubbling Under Billboard Hot 100 Singles) | 7 |
ԱՄՆ (Billboard Hot Rap Songs) | 18 |
ԱՄՆ (Billboard Rhythmic) | 21 |
Գերմանիա (Deutsche Black Charts) | 20 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «iTunes - Music - The Illest (feat. Schoolboy Q) - Single by Far East Movement». iTunes. Apple. 2014 թ․ ապրիլի 16. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «New Music: Far East Movement feat. Schoolboy Q "The Illest" (Alternate Mix)». MissInfo.tv. 2014 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «The Illest [feat. ScHoolboy Q] [Explicit]: Far East Movement: MP3 Downloads». Amazon.com. 2014 թ․ ապրիլի 16. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Far East Movement f/ Riff Raff "The Illest"». Complex. 2013 թ․ հուլիսի 23. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Far East Movement ft. Riff Raff: The Illest (Music Video)». BallerStatus.com. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երգի տեսահոլովակը ՅուԹյուբ վիդեոհոսթինգում
- Երգի տեքստը Արխիվացված 2015-12-28 Wayback Machine MetroLyrics կայքում