Thousand Miles
«Thousand Miles» | ||||
---|---|---|---|---|
The Kid Laroi-ի սինգլը | ||||
«Kids Are Growing Up» ալբոմից | ||||
Թողարկված | 22 ապրիլի 2022 | |||
Ժանր | փոփ[1] | |||
Տևողություն | 2:44 | |||
Լեյբլ | Columbia | |||
Պրոդյուսեր | Էնդրյու Ուոթ և Լուի Բել | |||
The Kid Laroi-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Thousand Miles», ավստրալացի ռեփեր The Kid Laroi-ի սինգլը, որը թողարկվել է 2022 թվականի ապրիլի 22-ին Columbia լեյբլում[2]։ Երգը դարձել է արտիստի «Kids Are Growing Up» դեբյուտային ալբոմի առաջին սինգլը[3]։ Երգի հեղինակներն են The Kid Laroi-ն, Էնդրյու Ուոթը, Լուի Բելը և Բիլլի Ուոլշը։ «Thousand Miles»-ը միջին տեմպի ակուստիկ փոփ բալլադ է[1][4]։
Ձայնագրություն և առաջխաղացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի բազմաթիվ հատվածներ սկսել են «հայտնվել» դեռ 2021 թվականին, բայց միայն հաջորդ տարի է այն թողարկվել որպես սինգլ[5]։ The Kid Laroi-ն հրապարակել է երգի բառերը, այնուհետև ջնջել այն, ինչպես նաև կատարել այն իր կենդանի ելույթներում[6][7]։ 2022 թվականի ապրիլի 13-ին The Kid Laroi-ն հայտարարել է «Thousand Miles»-ի թողարկման ամսաթիվը և տեղադրել երգի նախնական պատվերի հղումը[8]։ Ավելի ուշ արտիստը TikTok-ում տեղադրել է 10 վայրկյան տևողությամբ տեսանյութ, որում նա կատարում է երգի մի հատված՝ կոչ անելով իր երկրպագուներին կիսվել իր «վերջին սխալով» երգի այդ հատվածի հրապարակման տակ, այնուհետև էկրանին հայտնվում է նրա նախկին մենեջեր Բրաուն Սկուտերի լուսանկարը[5][9][10]։ Հրապարակումից հետո առաջին երկու ժամվա ընթացքում այս տեսանյութը հավաքել է ավելի քան 50,000 հավանում[9]։ 2022 թվականի ապրիլի 19-ին The Kid Laroi-ն սոցիալական ցանցերի իր էջերում տեղադրել է վեց վայրկյան տևողությամբ տեսահոլովակ, որտեղ նա նստած է նստարանին, այնուհետև դաշնամուրն անսպասելիորեն ընկնում է նրա վրա։ Դրանից հետո տեսահոլովակը դառնում է սև և հայտնվում է սինգլի թողարկման ամսաթիվը[11]։
Կոմերցիոն հաջողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայում սինգլը դեբյուտացվել է ARIA Charts սինգլների հիթ-շքերթի չորրորդ հորիզոնականում՝ դառնալով այդ հիթ-շքերթի թոփ-10-ում հայտնված հինգերորդ երգը կատարողի համար[12]։ Ամերիկյան Billboard Hot 100 սինգլների հիթ-շքերթում սինգլը դեբյուտացվել է 15-րդ հորիզոնականում՝ դառնալով կատարողի չորրորդ երգը հիթ-շքերթի թոփ-20-ում և լավագույն սոլո դեբյուտը հիթ-շքերթում[4]։
Երաժշտական տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոնական տեսահոլովակի պրեմիերան կայացել Է YouTube-ում սինգլի թողարկման օրը՝ 2022 թվականի ապրիլի 22-ին։ Թատերական-կատակերգական տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Քրիստիան Բրեսլաուերը, ով մինչ այդ տեսահոլովակներ էր նկարահանել Չարլի Փութի և Lil Nas X-ի համար։ Տեսահոլովակում նկարահանվել է նաև The Kid Laroi-ի ընկերուհին՝ Տիկտոկի աստղ Կատարինա Դեմեն։
Տեսահոլովակը սկսվում է այն տեսարանով, որտեղ Դեմեն աշխատում է որպես բարիստ, իսկ The Kid Leroi-ն նրանից սուրճ է գնում։ Տեսահոլովակի մնացած մասում The Kid Laroi-ն (սպիտակ հագուստով) մի քանի անգամ ենթարկվում է բռնության իր չար Ես-ի կողմից (կարմիր հագուստով)։ Մասնավորապես, դաշնամուր է գցում նրա վրա, հոսանքահարում է, ասֆալտապատող մեքենայով անցնում է նրա վրայով, գնացքով տապալում է նրան։ Բոլոր խոշտանգումներից հետո կարմիր The Kid Laroi-ն վիրահատում է սպիտակին։ Տեսահոլովակի վերջում կարմիրը հիվանդանոցից անվասայլակով ու վիրակապերով սպիտակին դուրս է հանում իր ընկերուհուն դիմավորելու համար և նրա աչքի առաջ «տանում է» նրան։ Միևնույն ժամանակ, նա սպիտակ The Kid Laroi-ին հրում է դեպի ճանապարհը, որտեղ նրան վրաերթի է ենթարկում շտապօգնության մեքենան։
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաստագրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[46] | 2× Platinum | 140 000^ |
Բրազիլիա (ABPD)[47] | Gold | 20,000* |
Կանադա (Music Canada)[48] | Platinum | 80 000^ |
Մեծ Բրիտանիա (BPI)[49] | Silver | 200 000^ |
ԱՄՆ (RIAA)[50] | Platinum | 1 000 000^ |
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Թողարկման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Ամսաթիվ | Ֆորմատ(ներ) | Լեյբլ | Ծան. |
---|---|---|---|---|
Տարբեր | 22 ապրիլի 2022 | Columbia | [51] | |
Իտալիա | 29 ապրիլի 2022 | Radio airplay | Sony | [52] |
ԱՄՆ | 2 մայիսի 2022 | Adult contemporary radio | Columbia | [53] |
3 մայիսի 2022 | Contemporary hit radio | [54] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Lipshutz, Jason (2022 թ․ ապրիլի 22). «First Stream: New Music From The Kid LAROI, Megan Thee Stallion, Pusha T and More». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ James Young, David (2022 թ․ ապրիլի 22). «The Kid LAROI returns with new single and video, 'Thousand Miles'». NME. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Jon, Barlas (2022 թ․ ապրիլի 17). «The Kid LAROI's debut album' 'KIDS ARE GROWING UP' seems to be in reach». Our Generation Music. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ 4,0 4,1 Billboard Staff (2022 թ․ մայիսի 3). «Five Burning Questions: The Kid LAROI's 'Thousand Miles' Scores Top 20 Debut on Hot 100». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 6-ին.
- ↑ 5,0 5,1 Blistein, Jon (2022 թ․ ապրիլի 12). «The Kid Laroi Promotes Next Single by Tricking Us Into Thinking He and Scooter Braun Had Beef». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Brown, Martin (2021 թ․ նոյեմբերի 23). «How The Kid Laroi Made the Most Popular Song in the World Without Even Trying». GQ. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Glicksman, Josh (2021 թ․ հոկտեմբերի 7). «The Kid LAROI: Behind the Scenes With the 18-Year-Old Australian on Top of the World». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Dresdale, Andrea (2022 թ․ ապրիլի 13). «The Kid LAROI announces new single release date, disses ex-manager Scooter Braun on Twitter». ABC Audio. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ 9,0 9,1 Garcia, Thania (2022 թ․ ապրիլի 13). «The Kid Laroi Calls Former Manager Scooter Braun a 'Mistake' on TikTok: Inside the (Faux) Feud». Variety. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Aniftos, Rania (2022 թ․ ապրիլի 13). «The Kid LAROI Says His 'Last Mistake' Was Scooter Braun in Viral TikTok». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Rowley, Glenn (2022 թ․ ապրիլի 19). «The Kid LAROI Announces Release Date for Upcoming 'Thousand Miles' Single». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Harry Styles returns to ARIA Singles Chart #1 with As It Was». Australian Recording Industry Association. 2022 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Australian-charts.com — The Kid Laroi — Thousand Miles. ARIA Top 50 Singles. Hung Medien.
- ↑ The Kid Laroi — Thousand Miles Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
- ↑ «Billboard Canadian Hot 100: Week of May 7, 2022». Billboard. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
- ↑ ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 20238.
- ↑ ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 202217 into search.
- ↑ «Track Top-40 Uge 17, 2022». Hitlisten. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
- ↑ The Kid Laroi: Thousand Miles (ֆին.). Musiikkituottajat – IFPI Finland.
- ↑ «Top Singles (Week 17, 2022)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Musicline.de — Chartverfolgung — The Kid Laroi — Thousand Miles (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
- ↑ «Billboard Global 200: Week of May 7, 2022». Billboard. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Official IFPI Charts – Digital Singles Chart (International) – Week: 17/2022». IFPI Greece. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 9-ին.
- ↑ "Archívum – Slágerlisták – MAHASZ" (հունգարերեն). Stream Top 40 slágerlista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
- ↑ «Tónlistinn – Lög» [The Music – Songs] (իսլանդերեն). Plötutíðindi. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «The Official Lebanese Top 20 – The Kid Laroi». The Official Lebanese Top 20. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «2022 17-os savaitės klausomiausi (Top 100)» (լիտվերեն). AGATA. 2022 թ․ ապրիլի 29. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Nederlandse Top 40 - week 21, 2022 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
- ↑ Dutchcharts.nl — The Kid Laroi — Thousand Miles (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
- ↑ «NZ Top 40 Singles Chart». Recorded Music NZ. 2022 թ․ մայիսի 2. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «VG-lista – Topp 20 Single 2022-17». VG-lista. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ "Portuguesecharts.com – The Kid Laroi – Thousand Miles". AFP Top 100 Singles.
- ↑ «ČNS IFPI». IFPI ČR. Note: Select SK SINGLES DIGITAL TOP 100 and insert 202217 into search. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Local & International Streaming Chart Top 100 Week 17-2022». The Official South African Charts. Recording Industry of South Africa. Վերցված է 2022 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Veckolista Singlar, vecka 17». Sverigetopplistan. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ The Kid Laroi — Thousand Miles swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
- ↑ @billboardcharts (May 2, 2022). «@thekidlaroi's "Thousand Miles" debuts at No. 15 on this week's #Hot100. It's the highest debut on the chart this week» (Թվիթ). Վերցված է 3 May 2022-ին – via Թվիթթեր.
- ↑ «Adult Pop Airplay: Week of July 30, 2022». Billboard. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Pop Airplay: Week of July 2, 2022». Billboard. Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Rhythmic Airplay: Week of July 2, 2022». Billboard. Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «ARIA Top 100 Singles Chart for 2022». Australian Recording Industry Association. Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Canadian Hot 100 – Year-End 2022». Billboard. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Adult Pop Airplay Songs – Year-End 2022». Billboard. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Pop Airplay Songs – Year-End 2022». Billboard. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2022 Singles». Australian Recording Industry Association.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ «Brazilian single certifications – The Kid Laroi – Thousand Miles» (Portuguese). Pro-Música Brasil.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Canadian single certifications – The Kid Laroi – Thousand Miles». Music Canada.
- ↑ «British single certifications – Kid Laroi – Thousand Miles». British Phonographic Industry.
- ↑ «American single certifications – The Kid Laroi – Thousand Miles». Recording Industry Association of America.
- ↑ Young, David James (2022 թ․ ապրիլի 22). «The Kid LAROI returns with new single 'Thousand Miles'». NME. Վերցված է 2022 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Sisti, Sara. «The Kid Laroi 'Thousand Miles' | (Radio Date: 29/04/2022)». Sony Music. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին – via Radio Airplay SRL.
- ↑ «Hot/Modern/AC Future Releases». All Access Music Group. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Top 40/M Future Releases». All Access Music Group. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.