Va Va Voom, ամերիկացիռեփերՆիքի Մինաժի երգը[1], որը թողարկվել է նրա երկրորդ ստուդիական՝ Pink Friday: Roman Reloaded ալբոմից՝ ներառվելով դելյուքս տարբերակում։ Հրատարակվել է որպես ալբոմի հինգերորդ և ավարտական սինգլ։ 2012 թվականիսեպտեմբերի 12-ին հեռարձակվել է Մեծ Բրիտանիայի ռադիոկայաններով, իսկ հոկտեմբերի 23-ին կայացել է համաշխարհային թողարկումը։ Ծրագրվել էր թողարկել որպես ալբոմի առաջին սինգլ, բայց ամսաթվի տեղափոխման հետ կապված՝ որոշումը վերանայվել է և առաջին սինգլ է դարձել «Starships» երգը։
Va Va Voom երգը՝ էլեկտրոփոփ ժանրի երգ է, որի տեքստը ամուսնացած տղամարդու հետ սեռական հարաբերությունների մասին է։ Ալբոմի թողարկումից հետո, քննադատները դրական են արձագանքել երգի պարային հնչեղության մասին, անվանելով այն՝ «ռադիո էտալոն»։ Տեսահոլովակը նկարահանվել է 2011 թվականի վերջին, սակայն Մինաժը չի ցանկացել թողարկել տեսահոլովակը, քանի որ դժգոհ է եղել նկարահանման արդյունքներից։ Երգը ներառվել է «Pink Friday: Reloaded Tour» և «The Pinkprint Tour» համերգային շրջագայությունների ցանկում։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։