Երաժշտություն
Արտաքին տեսք
- Տես նաև Կատեգորիա:Երաժիշտներ
Աղբյուրով
[խմբագրել]- Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին[1]։
- Հայն ունի ինքնուրույն երաժշտություն... Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը[1]։
- Երաժշտությունը սերտում են դասասենյակներում, երաժիշտ դառնում հրապարակներում...[1]
- Երաժշտության մեջ, ինչպես շախմատում, թագուհին (մեղեդին) օժտված է առավելագույն ուժով, բայց վճռական նշանակություն ունի թագավորը (ներդաշնակությունը)[1]։
- Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա, ձայնի և լռության... Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա... Իմ կարծիքով, հարուստը լռությունն է[1]։
- Երաժշտությունը միշտ բովանդակալից է։ Յուրաքանչյուր իսկական ստեղծագործության մեջ միտք կա[2]։
- Երաժշտությունը ժողովրդական պահանջմունք է[3]։
- Երաժշտությունն առավել բարձր հայտնություն է, քան իմաստությունն ու փիլիսոփայությունը[3]։
- Երաժշտությունը միջնորդ է զգայական ու հոգեկան կյանքի միջև[3]։
- Երաժշտությունը ո՛չ մաթեմատիկա է, ո՛չ ֆիզիկա, այլ մի ինչ-որ միջանկյալ բան[3]։
- Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն՝ և տիրաբար տանել, ուր որ կամենա։ [4]
- Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն։ [4]
- Բոլոր արվեստների մեջ կրքերի վրա ամենամեծ ազդեցություն գործողը երաժշտությունն է[5]։
- Երաժշտությունը ամբողջ մարդկության ծանոթ մայրենի լեզուն է[5]։
- Երաժշտությունը միշտ էլ միջին լուծողական դեղ է եղել։ Նա ամենալավ դեղն է ինձ համար ամենօրյա ճնշումներից հեռանալու համար գոնե մի վայրկյանով մի լավ երգով[6]։
- Լոս Անջելեսը և Նյու Յորքը մեծ կենտրոններն են երաժշտության արդյունաբերություն աշխարհում, ուրեմն իհարկե դժվար կլինի նորեկների համար որ չգիտեն ինչ սպասեն երաժշտական բիզնեսից[6]։
- Երաժշտությունը ինձ համար զգացմունքային բան է և ինձ իսկապես ուրախացնում է։ Դա ինձ համար գործիք չէ՝ հռչակ ստանալու կամ երեսս թերթերում տեսնելու կամ որևէ այդպես բան։ Դա այն փաստի մասին է որ ես իսկապես նրանից հաճույք եմ տանում[6]։
- Երաժշտությունը կախարդանքի ամենաուժեղ դասարանն է[7]։
Առանց աղբյուրի
[խմբագրել]- Ես սիրո՛ւմ եմ երաժշտությունը։ Չգիտեմ, շատ հաճախ ես այն նաև ատում եմ։ Բայց երաժշտությունը սիրում է ինձ, և բավական է որևէ մեկը ինձ լքի՝ նա մի ակնթարթում նետվում է ինձ մոտ և ուզում է սիրելի լինել։
- Դուք ինձ ասացիք, թե ինչ է տոնը և ինչ է լսողությունը, բայց այդ երաժիշտի ինչի՞ն է։ Դուք դրանով արդյոք բացատրեցի՞ք երաժշտությունը,- կամ ժխտեցի՞ք։
- Միայն հիմա է մարդուն նշուլում, որ երաժշտությունը - գրգիռների խորհրդանշական լեզու է. իսկ հետագայում կսովորեն դեռ հստակ գիտենալ երաժշտին իր երաժշտությունից դուրս բերելու համակարգը։ Նա, թերևս, չի էլ կասկածել, որ դրանով իսկ մատնում է իրեն։ Այսպիսին է այդ կամավոր խոստովանությունների անմեղությունը՝ ի հակադրություն բոլոր գրական ստեղծագործությունների։
- Եթե Երաժշտության աստվածուհին որոշեր խոսել ոչ թե հնչյուններով, այլ բառերով՝ ապա մենք ստիպված կլինեինք փակել ականջներս։
- Այսօրվա երաժշտության մեջ առկա է կրոնի և զգայականության հնչուն մի միասնություն, և, ուրեմն, ավելի՛ շատ կին, քան երբևիցե եղել է նախկին երաժշտության մեջ։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 120. ISBN 99930-2-263-2.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 160.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 154.
- ↑ 4,0 4,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 153.
- ↑ 5,0 5,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 165.
- ↑ 6,0 6,1 6,2 villevalo.net (անգլերեն)։ Վերստացված է՝ 2008-12-29։
- ↑ Մերիլին Մենսոնի ասացվածքներ (անգլերեն)։ Վերստացված է՝ 2008-12-29։