(Translated by https://www.hiragana.jp/)
Օ — Վիքիբառարան Jump to content

Օ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«Օ» տառի ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բացատրություն

  1. (կնչ․)


Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ժ․ Հ․ Վարդանյան, Հ․ Յա․ Սայադյան, Անտառագիտական և կանաչապատման տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Երևան, «ՀՀ ԳԱԱ բուսաբանական ինստիտուտի հրատարակչություն», 2008 — 338 էջ։==== Թարգմանություններ ====

== Տառ ==

Օ, օ (օ)

  1. հայերեն այբուբենի 38-րդ տառը, անունը՝ օ. մաշտոցյան այբուբենում չկար, հետևապես թվական նշանակություն չի ունեցել. մեր այբուբենում մուտք է գործել 13-րդ դարի սկզբներում և ընդհանրացել է հաջորդ երկու դարերում, փոխարինելով աւ երկրաբարբառին (օրինակ՝ աւր՝ օր, տաւթ՝ տօթ, ծանաւթ՝ ծանոթ՝ աւձ-օձ և այլն)
  2. (լեզվբ․) ետնալեզվային շրթնայնացած՝ միջին բարձրացման ձայնավոր հնչյուն (մեր այբուբենում՝ 3-րդ ձայնավորը)

Տեխնիկական տվյալներ

[խմբագրել]
  • Unicode՝ U + 0555(փոքրատառ՝ U + 0585)
  • Նախորդ՝ Եվ
  • Հաջորդ՝ Ֆ

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ձայնարկություն

խոսողի տարբեր՝ բազմազան զգացումներ արտահայտող ձայնարկություն

  1. հուզմունք ◆ Օ՜, եթե գիտենայիր, թե որքան տանջվել եմ ես։ (Մուրացան) ◆ Օ՜, արդյոք ինչ պիտի պատահի այժմ։ (Վահան Տերյան) ◆ Օ՜, կույր է նա ով չի տեսնում երկինք հասած կրակը թեժ։ Եղիշե Չարենց
  2. հիացմունք ◆ Օ՜, որքան սքանչելի է։ (Րաֆֆի) ◆ Օ՜, ինչ ասեղ, իսկն օձի քիստ։ Հովհաննես Թումանյան ◆ Օ՜, տիկին Էլոիզը հրեշտակ է։ (Ակսել Բակունց)
  3. զարմանք ◆ Օ՜, ոստիկանութենե՞ն ալ չես պատկառի։ Պետրոս Դուրյան ◆ Օ՜, որքան չաղացել եք։ (Րաֆֆի) ◆ Օ՜, Մեժլում ապի, պառավել ես։ (Ակսել Բակունց)
  4. ուրախություն ◆ Օ՜, բարով, բարով դեբվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։ Հովհաննես Թումանյան ◆ -Օ՜, ինչ լավ բան եք մտածել, - խոսեց աղվեսը։ Հովհաննես Թումանյան
  5. դժգոհություն ◆ Ուժից ընկնել անժամանակ, օ՜, մի անարդար պատիժ է սա։ Հովհաննես Թումանյան ◆ Օ՜, ես ձեր… մի ծանր բռունցք իջեցնելով թախտի վրա, զորավոր հայհոյանք ուղղեց նա հայտնի չէ թե ում հասցեին։ (Նար-Դոս)
  6. վախ, սարսափ, ահ ◆ -Օ՜, կը վախնամ, կը վախնամ, մահն հասավ մեր թիկունքեն։ (Դանիել Վարուժան) ◆ Օ՜, սարսափելի է, ով կկանգնի սրա դեմ։ Հովհաննես Թումանյան
  7. աղերս, խնդրանք ◆ -Օ՜, ներիր ինձ, Գոռ։ (Մուրացան) ◆ -Օ՜, Սալոմե, Սալոմե, պարեցեք ինձ համար։ (Վահան Տերյան) ◆ Օ՜, ներին, աստված, ներիր մեծամիտ, գոռոզ պատանուն։ Հովհաննես Թումանյան
  8. կոչ անելու՝ դիմելու բացականչություն ◆ - Այս փառքը, օ՛ գառնեցիք, մենք կարող են ժառանգել, օն, ուրեմն, դեպի գործ։ (Մուրացան)
  9. մերժողական՝ բացասական բացականչություն ◆ - Եթե ուզում ես քեզ օգնեմ-պետք է ներես եղբորդ:- Եղբո՞րս… օ՛, երբեք։ Հովհաննես Թումանյան
  10. հուսահատություն բացականչություն ◆ Օ՜, աստված, ի՞նչ կլինի նրա վերջը։

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]