(Translated by https://www.hiragana.jp/)
երես — Վիքիբառարան Jump to content

երես

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ երես


վանկեր՝ ե•րես 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *prepsā-` *prep- «աչքի ընկնել, երևալ, երես, կերպարանք» արմատից. հմմտ. հունարեն πρέπω՝ «աչքի ընկնել», հին իռլանդերեն richt «ձև, կերպարանք», այլև հայերեն երևալ։

Գոյական

  1. մարդու գլխի առջևի կողմը (որտեղ գտնվում են աչքերը, քիթը, բերանը, այտերը) ◆ Սարսափից դեղնել էր երեսի կաշին։ Եղիշե Չարենց ◆ Վարդանն ընկնում է և ողջ երեսը հողին զարկում վիրավորում։ Դերենիկ Դեմիրճյան
  2. կերպարանք, դեմք, տեսք
  3. դեմքի երկու կողմերից յուրաքանչյուրը, այտ ◆ Դահիճը մոտեցավ Գեդեոնին և հանկարծ իր արհեստին վարժ ձեռքով սաստիկ-թափով շառաչող մի ապտակ հասցրեց նրա երեսին։ Դերենիկ Դեմիրճյան ◆ Բայց ապտակ կերած օրվանից դեսը խմորոտ է քիթն ու երեսը։ Հովհաննես Թումանյան
  4. ձեռքի, թաթի և այլն վերի, ափին հակառակ կոմը
  5. (փխբ․) արտաքին երևույթ ◆ Երեսով բարի է, իսկ հոգով՝ օձ։
  6. զգեստի` վերմակի, ծածկոցի և այլնի արտաքին կողմը ◆ Երիտասարդը վեր թռավ և սարափով տեսավ… որ յուր անկողնի երեսը թրջված էր բոլորովին։ (Մուրացան)
  7. էջ, թերթի ամեն մի կողմը, թղթի երկու կողմերից յուրաքանչյուրը (գրքի, տետրակի և այլն) ◆ Միքայելյանի հոդվածը երեք երես է… ասաց սառնությամբ Սահակյանը։ Վրթանես Փափազյան
  8. մեկ էջի տպագրված կամ ձեռագիր շարադրանք
  9. թերթ ◆ Եթե կուզեք տետրակին միջեն այդ երեսը պատռեմ վերցնեմ։ Երվանդ Օտյան
  10. (հրտ․) տեքստավոր շարվածքի և իլյուստրացիաների օտիսկ հրատարակության մեկ էջի համար
  11. գործածվում է կապական բառի նշանակությամբ, իր հետ դրված հատկացուցիչի նշանակությամբ ◆ Կյանքումդ մարդու, քաղաքի, գրքի երես չե՞ս տեսել։ ◆ Ու մի ամիս էլ կարող ես գրքի երեսը բաց չանել, չէ՞, - ասաց Հրայրը։ (Բոգդան Վերդյան) ◆ Վաղուց մարդու երես չեմ տեսնել։
  12. (ժղ․) մեկ անգամ հնձված, հավաքված բերք ◆ Մորեղբայրս գնել էր… բոլոր կալվածների երեսը երեք տարով։ Գուրգեն Մահարի
  13. որոշ առարկաների դեպի դուրս ուղղված մակերեսը ◆ Կրծքանշանի երեսի կողմը պատված է արծնապակով: (Մամուլ)
  14. կտորի, գործվածքի և այլն նուրբ և ընտիր կողմը, որ կարելիս արտաքին կողմ է դարձվում
  15. մակերևույթ, մակերես ◆ Կրծքանշանի երեսի կողմը պատված է: ◆ Տոպրակը կիսով չափ լիքն էր հացի կծմծած կտորտանքներով և երեսին պանրի դեղնած, չորացած փշրանք էր թափված: (Նար-Դոս) ◆ (Հայր Օհան) աղոթքը կիսատ դուրս եկավ վանքից իջավ Սևանա երեսը կապույտ / Ու քրթմնջալով, միամիտ անփույթ, էն վետվետ ծփուն ջրերի վրա / Ցամաք մտնելով գնում էր ահա: Հովհաննես Թումանյան ◆ Տղան զարմացավ... երբ շաքարից պղպջանկներ բարձրացան թեյի երեսը: (Ակսել Բակունց)
  16. որոշ իրերի վրա մաքուր պահելու համար քաշվող կամ հագցվող շոր, տոպրակ և այլն, երեսքաշ, շապիկ ◆ Բարձի, վերմակի, ներքնարկի երես: ◆ Չորս հատ հնաձև աթոռների սպիտակ երեսները փայլում էին ձյունի մաքրությանբ: (Նար-Դոս)
  17. երեսացու, երեսի համար կտոր ◆ Սրանից լավ վերմակի երես կլինի: (Ակսել Բակունց)
  18. կաթի մակերեսին շերտ կազմած ճարպային նյութ, սեր, սերուցք
  19. (փխբ․) իրավունք, վստահություն, համարձակություն, հանդգնություն, երեսպնդություն ◆ Ի՞նչ երեսով ես գալիս ինձ մոտ։ {{Ինչ երեսով երևանի ես իմ աղջկան:|Մ}}
  20. (մկբ․) (նաև բացառական հոլովով) մակերեսորեն, ծանծաղ, երեսանց ◆ Երես հերկել: ◆ Հը՞, բուրդը հո երեսից չեն խուզում: (Ակսել Բակունց)
  21. կողմ, ափ, եզր ◆ Այս օթևանը––բոլորովին հակառակ երեսին էր: Դերենիկ Դեմիրճյան ◆ Կառքը գլորվում է սարի մյուս երեսը: (Ակսել Բակունց)
  22. ջրալի ճաշի վերին, յուղալի շերտը
  23. ոտնամանի վերին, թաթի վերևի մասը
  24. (արևմտհ․) բնագավառ, ճյուղ
  25. երաժշտական գործիքների գուշին կամ շրջանակին քաշվող բարակ կաշի կամ թաղանթ ◆ Դափի, թառի երես:
  26. (ած․) ծանծաղ, ոչ խոր
  27. (մկբ․) հիմքից մի փոքր բարձր, ոչ տակից, ոչ արմատահան ◆ Երես հնձել` խուզել:
  28. (ժղ․) անգամ ◆ Մի երես լվացի՜ր, բավական է։
  29. բացառական հոլովը գործածվում է որպես մակբայ և կապ, որ տե՛ս իր տեղում (երեսից)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. դեմք, դիմակ, կերպարանք, աչքունք, երես(ա)հարք (ժղ․), երես(ա)հատ, քիթ ու մռութ, քիթ ու պռունկ (մարդու գլխի առջևի կողմը) (գվռ.)
  2. տե՛ս այտ
  3. տե՛ս մակերես, մակերևույթ
  4. տե՛ս երեսացու
  5. տե՛ս երեսակողմ
  6. տե՛ս էջ
  7. տե՛ս սերուցք
  8. տե՛ս երեսքաշ
  9. տե՛ս հանդգնություն, համարձակություն
  10. տե՛ս ամոթ
  11. տե՛ս ծանծաղ
  12. տե՛ս անգամ
  13. տե՛ս երեսահարք
  14. տե՛ս բնագավառ, ճյուղ
  15. տե՛ս հնչերես

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. երես անել
    1. հույս դնել, մի բանի համար, մի նպատակով դիմել մեկին ◆ Բայց ի՞նչ անեմ, ուր գնամ էլ, երեսս էլի ձեզ եմ արել: Հովհաննես Թումանյան
    2. բարձնրանալ մակերևույթի վրա, վերև դուրս գալ ◆ Գերանը ջրի երեսն արեց:
  2. երես առ երես - դեմ առ դեմ, դեմ հանդիման ◆ Երկու փողոցների հենց անկյանը հանկարծ երես առ երես հանդիպեց Եվային: (Նար-Դոս)
  3. երես առնել- պատշաճությունը մոռանալ, չափը կորցնել, շփանալ ◆  Այնտեղն հասցրին, որ երեխեքն երես առան: (Պերճ Պռոշյան) ◆ Մի քանիսն այնքան էին երես առել, որ իրենց վարքն ու բնավորությունը նմանեցնում էին տերերին: (Ակսել Բակունց)
  4. երես բռնել - սերուցքը կաթի երեսը բռնել, մակերեսին ճարպային, սառցային շերտ և այլն շերտ կազմել
  5. երես գցել
    1. թախանձել, շատ խդրել
    2. երեսը պնդել, պնդացնել
  6. երես դարձնել
    1. հրաժարվել, մոռացության մատնել, լքել ◆ Ես օրինակ եմ գալոց սերունդին / Իբրև չարագործ, որից գթառատ / Երկինքն էլ արդեն դարծրել է երես: Հովհաննես Հովհաննիսյան ◆ Իշխանական ընտանիքները երես են դարձրել մեզանից: (Մուրացան)
    2. բարեկամությունը, մտերմությունը խզել, հեռանալ
  7. երես դնել
    1. պնդերես լինել, պնդերեսություն անել (մի բան խնդրելիս` պնդել` համառել)
    2. վստահել, հուսալ
  8. երես երեսի բերել - դեմ առ դեմ հանել, բերել
  9. երես թափել - նույնն է՝ երես դնել
  10. երես թեքել - նույնն է՝ երես դարձնել ◆ Այնտեղ կարող էին երես թեքել նրանից: Ստեփան Զորյան
  11. երես թռնել - (փոքրը մեծի նկատմամբ) խոսքին կոսքով պատասխանել` չենթարկվել, մեսի հարգանքը` պատիվը չպահել
  12. երես թռչել - նույնն է՝ երես թռնել
  13. երես լինել
    1. երաշխավոր լինել
    2. թեթևանալ, իրեն ծանր չպահել
  14. երես ծռել - աղերսելով խնդրել, երես գցել, թախանձել
  15. երես կտրող շատ ցուրտ, սառը ◆ Ցուրտ է, ձմեռային մի երես կտրող քամի է բարձրացել: Վրթանես Փափազյան
  16. երես հանել - հայտնի դարձնել, հայտնաբերել, մեջտեղ հանել
  17. երես մրել - սաստիկ ամոթահար լինելով մի բան խնդրել
  18. երես շուռ տալ - նույնն է՝ երես դարձնել
  19. երես պնդել - նույնն է՝ երես դնել
  20. երես սևացնել - նույնն է՝ երես մրել
  21. երես տալ - մեկին շատ սիրելով` փայփայելով պատշանության սահմաններից դուրս բերել, համարձակ դարձնել, շփացնել, շատ համարձակություն տալ, չափազանց վստահություն ներշնչել ◆ Ավոն աղջկան աչքի լուսի պես սիրել է, մոր մահից հետո էդ մի աղջիկն է մնացել, երես է տվել: (Պերճ Պռոշյան)
  22. երես տվինք` աստառ ուզեց - տե՜ս երես առնել
  23. երես ունենալ - (գործածվում է ժխտական կամ հարցական ձևով) մեկին վատություն արած լինելու պատճառով վստահություն չունենալ ◆ Տակավին երես ունի՞ս դիմացս ելնելու: Հակոբ Պարոնյան
  24. երեսն առնել - դեմքին մոտեցնելով նշան բռնել ◆ Երեսն առավ, նշան դրեց մին էլ տրաք ու կրակեց: Հովհաննես Թումանյան
  25. երեսը բաց
    1. դեմքը չծածկած, բաց
    2. շատ համարձակ, վստահ
  26. երեսը բացվել
    1. թարմանալ ◆ Լվացվիր, թող երեսդ բացվի:
    2. համարձակ դառնալ
  27. երեսը բոշի երես շինել` դարձնել նույնն է՝ երեսը շան կաշի շինել
  28. երեսը բռնել - համարձակություն, վստահություն ունենալ
  29. երեսը բրդի ջրով լվացած - անպատկառ, աներես
  30. երեսը գոմշի կաշի անել` շինել` դարձնել նույնն է՝ երեսը շան կաշի շինել
  31. երեսը դեմ անել - համառությամբ` առանց ամաչելու պահանջել, ապնդերեսությամբ ուզել, խնդրել
  32. երեսը դեմ տալ - նույնն է՝ երեսը դեմ անել
  33. երես(ը) երես(ն) առնել - պատահել, հանդիպել (ասվում է սովորաբար վատություն անողին հասկացնելով, թե կհանդիպենք, և դու կամաչես)
  34. երեսը զրույց գալ - (որևէ պատճառով) մեկից վիրավորանք ստանալ, անարգանք ստանալ
  35. երեսը ընկնել - տե՛ս երեսից ընկնել
  36. երեսը թան` թանջուր դառնալ - տե՛ս գունատվել, վախենալ
  37. երեսը թափվել - տե՛ս մեռնել
  38. երեսը թթվացնել` թթվեցնել
    1. դեմքին դժգոհության արտահայտություն տալ
    2. խոժոռ, մռայլ տեսք ընդունել
  39. երեսը թուք բերել, երեսը թուք ու մուր բերել - որևէ պատճառով անպատվության ենթարկել` ենթարկվել, անպատվություն բերել, պատճառել
  40. երեսն ի վեր - տե՜ս երեսնիվեր ◆ Վահանը քնեց հենց այնպես, ինչպես որ պառկած էր, երեսն ի վեր, և քնելուն պես սկսեց խռմփացնել: (Նար-Դոս)
  41. երեսը խոսք գալ - նույնն է՝ երեսը զրույց գալ
  42. երեսը ծեփել, ծեփով ներկել - երեսին շպար քսել
  43. երեսը կախ - տխուր, դառնացած դեմքով
  44. երեսը կախել
    1. տխուր տեսք ստանալ, դեմքին տխուր արտահայտություն տալ
    2. տե՛ս երեսը թթվացնել
  45. երեսը կակուղ - նույնն է՝ երեսը փափուկ
  46. երեսը կալնել
    1. նույնն է՝ երեսն առնել ◆ Ծառի տակ մտա հրացանը երեսս կալա: Հովհաննես Թումանյան
    2. երեսը շորով ծածկել ◆ Տան հարսներից մեկը երեսը կալած, եկավ անկողինները պատրաստեց: (Րաֆֆի)
  47. երեսը կտրել - նույնն է՝ երեսը բռնել
  48. երեսը հատիկի ջրով ջրով լվացած - տե՛ս անամոթ
  49. երեսը շան կաշի - անամոթ, պնդերես
  50. երեսը շան կաշի շինել - շատ աներես լինել, անպատկառ լինել ◆ Շատ անգամ ուղղակի դուրս եմ անում, բայց նա, երեսը շան կաշի շինած, էլի շարունակում է թրև գալ հերևիցս: (Նար-Դոս)
  51. երեսը շրջել - դեմքի ուրիշ կողմը թեքել` դարձնել ◆ Մարիամը երեսը շրջեց նրանից և ոչինչ չպատասխանեց: (Բոգդան Վերդյան)
  52. երեսը շուռ տալ - նույնն է՝ երեսը շրջել
  53. երեսը չնայել - արհամարհել, ուշադրություն չդարձնել
  54. երեսը պահել - ակնկալել, հույսը մեկի, մի բանի վրա դնել ◆ Մեր ապրուստն ինչ է.––մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա՜ երկնքից կախված, / Մի, մարդ որ նրա երեսը պահի նրա ապրուստը ինչ պետք է լինի: Հովհաննես Թումանյան
  55. երեսը պատռած - անամոթ, լիրբ
  56. երեսը պատռել - համեստության շրջանակներից դուրս գալ, չպատկառել
  57. երեսը պարզ անել ` երեսը պարզեցնել - պարզերես դարձնել, ամոթով չթողնել ◆ Բայց որսոդության մեջ մի փոքր երեսս պարզեցրի: (Րաֆֆի)
  58. երեսը (երեսդ) պարզ լինի - (հեգն․) կեցցէ, ապրես, արածդ հավանեցի՞ր
  59. երեսը պարզել` պարզվել
    1. հեղուկ նյութի երեսի շերտը մաքրվել` նստվածքը ցած իջնել
    2. տրամադրությունը բացվել, զվարթանալ ◆ Լեռնային զով հովը ալիք էր տալիս...––գգվում նրա դեմքին, խաղում գլխարկի տակից դուրս թափված սև մազերի հետ, բայց նրա երեսը չեր պարզում: Ստեփան Զորյան
  60. երեսը պինդ - պնդերես, անամոթ, չքաշվող
  61. երեսը պնդացնել - առանց ամաչելու պահանջել` մտնել և այլն, համառությամբ ուզել, պնդերես դառնալ
  62. երեսը պոկել - իրենից մեծի հետ կռվել` անզգամաբար վարվել
  63. երեսը սև տե՜ս սևերես
  64. երեսը չնայել - արհամարել, չսիրել
  65. երեսը սրտի համար դիմակ դարձնել - տե՛ս կեղծել
  66. երեսը սևացնել
    1. նույնն է՝ երեսը պնդացնել
    2. ամոթահար անել, սևերես դարձնել ◆ Երեսս դուք այսօր պետք է սևացնեք: (Պերճ Պռոշյան)
  67. երեսը սպիտակ լինել - պարզերես լինել (գործ է ածվում հաճախ հեգնաբար), տե՜ս երեսը (երեսդ) պարզ լինի ◆ Երեսդ թող սպիտակ լինի, շատ ապրես, իմ աշխատասեր Մխիթար: (Րաֆֆի)
  68. երեսը սպիտակացնել` [[սպիտակ անել] - պարզերես դարձնել ◆ Աստծո աչքը թող քո վրա լինի, որդի, դու իմ երեսը սպիտակացրիր: (Րաֆֆի)
  69. երեսը վեր բերել - նույնն է՝ երեսը պոկել
  70. երես(ը) տանել - մի բան շատ խդրելով` զզվեցնել ◆ Կես ժամից աղայի երեսը կտանի, թուղթդ էլ իր ձեռովը կառնի, կճղի: (Պերճ Պռոշյան)
  71. երեսն ուտել - տե՛ս գժտվել
  72. երեսը փափուկ
    1. քաշվող բնավորություն ունեցող, ամոթխած, անհամարձակ
    2. զիջող, մերժել չկարողացող, փափկերես, թուլակամ ◆ Երեսը փափուկ մարդ է:
  73. երեսը քորել - հանդիմանել ◆ Իմ թուլությունի համար... երեսս քորել են: (Պերճ Պռոշյան)
  74. երեսի աբուռ - տե՛ս ամոթ, պատկառանք
  75. երեսի աբուռը գնալ` վեր գալ - տե՛ս անամոթանալ, լրբանալ
  76. երեսի ամոթը գնալ - նույնն է՝ երեսի աբուռը գնալ` վեր գալ
  77. երեսի գույնը գնալ` թռչել
    1. գունատվել, գունաթափ լինել
    2. վախենալ
  78. երեսի զոռով - տե՛ս աներեսաբար, աներեսորեն
  79. երեսի կաշին հաստ - ինքնասիրությունից զուրկ, պնդերես
  80. երեսի մեռոնը գնալ - անամոթանալ, անպատկառ դառնալ` լինել ◆ Դե ասա՜, մի խոսքով, նրա երեսի մեռոնը գնացե՜լ է.––պատասխանեց տիկին Սկուհին: (Րաֆֆի)
  81. երեսի ջուր - պատվի զգացում, ամոթ, պատկառանք ◆ Ինչպե՞ս, աղջիկն յուր երեսի ջուրը ճակատի մեռոնն այնպես կորցնի, որ վստահանա պսակ չգնացած` յուր սկեսրայրենց շեմքը տրորել: (Պերճ Պռոշյան)
  82. երեսի վրա գալ - բերանքսիվայր ընկնել
  83. երեսի վրա թողնել - լքվել, անուշադրության մատնել, անխնամ թողնել ◆ Ու՞ր գացեր է թշվառականը բոլոր գործերս երեսի վրա թողուցի: Հակոբ Պարոնյան
  84. երեսի վրա ձգել նույնն է՝ երեսի վրա թողնել ◆ Գյուղացին ձգված է երեսի վրա, նա թողված է, որ ինքն իր ուժերին ապավինե: (Նար-Դոս)
  85. երեսի վրա մատնել նույնն է՝ երեսի վրա թողնել
  86. երեսի փարդան պատռել - տե՜ս երեսը պատռել
  87. երեսին ասել - դեմ առ դեմ, ճակատ առ ճակատ ասել, չքաշվել, համարձակորեն մեկին ուղղակի ասել նրան վերաբերող քննադատական, նախատական խոսքեր ◆ Պապին թվում էր դարձյալ, թե ծերունի վանականին, անշուշտ, հոգևորականներն են թելադրել այդ խոսքերը իր երեսին ասելու: Ստեփան Զորյան ◆ Մկրտումը հիշեց այն, որ գյուղում իրեն ու իրենց տունը չեն սիրում, թեկուզ երեսին չեն ասում: (Ակսել Բակունց)
  88. երեսին գալ
    1. երեսին խփել, հարվածել
    2. երեսին` ներկայությամբ ի վնաս դիմացինի խոսք ասել
  89. երեսին թքես կասի անձրև է գալիս - (առած) պատվի զգացումից զուրկ, անամոթ ◆ Դեռ ծիծաղում էլ է,––հարձակվեցին նրա վրա գորշ հագնված, հիվանդոտ տեսքով տեղացի մի քանի կանայք, երեսին թքում ես, իմանուն է թե վերևից անձրև է գալիս: (Անահիտ Սահինյան)
  90. երեսին ժպտալ
    1. մեկին տեսնելիս` ժպտալ ◆ Գործի համար հարկավոր մարդ է, տեսնելիս տասը քաղցր խոսք ես ասում, երեսին ժպտում, դեռ գլխարկդ էլ հանում, խոնարհվում, ճանապարհ տալիս: (Գարեգին Սևունց)
    2. առերես ժպտալ
  91. երեսին ինկած - տե՛ս լքյալ
  92. երեսին խաչ հանել` քաշել - տե՛ս խաչակնքել
  93. երեսին հասնել - հեռվից ժամանել` մահամերձին, դեռևս կենդանի տեսնել, մահամերձի վերջին շնչում հասնել (հարազատի մասին)
  94. երեսին ձվաձեղ եփես` անես չի ուտվի - (ասացված) ասվում է խիստ տգեղի մասին
  95. երեսին ճաշ կուտվի - տե՛ս գեղեցիկ
  96. երեսին մեռոն չլինել - նույնն է՝ երեսի մեռոնը գնալ
  97. երեսին մի բուռ հող գցել - տե՛ս թաղել
  98. երեսին մտիկ անել (մեկի), երեսին մտի տալ, երեսին նայել
    1. ակնկալել
    2. ապավինել
  99. երեսին որ ատրճանակ բռնեմ՝ երեսը չի թեքվի - տե՛ս անվախ
  100. երեսին որ թուր բռնեմ՝ երեսը չի թեքի - նույնն է՝ երեսին որ ատրճանակ բռնեմ՝ երեսը չի թեքվի
  101. երեսին որ հրացան բռնեմ՝ երեսը չի թեքի - նույնն է՝ երեսին որ ատրճանակ բռնեմ՝ երեսը չի թեքվի
  102. երեսին փարդա շինել - տե՛ս միջնորդել
  103. երեսից ընկնել
    1. անուշադրության մատնվել, աչքաթող արվել
    2. արհամարհելի դառնալ, ատելի դառնալ, աչքից ընկնել
  104. երեսից թույն է թափվում` կաթում - տե՛ս չար, նախանձ
  105. երեսից ժանգ իջնել` թափվել` կաթել - մռայլ, խոժոռ լինել ◆ Մեր հարուսնտենի երեսից ժանգ է իջնում: (Պերճ Պռոշյան)
  106. երեսից լույս ծորել` կաթել
    1. շատ սպիտակ լինել, դեմքի գույնը, մաշկը բաց լինել
    2. շատ գեղեցիկ լինել
  107. երեսից կախ ընկնել` լինել - զզվեցնել, խնդրել, նախանձել
  108. երեսից կախվել` կպչել - նույնն է՝ երեսից կախ ընկնել` լինել
  109. երեսից հայելի, տակից ածելի - առերես հեզ, խոնարհ` բարի, փաստորեն` խարդախ, չար, նենգ
  110. երեսից ձգել
    1. անուշադրության մատնել, աչքաթող անել
    2. արհամարհել, աչքից գցել
  111. երեսից որ ճանճ ընկնի՝ հազար կտոր կդառնա - տե՛ս դաժան, խստաշունչ
  112. երեսից քահանա, տակից սատանա - նույնն է՝ երեսից հայելի, տակից ածելի ◆ Երեսից քահանա, տակից սատանա, իսկը Մուշեղի ու Վարդանի մասին է ասված: (Քրիստափոր Թափալցյան)
  113. երեսից քացախ թափել- նույնն է՝ երեսից ժանգ իջնել` թափվել` կաթել
  114. երեսից քացախ թափվել - խոժոռվել
  115. երեսով(ը) տալ
    1. երեսին խփել, երեսին շպրտել, հարվածել
    2. հանդիմանելու համար շարունակ հիշեցնել, շարունակ առաջ բերել (մեկին արած լավությունը կամ կատարած հանցանքը) ◆ Ուրեմն իմ շորերի վրա մխսվածը երեսովս ես տալի՞ս: Լևոն Միրիջանյան ◆ Ուղղակի կամ անուղղակի երեսովս էր տալիս իմ անպետքությունը: (Նար-Դոս)
  116. իրար երես կրծել - իրար նախատել
  117. իրար երեսի նայել
    1. իրար նայել ◆ Թորոսը, Օսանը և մյուսները մի տեսակ հարցական հայացքով, կարծես խոսքը մեկ արած, լուռ նայեցին իրար երեսի: (Նար-Դոս)
    2. փոխադարձաբար իրար օգնել
  118. մեկի երեսին մտիկ տալ - ապրուստը մեկից սպասել, մեկի աշխատանքով ապրել

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Գ. Պարիս, Պոլիգրաֆիական և հրատարակչական տերմինների ռուս-հայերեն համառոտ բառարան, Երևան, «Հայպետհրատ», 1953 — 136 էջ։
  • Կ․Ե․ Մելիք-Վրթանեսյան, Մ․ Ա․ Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, «Խորհրդային գրող», 1989 — 270 էջ։