(Translated by https://www.hiragana.jp/)
Հայտու (լեռ) — Ուիքիփետիա Jump to content

Հայտու (լեռ)

Հայտու
Հայտու լերան անտառը
Տեսակ Լեռնաշղթայ
Երկիր Յունաստան
Վարչատարածքային միաւոր Թրակիա եւ Մակեդոնիա
Վայր Յունաստան
Լեռնաշղթայ Քուլա լեռնաշղթայ
Բարձրագոյն գագաթ Ղիֆթոքասթրօ (1828 մ․)

Հայտու կամ Էրիմանթոս (յուն․՝Χαϊντού, Ερύμανθος)․ հիւսիսային Յունաստանի լեռ։ Բարձրագոյն կէտն է 1828մ․։ Կը գտնուի Թրակիոյ եւ Մակետոնիոյ միջեւ, յունապուլկարական սահմանին մօտ։

Տեղեկութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հայտու կամ Էրիմանթոս լեռը կը գտնուի հիւսիսային Յունաստանի Թրակիոյ եւ Մակետոնիոյ Շրջանային Միաւորներուն միջեւ, յունապուլկարական սահմաններուն մօտ եւ Ռոտոփիին Քուլա լեռնաշղթային մաս կը կազմէ։ Թրակիոյ եւ Մակեդոնիոյ Շրջանային Միաւորներուն բնական սահմանն է։

Բարձրագոյն գագաթն է Ղիֆթոքասթրօ (1828մ․)։ Կը յաջորդեն Տիհալա (1745մ․), Ցուքնիտոթոփոս (1709մ․), Մալիա (1699մ․), Տրիմոս (1608մ․), Քուլա (1606մ․), Թերմօ (1600մ․), Մաւրի Փեթրա (1586մ․), Մեղալի Քրուսա (1581մ․), Էրիմանթոս (1569մ․), եւայլն։

Բուսական եւ կենդանական աշխարհ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Բուսականութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հայտու լերան անտառը կը բաղկանայ դարաւոր բեկոններէ՝ որոնցմէ շատերուն բարձրութիւնը 30 մեթրէն աւելի է, ինչպէս նաեւ սոճիներէ, եղեւնիներէ, կարմրամայրիներէ, եւայլն։ Նաեւ լերան վրայ կը հանդիպինք տեղայատուկ Ռոտոփիի շուշանին (Lilium Rhodopeum)։

Կենդանական աշխարհ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լերան կենդանական աշխարհը կ՛ընդգրկէ արջեր, գայլեր, վայրի խոզեր, այծեամներ, ինչպէս նաեւ հազուագիւտ թեւաւորներ, օրինակ՝ սեւ փայտփորիկը եւ արեւմտեան ցախաքլորը։

Լերան լանջերուն բազմաթիւ առուներ կը հոսին, որոնց ջուրերուն մէջ կը հանդիպինք սրճախայտին (Salmo trutta

Բնութեան Յուշարձան

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1980-ին անտառին մէկ մասը յայտարարուած է Բնութեան Յուշարձան եւ օրէնքով կը պահպանուի։

[1] [2] [3] [4]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]