Աշտարակ
Բնակավայր | |||
---|---|---|---|
Աշտարակ | |||
| |||
Երկիր | Հայաստան | ||
Առաջին յիշատակում | 9 դար | ||
Տարածութիւն | 7,5 քմ² | ||
ԲԾՄ | 1110±1 մեթր | ||
Պաշտօնական լեզու | հայերէն | ||
Բնակչութիւն | 21 600 մարդ (2010)[1] | ||
Կը գտնուի ափին | Քասախ գետ | ||
Ժամային գօտի | UTC+4։00 | ||
Հեռախօսային ցուցանիշ | (232) | ||
Փոստային ցուցանիշ | 0201–0205 | ||
Պաշտօնական կայքէջ | ashtarak.am | ||
Աշտարակ, քաղաք՝ Հայաստանի Արագածոտնի մարզին մէջ։ Արարատեան դաշտի մէջ։ Կը գտնուի Երեւանէն 20 քիլոմեթր հիւսիս-արեւմուտք, Քասաղ գետի ափերուն, 1130 մեթր բարձրութեան վրայ, պատմական հին ու շէն բնակավայր է:
Աշտարակի ընդարձակման եւ բարեկարգման համար 1949-ին յատակագիծ պատրաստուած է: 1955-ին շահագործման յանձնուեցուած է Քասաղի նոր, միաթռիչք մեծ կամուրջը, եւ աստիճանաբար քաղաքը տարածուած է նաեւ գետի ձախ ափին:
1960-ին քաղաքաշինութեան նոր նախագիծ պատրաստուած է եւ գործարաններ ու ձեռնարկութիւններ բացուած են:
1970-ին դարձած է հանրապետութեան ենթակայութեան քաղաք[2]:
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աշտարակի ազգաբնակչութեան փոփոխութիւնը.[3]
Տարի | 1831 | 1873 | 1914 | 1919 | 1931 | 1959 | 1972 | 1976 | 2001 | 2004 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 826 | 2515 | 4867 | 6100 | 4782 | 7563 | 13900 | 16362 | 20636 | 21500 | 18300 |
Աւանդութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աւանդութեան համաձայն երեք քոյրեր կը բնակէին Աշտարակի մէջ, եւ երեքն ալ նոյն անձը` իշխան Սարգիսը կը սիրէին: Երկու մեծ քոյրերը որոշած են անձնասպան ըլլալ իրենց փոքր քրոջը սիրոյն:
Անոնցմէ մէկը ծիրանագոյն հագուստ հագած, միւսն ալ` կարմիր հագուստ, եւ իրենք զիրենք ձորը նետած են: Փոքր քոյրը երբ իմացած է իր քոյրերուն անձնասպանութեան պատմութիւնը, իր կարգին սպիտակ հագուստ հագած եւ նոյն ձեւով ինքզինք ձորը նետելով անձնասպան եղած է:
Երեք քոյրերուն եղերական վախճանը ծանր ազդած է իշխան Սարգիսին վրայ, եւ ան աշխարհիկ կեանքն ու հարստութիւնը ձգելով ճգնաւոր դարձած է: Աւանդութիւնը կը շարունակէ ըսելով, որ իշխան Սարգիս ձորի ափին երեք մատուռներ կառուցած է եւ քոյրերուն հագած հագուստներուն գոյներուն անուններով կոչած է զանոնք:
Կառոյցներէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամէնէն հին ճարտարապետական յուշարձաններէն` Ծիրանաւոր եկեղեցին կառուցուած է Ե. դարուն, իսկ Է. դարու նշանաւոր կառոյցներէն է Կարմրաւոր եկեղեցին: Մարինէ կամ Մարիանէ եկեղեցին կառուցուած է ԺԳ. դարուն, քաղաքին հիւսիս-արեւելեան կողմը եւ անցեալին բարձր պարիսպներով շրջապատուած մենաստան եղած է: Սպիտակաւոր եկեղեցին կառուցուած է ԺԳ.-ԺԴ. դարերուն, քարաժայռի մը բարձունքին:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ http://www.armstat.am/file/article/demos_10_2.pdf
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՐՄԱՏՆԵՐ ԵՒ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐ - Aztag Daily»։ archive.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-12-12
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-09-12-ին։ արտագրուած է՝ 2014 Յուլիսի 28