(Translated by https://www.hiragana.jp/)
Արգիշտի Բ․ — Ուիքիփետիա Jump to content

Արգիշտի Բ․

Արգիշտի Բ․
Ծնած է ՔԱ 8-րդ դար կամ անհայտ[1]
Մահացած է ՔԱ685[1]
Քաղաքացիութիւն Վանի Թագաւորութիւն
Մասնագիտութիւն միապետ
Վարած պաշտօններ Ուրատուի արքայ[1]
Ծնողներ հայր՝ Ռուսա Ա.[1]
Երեխաներ Ռուսա Բ.

Արգիշտի Բ. (ծ. թ. անյայտ - Ք.Ա. մօտ 680), Վանի թագաւորութեան պետութեան թագաւոր Ք.Ա. 714-էն սկսեալ։ Ռուսա Ա.-ի որդին եւ յաջորդը։

Ամրապնդած է կեդրոնական իշխանութիւնը, վերացուցած է Ասորեստանի Սարգոն Բ. թագաւորի աւերիչ արշաւանքի (Ք.Ա. 714) հետեւանքները, հզօրացուցած է բանակը։ Արգիշտի Բ.-ի օրով տէրութեան արեւելեան սահմանները մինչեւ Կասպից ծով հասած են, որուն վկայութիւնն է Արտաւետ (Արտաբիլ) քաղաքի մօտ, Սաւալան լերան լանջին պահպանուած անոր արձանագրութիւնը։ Վասպուրականի Արճեշ քաղաքին մօտ ձգած արձանագրութեան մէջ Արգիշտի Բ. կը յիշէ քաղաքի, արհեստական լիճի եւ ջրանցքի կառուցման մասին։ Ք.Ա. 681-ին, անոր մօտ ապաստանած են Ասորեստանի Սինախերիբ (Սենեքերիմ) թագաւորի հայրասպան որդիներ Ադրամելիքն ու Շարաշարան (Սանասար)։

Այս ժամանակաշրջանին, Ուրարտու կրկին կը հզօրանար եւ կը սկսէր Ասորեստանի դէմ պայքարիլ։ Սարգոնի որդի Սենաքերիբը (Սենեքերիմ) արշաւաք կը կազմակերպէ Ուրարտուի դէմ, այս մասին մենք կ՛իմանանք անոր ձգած արձանագրութենէն։ Արգիշտի այս ամէնը անպատասխան չի ձգեր, այլ կրկին արշաւանք կը կատարէ, Ասորեստանի մէջ տարածքներ գրաւելով։

Արգիշտի Բ. մարզական խաղեր կազմակերպած է, անձամբ մասնակցած է մրցումներուն։[2]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 155-156 

Կաղապար:Տեղեկաքարտ Հաջորդականություն